Սերգեյ Թովմասյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Թովմասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1959 |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահացել է | հուլիսի 31, 1992 |
Մահվան վայր | Հակոբ Կամարի |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Սերգեյ Թովմասյան (օգոստոսի 8, 1959, Ստեփանակերտ - հուլիսի 31, 1992, գյուղ Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1984)։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1990 թվականներին՝ Ստեփանակերտի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992 թվականից՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի 63-րդ մոտոհրաձգային գումարտակի 8-րդ վաշտի հրամանատար։
1988 թվականին իր խմբով բարձրացել է Մռավի լեռնաշղթայի Ղոմեշ լեռնագագաթը և տեղադրել Հայաստանի եռագույն դրոշը։ 1992 թվականի մայիսին, Շուշիի ազատագրման ժամանակ Թովմասյանը ոչնչացրել է հակառակորդի զրահամեքենան, Տ-72 տիոլի տանկը և գրոհելով հասել մինչև Շուշիի Երևանյան դարպասը։
Մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի պաշտպանական մարտերին, «Եզան կույումեր» բարձունքում ծանր վիրավորվել է և մահացել հրապիտալում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեղալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |