Մարտին Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1925 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2008 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1949) և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևաննախագիծ |
Պարգևներ |
Մարտին Լևոնի Թովմասյան (մարտի 5, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 2008, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ և 1955 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտները։ 1970 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2002 թվականից)։ 1955-1969 թվականներին աշխատել է Բաքվի նախագծային կազմակերպություններում, 1969-1989 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության, ապա՝ գլխավոր հատակագծի արվեստանոցների ղեկավար, 1989-1993 թվականներին՝ փոխտնօրեն։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականից Մարտին Թովմասյանի նախագծերով Բաքվում իրականացվել են բնակելի տներ, «Կանաչ թատրոնը» (1962), Նավթագործների պողոտայի կառուցապատումը (1964), հյուրանոցային համալիր «Նեֆտյանիե կամնի»-ում (1964-1968), Նախիջևանում՝ արվեստի թանգարան (1960) և այլն, Երևանում՝ Հարավ-արևմտյան (1970-1975), Արևմտյան (1974, նաև՝ Ա-1, Ա-2, Ա-3 միկրոշրջանների կառուցապատումը), Նուբարաշենի գլխավոր (1983) հատակագիծը, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի վարչական շենքը (1985), Գյումրու № 58 թաղամասի կառուցապատումը (1990), Ստեփանակերտի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (1990) և այլն։
Համահեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» մենագրության (ռուսերեն, 1986)[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա լավագույն նախագիծ» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1983
- ԽՍՀՄ ճարտարապետների միության ոսկե մեդալ (1984 թվական, Արևելյան Հայաստանի միացումը Ոուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագծի համար)
- ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.