Ժամանակավոր դժվարություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակավոր դժվարություններ
ռուս.՝ Временные трудности
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ռասխոդնիկով
Սցենարի հեղինակՄիխայիլ Ռասխոդնիկով
ԴերակատարներԻվան Օխլոբիստին և Ռինալ Մուխամետով
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն86 րոպե
IMDbID 9020894

«Ժամանակավոր դժվարություններ» (ռուս.՝ «Временные трудности»), ռուսական դրամա, որը նկարահանել է Միխայիլ Ռասխոդնիկովը[1][2]։ Գլխավոր դերերում նկարահանել են Իվան Օխլոբիստինը և Ռինալ Մուխամետովը[3][4]։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ռուսաստանում[5]։

2018 թվականի հունիսի 4-ին «Ժամանակավոր դժվարություններ» ֆիլմը ներկայացվել Է Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում։ Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել Ձմեռային թատրոնում[6]։

Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել ռուս կինոքննադատների կողմից, որոնց դժգոհությանն արժանացել է մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնության արդարացումը։ Ֆիլմը նաև խիստ բացասական արձագանք է ստացել բժշկական ոլորտի մասնագետների շրջանում։ Սակայն այն դարձել է միջազգային կինոփառատոնների հաղթող Գերմանիայում[7][8], Իտալիայում[9] և Չինաստանում[10].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Կովալյովը բնածին մանկական ուղեղային կաթված ունի։ Տղայի հայրը որոշել է, որ որդուն ոտքի կանգնեցնելու միակ ճիշտ ձևը նրան առողջ մարդու պես վերաբերվելն է. «Դու հիվանդ չես, դու ժամանակավոր դժվարություններ ունես»։

Ամեն օր երեխայից ժամեր էին պահանջվում կենցաղային պարզ խնդիրները հաղթահարելու համար, որոնցից էին ուտելը, հագնվելը, շքամուտքի աստիճաններով իջնելն ու բարձրանալը։ Դպրոցում նա արժանանում է հասակակիցների ծաղրին։ Եվ ոչ ոք օգնության չի գալիս։

Տղան հաղթահարում է դժվարությունները, բայց ատում է հորը։ Դպրոցն ավարտելուց հետո Սաշան հեռանում է տնից և դադարեցնում շփումը հոր հետ։ Տասնհինգ տարվա ընթացքում նա դառնում է երկրի լավագույն բիզնես խորհրդատուն, որը ճգնաժամից դուրս է բերում հարյուրավոր բիզնես նախագծեր. «Դուք ճգնաժամի մեջ չեք, դուք ժամանակավոր դժվարություններ ունեք»,– իր հաճախորդներին ասում էր կայացման ծանր ճանապարհ անցած Ալեքսանդրը։

Մի օր Ալեքսանդրի ստացած նոր պատվերը նրան անսպասելի հնարավորություն է տալիս հանդիպել և հաշտվել հոր հետ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե նախատեսվել է, որ ֆիլմը բեմադրելու է Պավել Ռումինովը, իսկ գլխավոր դերը կատարելու է Կոնստանտին Խաբենսկին, սակայն արդյունքում նրանց փոխարինել են Միխայիլ Ռասխոդնիկովը և Ռինալ Մուխամետովը[11][12]։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կիրով քաղաքում և Կիրովի մարզում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվան Օխլոբիստին Օլեգ Կովալյով, Ալեքսանդրի հայրը Օլեգ Կովալյով, Ալեքսանդրի հայրը
Ռինալ Մուխամետով Ալեքսանդր Կովալյով Ալեքսանդր Կովալյով
Վիկտորյա Սոլովյովա Մարգարիտա Կովալյովա, Ալեքսանդրի մայրը Մարգարիտա Կովալյովա, Ալեքսանդրի մայրը
Յան Ցապնիկ Նիկոլայ Վոլկով, Կովալյովների ընտանիքի բարեկամը Նիկոլայ Վոլկով, Կովալյովների ընտանիքի բարեկամը
Իլյա Ռյազանով Սաշա Կովալյով մանկության տարիներին Սաշա Կովալյով մանկության տարիներին
Իրինա Բեզրյադնովա էպիզոդ էպիզոդ
Իրինա Պեգովա դասղեկ դասղեկ
Յուրի Դուշին Ռոբերտ Ռոբերտ
Քսենյա Սուրկովա ջոկատավար Արտեկում ջոկատավար Արտեկում
Նիկոլայ Կովբաս էպիզոդ էպիզոդ
Գրիգորի Ավետով էպզիոդ էպզիոդ
Անատոլի Սվինցով դպրոցի տնօրեն դպրոցի տնօրեն
Ալեքսեյ Խորև բժիշկ բժիշկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Ռասխոդնիկով
  • Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Կովբաս, Իվան Կապիտոնով, Գեորգի Մալկով, Միխայիլ Ռասխոդնիկով
  • Բեմադրող օպերատոր՝ Ֆեոդոր Ստրուչև
  • Կոմպոզիտոր՝ Դմիտրի Սելիպանով

