Թուրք գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրք գրականության (թուրքերեն՝ Türk edebiyatı or Türk yazını) ձևավորման համար հիմք են հանդիսանում այն բանավոր ստեղծագործություններն ու գրավոր տեքստերը, որոնք գրված են թուրքերենով ինչպես իր օսմանյան ոճով, այնպես էլ Ժամանակակից Թուրքիայի խոսակցական լեզվով։ Օսմանյան թուրքերենը, որը ձևավորում է գրավոր ստեղծագործությունների մեծ մասի հիմքը, կրել է պարսկերենի և արաբերենի ազդեցությունը։ Օգտագործվել է Օսմանյան թուրքերենի այբուբենը[1]։

Թուրքական գրականությունը ունի մոտավորապես 1300 տարվա պատմություն։ Գրավոր թուրքերենի հնագույն արձանագրությունները Օրհոնյան գրերն են, որոնք 7-րդ դարում հայտնաբերվել են կենտրոնական Մոնղոլիայում գտնվող Օրհոնյան գետի հովտում։ Հետագայում՝ 9-11-րդ դարերում, Կենտրոնական Ասիայի թուրք քոչվորական ժողովուրդների մոտ զարգանում է բանավոր բանահյուսության ավանդույթները, ինչպիսին են, օրինակ՝ ժամանակակից թուրքերի լեզվական և մշակութային նախնի՝ օղուզ թուրքերի «Դեդե Քորքուդի գիրքը» կիրգիզ ժողովրդի «Մանաս» էպոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]