Թրինե Շայ Գրանդե
Թրինե Շայ Գրանդե | |
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օսլոյի համալսարան[1] և University of Trondheim?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լոբբիստ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Overhalla, Նուր Տրյոնդելագ[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Helge Grande?[1] |
Թրինե Շայ Գրանդե (նորվ.՝ Trine Skei Grande, հոկտեմբերի 2, 1969[1], Overhalla, Նուր Տրյոնդելագ[1]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի լիբերալ կուսակցության առաջնորդ։ Օսլոյում Նորվեգիայի խորհրդարանի անդամ է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին առաջին անգամ եղել է խորհրդարանի պատգամավոր, 2001-2005 թվականներին՝ Ազատական կուսակցության խորհրդարանական առաջնորդ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, ապա վերընտրվել 2009 և 2013 թվականների խորհրդարանական ընտրություններում։
Գրանդեն լեզուներ և տնտեսագիտություն է ուսանել Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանում, հետագայում`քաղաքագիտություն և պատմություն է ուսանել Օսլոյի համալսարանում։ Նախքան քաղաքականություն մտնելը, աշխատել է որպես լրագրող, ավագ դպրոցի ուսուցչուհի և Նուր Թրյոնդելագի համալսարանական քոլեջի դասախոս[2]։ 2008 թվականին, երբ հանրությանը հայտնի դարձավ, որ նա 17 տարեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել[3], Գրանդեն պատասխանեց. «Հավանաբար հիմար բան եմ արել, բայց ես հարձակվող չեմ»[4][5]։
Գրանդեն 1999-2000 թվականներին եղել է Լիբերալ կուսակցության կենտրոնական վարչության անդամ, 2000-2010 թվականներին՝ փոխնախագահ։ Գրանդեն 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Օսլոյի պատգամավոր, չնայած Լիբերալ կուսակցությունը ծանր հարված է ստացել։ Գրանդեն և Բորգիլդ Թենդենը Աքերսհուսից ընտրված միակ ազատական պատգամավորներն էին։ Լարս Սպոնհայմի հրաժարականից հետո, որպես կուսակցության առաջնորդ, Գրանդեն 2010 թվականին Գլխավոր ասամբլեայում ընտրվել է Լիբերալ կուսակցության առաջնորդ։
2013 թվականին Գրանդեի ղեկավարությամբ Լիբերալ խորհրդարանական խումբն ունեցավ ևս յոթ խորհրդարանական անդամներ։ Ներկայումս Լիբերալ կուսակցությունը, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Նորվեգիա) (KrF) հետ պայմանավորվածություն ունի երկու իշխող կուսակցությունների հետ՝ Պահպանողական կուսակցության և Առաջընթացի կուսակցության (FrP)՝ նրանց տալով կառավարման ազդեցության հնարավորություն, թեև նրանց կառավարության կազմից դուրս են։
Մշտական հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013-2017 թթ. Արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի անդամ
- 2009-2013 թթ. Կրթության, հետազոտությունների և եկեղեցական հարցերի հանձնաժողովի անդամ
- 2009-2013 թթ. Արտաքին հարաբերությունների ընդլայնված հանձնաժողովի անդամ
- 2009-2013 թթ. Անվտանգության և սահմանադրական հարցերի հանձնաժողովի անդամ
- 2009-2013 թթ. Ընտրական հանձնաժողովի անդամ
- 2005-2009 թթ. Ընտանեկան և մշակութային հարցերի հանձնաժողովի անդամ
- 2005-2009 թթ. Ընտրական հանձնաժողովի անդամ
- 2001-2005 թթ. Արտաքին հարաբերությունների ընդլայնված հանձնաժողովի անդամ
- 2001-2005 թթ. Ընտրական հանձնաժողովի անդամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=TSG&tab=Biography
- ↑ «Biografi: Grande, Trine Skei». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Heidi Schei Lilleås. «He was 17, Skei Grande was 38 - now he tells his story». Nettavisen (Norwegian). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://www.aftenposten.no/norge/politikk/i/P3yO8R/Jeg-er-ingen-overgriper-Trine-Skei-Grande-snakker-ut-om-rykter-og-drapstrusler
- ↑ https://www.nettavisen.no/nyheter/trine-skei-grande---jeg-er-ingen-overgriper/3423406860.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրինե Շայ Գրանդե» հոդվածին։ |
|