Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական (1955) և ռեժիսորական (1975) ֆակուլտետները։ 1955-1966 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1966 թվականից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ.Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինիկո Սորյանո (Էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Երրորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», 1976)։
Հեղինակ է «Վերվարածներ» (1987) վեպի, «Երեք դիմակ» (2003) պիեսի և պատմվածքների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 231)։