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական հիմքի հետ համապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմքում ընկած է բիզնես մարզիչ և խորհրդատու Արկադի Ցուկերի պատմությունը։ Սակայն, ըստ այն մարդկանց, ովքեր անձամբ ճանաչել են Ցուկերին մանկության տարիներին, նա ունեցել է ուղեղային կաթվածի ոչ ծանր ձև, որը շրջապատի որոշ մարդիկ նույնիսկ չեն նկատել, և դպրոցում նա չի ենթարկվել հալածանքի, ինչպես ցույց է տրված ֆիլմում[13]։ Մյուս կողմից՝ Արկադի Ցուկերն ասել է, որ ինքը դպրոցում իսկապես ենթարկվել է լուրջ հալածանքների[14]։ Այնուամենայնիվ, Ցուկերն ինքը, որը համագործակցել Է կինոժապավենի ստեղծողների հետ, դրա թողարկումից հետո հայտարարել է, որ վերջնական տարբերակը «գեղարվեստական հորինվածք է և ոչ մի կապ չունի իրական պատմության հետ»։ Ցուկերի խոսքով՝ «Ժամանակավոր դժվարություններ» ֆիլմը քարոզում է հայացքներ և արժեքներ, որոնք լիովին հակառակ են իր դիրքորոշմանը և իր ընտանիքի կենսական արժեքներին, իսկ ցուցադրված պատկերներն ու իրավիճակները չեն համապատասխանում իրականում տեղի ունեցածին։ Նա նաև կոչ է արել ֆիլմը չընկալել որպես երեխաների դաստիարակության և առողջացման մեթոդական ձեռնարկ[15][16]։

ՄՈՒԿ-ի մասնագետների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը խիստ բացասական արձագանք է առաջացրել բազմաթիվ կինոքննադատների և բժշկական ոլորտի մասնագետների կողմից, որոնք ստեղծողներին մեղադրել են բռնությունն արդարացնելու, հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ բացասական վերաբերմունք քարոզելու և ուղեղային կաթվածի էության մասին սխալ պատկերացումներ տարածելու մեջ։ Այս մասին, մասնավորապես, նշել է Եկատերինա Բարաբաշը «Такие дела» կայքում, որը նվիրված է սոցիալական խնդիրներին[17]։ «Գալչոնոկ» հիմնադրամը, որը զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներով երեխաների աջակցությամբ, հրաժարվել է աջակցել ֆիլմի թողարկմանը, չնայած վարձույթից ստացված գումարի մի մասը կազմակերպությանը փոխանցելու առաջարկին։ Հիմնադրամի նախագահ Օլգա Ժուրավսկայան պատմել է, որ հեղինակները չեն լսել սցենարը վերամշակելու կոչերը, քանի որ ընդհանրապես նպատակ չեն դրել լավ ֆիլմ նկարահանել, ինչպես նաև նշել է «պրոդյուսերների կողմից տարածվող անգրագիտության և խավարամտության» դեմ պայքարի կարևորությունը[18]։ Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների «Милосердие» վերականգնողական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-նյարդաբան Ելենա Սեմյոնովան դաստիարակության ցուցադրված մեթոդը անվանել է «շատ տրավմատիկ», իսկ այդ ձևով հիվանդագին վիճակի հնարավոր հաղթահարումը ՝ «ֆանտաստիկ պատմություն»[19]։

Մանկական ուղեղային կաթված ունեցող լրագրող Յանա Կուչինան այս ֆիլմը բնութագրել է որպես «սարսափ ֆիլմ» և նշել, որ ֆիլմը սխալ խորհուրդներ է տալիս մանկական ուղեղային կաթված ունեցող մարդկանց հարազատներին. «Ես երազում էի, որ երբևէ նկարահանեն ֆիլմ այն մասին, թե ինչպես պետք է ապրել ՄՈՒԿ-ով։ Ես գիտեմ, թե քանի ծնող է մնում իրենց երեխաների հետ մենակ, առանց որևէ օգնության և հուսահատությունից նրանց բուժում «անմահական» ջրով կամ պատռում ջլերը՝ փորձելով ուղղել չծալվող ծնկները։ Եվ հիմա ես դիտել եմ այս «խորհրդանշական» ֆիլմը և վախենում եմ, որ երեխաներն ընդհանրապես կդադարեն բուժվել։ Ես վախենում եմ, որ նրանց կտանեն տայգա և կթողնեն, բայց նրանք Սաշա չեն։ Նրանք կինոյում չեն, և նրանք իսկապես ունեն ուղեղային կաթված»[20]։

