Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերձորի ճակատամարտ
Թվական1992 թվականի հոկտեմբերի 1-19
Մասն էԱրցախյան հակամարտություն
ՎայրԲերձոր և Քաշունիք
ԱրդյունքՀայկական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան
  • Ադրբեջանի ԶՈւ
  • Հրամանատարներ
    Հրաչյա ԱնդրեասյանԴադաշ Ռզաև
    Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ
    հայտնի չէհայտնի չէ

    Բերձորի ճակատամարտ, ռազմական գործողություն Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հոկտեմբերի 1-19։ Նախաձեռնվել էր Ադրբեջանի ազգային բանակի կողմից Լաչինի միջանցքի վերահսկումը վերադարձնելու նպատակով։ Մինչ այդ հայկական կողմը ազատագրել է Բերձորը և մարդասիրական միջանցք բացել 1992 թվականի մայիսի 18-ին։

    Թոփաղաջ լեռան վրա տեղակայված հենակետերով ադրբեջանական զինուժը վերահսկում էր Բերձորի (Լաչին) և Քաշունիքի (Կուբաթլու) տարածքները և ուներ դիրքային առավելություն Արցախի հայկական զինված ուժերի նկատմամբ։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան ՊԲ ջոկատները սկսել են ադրբեջանական զինուժի ճնշման գործընթացը, որը ավարտվել է նույն օրը ուշ գիշեր։ Թեժ մարտերի ընթացքում ՊԲ ուժերին հաջողվում է ազատագրել կարևորագույն դիրքեր և ադրբեջանցիներին ստիպել նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը։ Ռազմական գործողության ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը ունեցել են զինտեխնիկայի և մարդկային զգալի կորուստներ, իսկ հայկական կողմը Հադրութ-Գորիս ուղղությամբ բացել է ՀՀԼՂՀ-ին կապող ճանապարհ[1]։

    Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: