Թրիպտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիպտի
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԻերապետրա (դիմոս) և Sitia Municipality?
Բարձրություն (ԲԾՄ)1476 մետր

Թրիպտի (հուն․՝ Θρυπτή), լեռնաշղթա արևելյան Կրետեում, հարավ-արևմուտքում ձգվում է Իերապետրայի և հյուսիս-արևելքում՝ Սիտիայի միջև։ Ամենաբարձր գագաթը Աֆենդիս Քրիստոսն է՝ 1476 մետր բարձրությամբ[1]։ Մյուս գագաթները ներառում են արևելյան (Պապուրա (1187 մետր), արևմտյան Պապուրա (1010 մետր), Կափսաս (997 մետր), Կատալիմատա (802 մետր) և Կուֆոտո (912 մետր) գագաթները։ Լեռնաշղթան հիմնականում ունի կրաքարային ապարներ, բացառությամբ Աֆենդիս Քրիստոսի տարածքի, որտեղ կա դոլոմիտ։ Թրիպտի լեռնաշղթային բնորոշ են կիրճերը, ինչպիսիք են Խա և Միլոնա կիրճերը և նրա ժայռերը[2]։ Լեռնաշղթան բարձրանում է Իերապետրայի ակտիվ խզվածքից վեր, որը ստեղծել է նաև Իերապետրա հարթավայրը[3]։

Լեռնային գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

§ Թրիպտի լեռնաշղթայի որոշ լեռնային գյուղեր․

  • Այոս Իոաննիս
  • Կուստունարի
  • Պանո Խորիո

Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիպտիի բուսականությունը սովորաբար ֆրիգանոիդ է և տուժում է արոտավայրերից։ Այստեղ է գտնվում նաև Կրետեի սակավաթիվ սոճու անտառներից մեկը։ Թեև անտառի մեծ մասը ոչնչացվել է հրդեհից, որոշ ավելի հին ծառեր՝ մոտ 250 տարեկան, դեռևս գոյատևում են[2]։ Հովիտներում կան խաղողի այգիներ, իսկ որոշ հովիտներում՝ առուներ և անընդհատ հոսող ջրով աղբյուրներ։ Տարածքի որոշ հովիտներում խիտ բուսականություն է, այդ թվում՝ էնդեմիկ բույսեր[2]՝ Campanula hierapetrae, Helichrysum doerfleri և Minuartia wettseinii, ինչպես նաև Eryngium amorginum, որը Թրիպտիից այն կողմ հանդիպում է Ամորղոսում[2]։

Տարածքի գեոմորֆոլոգիան և մարդու գործունեության սահմանափակ ազդեցությունը նշանակում է, որ կաթնասունների պոպուլյացիան գտնվում է գերազանց վիճակում[2]։

Հարավարևմտյան Թրիպտին կարևոր տարածք է գիշատիչ թռչունների համար, ինչպիսիք է անգղը, ոսկե արծիվը, օձի արծիվը և գառնանգղը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oreivatein.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «NatureBank - Βιότοπος NATURA - Όρος Θρυπτής και γύρω περιοχή». filotis.itia.ntua.gr. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  3. Φασούλας, Χαράλαμπος (2001). Οδηγός υπαίθρου για τη γεωλογία της Κρήτης. Ηράκλειο: Μουσείο Φυσικής Ιστορίας Κρήτης. էջ 81. ISBN 960-367-007-3.
  4. «NatureBank - Βιότοπος NATURA - Νοτιοδυτική Θρυπτή (Κουφωτό)». filotis.itia.ntua.gr. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.