Քննադատների գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կինոտավր» կինոփառատոնում ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո առնվազն մեկ տասնյակ լրագրողներ արտահայտել են իրենց վրդովմունքը ժապավենի վերաբերյալ՝ մեղադրելով այն այդ թվում նաև ֆաշիստական գաղափարախոսության տարածման մեջ[21]։

  • «Time Out»-ի թղթակից Կլարա Խոմենկոն «ժամանակավոր դժվարությունները» դասել է փառատոնի վատագույն ֆիլմերի շարքին՝ նշելով, որ այն հղում ունի ֆաշիզմին[22]։
  • ՏԱՍՍ-ի մշակույթի բաժնի խմբագիր Եգոր Բելիկովը ֆիլմը բնութագրել է որպես «էթիկական հանցագործություն»[23]։
  • «Կոմերսանտ» թերթի սյունակագիր Յուլիա Շագելմանը, նշելով ռեժիսուրայի անօգնականությունը, կեղծ դերասանական խաղը, շտամպներով լի սցենարը և «Enjoy Movies» ստուդիայի ցանկությունը՝ հաշմանդամության թեմայով գումար վաստակել պետական «Կինոյի հիմնադրամի» միջոցների ներգրավման միջոցով, ավելացնում է, որ «այս ֆիլմի հիմնական խնդիրները ոչ թե գեղագիտական, այլ էթիկական հատկանիշներն են»[24]։
  • «Аргументы и факты» պարբերականում Իգոր Կարևը ֆիլմի հիմնական խնդիրը համարել է ընդհանրացումը և ֆիլմը՝ որպես ունիվերսալ պատմություն, այլ ոչ թե կոնկրետ մարդու կենսագրություն ներկայացնելու ստեղծողների որոշումն անվանել թյուրիմացություն[25]։
  • Անտոն Դոլինը «ժամանակավոր դժվարությունները» անվանել է տարվա վատագույն ռուսական ֆիլմը, «ցինիկ» և անբարոյական» կինոնկար և մտավախություն է հայտնել, որ հանդիսատեսներից որևէ մեկը կարող է սկսել առաջնորդվել ծնողական վարքագծի ցուցադրված ձևով։ Որպես նման պահվածքի օրինակ Դոլինը նշում է ֆիլմի այն դրվագը, երբ հայրն ուղեղային կաթված ունեցող իր որդուն նետում է տնից հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող և անտառով շրջապատված ճահճի մեջ ու հրամայում է սողալով հասնել տուն. «Դա երազ չէր գա նույնիսկ Միխայել Հանեկեի ամենասարսափելի երազում»[26][27]։
  • Վալերի Կիչինը «Ռոսիյսկայա գազետա»-ի գրախոսականում նաև ենթադրել է, որ ֆիլմը կոգևորի ընտանեկան բռնության կողմնակիցներին՝ բնութագրելով նրա ուղերձը որպես գաղափարախոսություն, «որտեղ տեղ չկա թուլության, կարեկցանքի, սիրո, անհանդուրժողականության համար»[28]։
  • Աննա Ուտկինան «Православие и мир» պորտալի հոդվածում նշել է, որ «կիսաֆանտաստիկ սյուժեով այս շատ վատ ֆիլմը <...> դժվար թե կարելի է գնահատել որպես գործողության ուղեցույց»՝ հավելելով, որ «այս պատմության մեջ ամեն ինչ սարսափելի է»[29]։
  • 2018 թվականի նոյեմբերի 24-ին վիդեոբլոգեր և քննադատ BadComedian-ը հրապարակել է ֆիլմի մասին խիստ բացասական ակնարկ՝ ընդգծելով ֆիլմի ստեղծողների անհարգալից վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ[30]։

