Ժաննա Էվրար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Էվրար
Jane Evrard.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Jane Evrard
Ի ծնե անունֆր.՝ Jeanne Stéphanie Chevallier[1]
Նաև հայտնի է որպեսJane Evrard
Ծնվել էփետրվարի 5, 1893(1893-02-05)[2][3][1]
Neuilly-Plaisance[4][1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 4, 1984(1984-11-04)[2][3][1] (91 տարեկան)
Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][1]
ԳերեզմանCimetière parisien d'Ivry
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինԳաստոն Պուլե
Commons-logo.svg Jane Evrard Վիքիպահեստում

Ժաննա Էվրար (ֆր.՝ Jane Évrard, իրական անունը՝ Ժաննա Շևալյե, ֆր.՝ Jeanne Chevallier, փետրվարի 5, 1893(1893-02-05)[2][3][1], Neuilly-Plaisance[4][1] - նոյեմբերի 4, 1984(1984-11-04)[2][3][1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][1]), ֆրանսիացի ջութակահար և դիրիժոր։

Համարվում է պատմության մեջ Ֆրանսիայի առաջին կին դիրիժորը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ծանոթացել է ջութակահար Գաստոն Պուլեի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնացել են և սկսել են հանդես գալ միասին, մասնավորապես՝ Լուի Հասելմանսի, Ժորժ Ռաբանիի, Պիեռ Մոնտյոյի գլխավորած նվագախմբերում, ինչպես նաև Պուլեի հիմնած Պուլե քառյակում։ 1920-ական թվականների վերջին Պուլեն և Էվրարը բաժանվել են, Էվրարն սկսել է իր անհատական դիրիժորական գործունեությունը։ 1930 թվականին նա Փարիզում ստեղծել է Փարիզի կանանց նվագախումբը[6], որը ղեկավարել է տասը տարի՝ դառնալով Ֆրանսիայի՝ նվագախումբ ղեկավարող առաջին կին դիրիժորը[7]։ Այդ նվագախմբին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն են վստահել 20-րդ դարի կեսի նշանակալի կոմպոզիտորներ Մորիս Ռավելը, Արթուր Հոնեգերը, Խոակին Ռոդրիգոն. դրանցից շատ ստեղծագործություններ, ինչպես՝ Ալբեր Ռուսելի «Սիմֆոնիետան» (1934), գրվել են հատուկ կանանց լարային նվագախմբի համար և նվիրվել են Էվրարին։

Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 4-ին, Փարիզում, թաղվել է Իվրի-սյուր-Սեն գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Էվրարի անունով Փարիզում կոչվել է 16-րդ թաղամասի հրապարակ (place Jane-Evrard)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Jane Evrard, la première femme chef d’orchestre en France on France Musique
  6. Orchestre féminin de Paris on Bnf
  7. Il était des femmes... cheffes d'orchestre ! on France Inter
  8. [1](չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]