Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, հեռուստադրամա, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և հեռուստասերիալ սիրո մասին
ՍտեղծողՍտիվեն Մոֆաթ
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
ՀիմքԺամանակի ճամփորդի կինը (վեպ)
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Նատտեր
Գլխավոր
դերերում
Թեո Ջեյմս, Լեսլի Ռոուզ, Desmin Borges?, Michael Park?, Ջեյմի Ռեյ Նյուման, Kate Siegel? և Ջոշ Սթեմբերգ
Գործադիր պրոդյուսերՍտիվեն Մոֆաթ, Սյու Վերչյու և Դևիդ Նատտեր
ՍցենարիստՍտիվեն Մոֆաթ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էմայիսի 15, 2022-ից հունիսի 19, 2022
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHartswood Films? և Warner Bros. Television
Պաշտոնական կայքէջ

«Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը» (անգլ.՝ The Time Traveler's Wife), ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալ, հանդիսանում է Օդրի Նիֆենեգերի համանուն վեպի էկրանավորումը, պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 15-ին։ Գլխավոր դերերը կատարում են Թեո Ջեյմսը և Ռոուզ Լեսլին։

2022 թվականի հուլիսի 1-ին հեռուստասերիալը ավարտվել է մեկ եթերաշրջանից հետո[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական հիմքը հանդիսանում է Օդրի Նիֆենեգերի վեպը։ Այն պատմում է Չիկագոյում ապրող գրադարանավար Հենրի Դեթեմբլի և նրա կնոջ՝ Քլեր Էբշիրի մասին, վերջինս արվեստագետ է, որը պատրաստում է թղթից քանդակներ։ Հենրին հիվանդ է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ քրոնոանբավարարությամբ, ինչի արդյունքում նա անկախ իր կամքից ճանապարհորդում է ժամանակի միջով։ 1991 թվականին քսանամյա Քլերը Նյուբերիի գրադարանում հանդիպում է քսանութամյա Հենրիին, այդ ժամանակ Հենրին ոչ մի անգամ դեռևս չէր տեսել Քլերին, բայց վերջինս ծանոթ էր նրա կյանքի մեծ մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսին։ Շոուրանները եղել է Սթիվեն Մոֆաթը[2][3]։ 2021 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ գլխավոր դերակատարներն են Թեո Ջեյմսը և Ռոուզ Լեսլին։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 15-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. White, Peter (2022 թ․ հուլիսի 1). «'The Time Traveler's Wife' Canceled At HBO After One Season». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  2. «'The Time Traveler's Wife' Adaptation From Steven Moffat Gets Drama Series Order At HBO». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  3. «'Time Traveler's Wife' Drama From Steven Moffat Scores HBO Green Light». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]