«ԿինոՊոիսկ» կայքում ֆիլմը 10-ից ստացել է 6,2 միավոր, «Критиканство» կայքում՝ 100-ից 38 միավոր[31]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլդենբուրգի միջազգային կինոփառատոնի Գրան պրի (Oldenburg International ֆիլմ Festival)[32]
  • Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[33]
  • «Մետաքսի ճանապարհ» V միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ[34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Итоги работы российского стенда на международном кинорынке American Film Market». Ovideo.ru. 2017 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Вышел трейлер фильма про ДЦП с Иваном Охлобыстиным». Российская газета. 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Вышел трейлер нового фильма с Иваном Охлобыстином «Временные трудности»». Вокруг ТВ. 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Иван Охлобыстин: Непреодолимых препятствий нет». Россия сегодня. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Карточка фильма «Временные трудности»» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Фильм «Временные трудности» с Иваном Охлобыстиным в главной роли показали на «Кинотавре»». ТАСС. 2018 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  7. «'Temporary Difficulties' Wins 2018 Oldenburg Film Festival». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Фильм «Временные трудности» получил главный приз Ольденбургского фестиваля». THR Russia (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «SIFF Winner films 2018». www.salentofilmfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. ««Временные трудности» наградили в Китае» (ռուսերեն). www.kinometro.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. Кирилл Чащин (2017 թ․ մարտի 8). «Константин Хабенский сыграет человека с диагнозом ДЦП из Новокузнецка». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Махаббат Сердалина (2018 թ․ մարտի 8). «Актёр Константин Хабенский в новом фильме сыграет человека с диагнозом ДЦП». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Алла Мождженская (2018 թ․ սեպտեմբերի 18). ««Временные трудности»: фильм, который пропагандирует невежество и насилие». Miloserdie.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. Нина Маштакова (2017 թ․ հունիսի 12). «Возможно всё, или Временные трудности Аркадий Цукер». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. «Аркадий Цукер раскритиковал фильм «Временные трудности», который сняли по его биографии». Православие и мир. 2018 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «Прототип главного героя фильма о человеке с ДЦП «Временные трудности» Аркадий Цукер назвал картину вымыслом». Общественное телевидение России. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. Екатерина Барабаш (2018-06). «Инвалидам здесь не место». Такие дела. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  18. Ольга Журавская, Дарья Рощеня (2018 թ․ հունիսի 15). «ДЦП проходит, и герой рассекает на яхте с красотками». Православие и мир. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  19. Надежда Прохорова (2018 թ․ սեպտեմբերի 12). ««Временные трудности»: я буду любить тебя, только когда ты пойдешь сам?». Православие и мир. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. Яна Кучина (2018 թ․ սեպտեմբերի 10). «Не можешь? Старайся». rusfond.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  21. Марина Аглиуллина (2018 թ․ հունիսի 9). «Почему журналистов возмутил фильм «Временные трудности» с Иваном Охлобыстиным». Бюро 24/7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  22. Клара Хоменко (2018 թ․ հունիսի 5). ««Кинотавр». Печёная свастика и временные трудности». Time Out. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  23. Егор Беликов (2018 թ․ հունիսի 6). «Бей лежачего: на «Кинотавре» показали фильм-преступление «Временные трудности»». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  24. Юлия Шагельман (2018 թ․ սեպտեմբերի 14). «Волевой синдром». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  25. Игорь Карев (2018 թ․ սեպտեմբերի 13). «Металл и люди. Что не так с фильмом «Временные трудности»?». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  26. Антон Долин, Дарья Рощеня (2018 թ․ հունիսի 9). ««Временные трудности»: лечится ли ДЦП насилием». Православие и мир. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  27. Антон Долин (2018 թ․ սեպտեմբերի 14). ««Временные трудности» с Иваном Охлобыстиным: худший русский фильм 2018 года — о том, что в России нет людей с инвалидностью». «Meduza». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  28. Валерий Кичин (2018 թ․ սեպտեմբերի 14). «Кого пустить в расход». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  29. Анна Уткина (2018 թ․ սեպտեմբերի 14). ««Временные трудности» – плохая фантастика и бутерброд без любви». Православие и мир. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  30. BadComedian (2018 թ․ նոյեմբերի 24). «[BadComedian] - ВРЕМЕННЫЕ ТРУДНОСТИ (Охлобыстин против Инвалидов)». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  31. «Временные трудности» (ռուսերեն). Критиканство. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  32. «Award winners of the 25th Oldenburg International Film Festival and Closing Statement». Oldenburg International Film Festival. 2018 թ․ սեպտեմբերի 16.(չաշխատող հղում)
  33. «Winners 2018». Salento International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  34. ««Временные трудности» наградили в Китае. Фильм отметили на кинофестивале «Шёлковый путь»». Бюллетень кинопрокатчика. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.