Ժակլին Սվեդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակլին Սվեդբերգ
անգլ.՝ Jaclyn Swedberg
Ծնվել էօգոստոսի 14, 1990(1990-08-14)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՍան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունՓլեյբոյի փլեյմեյթ, դերասանուհի, ինֆլյուենսեր և հաղորդավար
Պարգևներ և մրցանակներ

Ժակլին Սվեդբերգ (անգլ.՝ Jaclyn Swedberg. օգոստոսի 14, 1990(1990-08-14)[1], Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), շվեդական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Սվեդբերգը ծնվել է շվեդ ներգաղթյալների ընտանիքում։ 2008 թվականին ավարտել է Չինո Հիլզի միջնակարգ դպրոցը և ֆոտոմոդելի կարիերա սկսել։

2011 թվականի ապրիլին ճանաչվել է տղամարդկանց «Playboy» ամսագրի Playmate, 2012 թվականին էլ, այդ ամսագրի անցկացրած հարցումների արդյունքներով, հռչակվել է «Տարվա աղջիկ»[2][3][4][5][6]։ Նկարահանվել է «Harley-Davidson» բրենդի գովազդային հոլովակներում[7], ինչպես նաև «Sports Illustrated» ամսագրի համար[8]։

Ժակլինն իր ուժերը փորձել է նաև կինոարվեստում և 2010-2015 թվականներին դերակատարումներով հանդես է եկել «Օձն ու մանգուստը», «Ցեխը» ֆիլմերում և Badass! հեռուստասերիալի դրվագներից հինգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Jaclyn Swedberg». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Jaclyn Swedberg's 36 Sexiest Instagram Photos». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Hugh Hefner Names Jaclyn Swedberg Playboy's 2012 Playmate of the Year!». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «'Playmate of the Year' Jaclyn Swedberg — Playboy Girl of the Week». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «WEDNESDAY WORKOUT: Let Jaclyn Swedberg Spice Up Your Cardio Routine [VIDEO]». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Model Jaclyn Swedberg sits on a 2014 Harley-Davidson». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Jaclyn Swedberg: Lovely Lady of the Day». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Սվեդբերգ» հոդվածին։