Թոմ Վերնոն
Թոմ Վերնոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1939 |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2013 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող և հեռուստահաղորդավար |
Թոմ Վերնոն (անգլ.՝ Tom Vernon, ապրիլի 23, 1939, Լոնդոն, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 11, 2013)[1][2][3][4], բրիտանացի հեռարձակող և գրող, առավել ճանաչված է որպես մի շարք հայտնի ճանապարհորդական հաղորդումների «Գեր մարդը» տիտղոսակիր։
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 11-ին, սրտի կաթվածից։
Մարդասիրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
BBC-ում աշխատելուց առաջ Վերնոնը եղել է Բրիտանիայում աշխարհիկ հումանիզմ, մարդու իրավունքներ և աշխարհականություն քարոզող Բրիտանական Հումանիստական Ասոցացիայի մամուլի և հանրային կապերի մասնագետ։ 1965 թվականին կազմակերպությունն սկսել է փնտրել նոր լոգո, որը նախաձեռնել է Վերնոնը և հայտարարել է հանրային մրցույթ։ Հաղթող է դարձել այսպես կոչված Երջանիկ մարդը, որը դարձել է մարդասիրության միջազգային խորհրդանիշ և վերցվել է ամբողջ աշխարհում գործող մարդասիրական կազմակերպությունների կողմից[5]։ Վերնոնի այլ պարտականություններից Բրիտանական մարդասիրական ասոցացիայում եղել է դրա տարբեր հրապարակումների վերահսկումը[6]։ Նրա արշավային գործողությունը նշանակալի էր. նա ներդրում ունի Բրիտանիայում աբորտների ապաքրեականացման հարցում[7]։
«Գեր մարդը» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի տարի BBC Radio 4-ում որպես հաղորդավար և հարցազրուցավար աշխատելուց հետո Վերնոնի առաջին ճանապարհորդական շարքը եղել է «Գեր մարդը հեծանիվի վրա» հաղորդաշարը։ Ինչպես վերնագիրն է ակնարում, Վերնոնը ճարպակալում ուներ և առաջին դրվագին հաջորդել են առողջության թեստերը, որոնք նա ստիպված էր հանձնել իր ճանապարհորդությունը սկսելուց առաջ, որը նրան տարել է Մասվել բլրից մինչև Միջերկրական ծովի ափ, հարավային Ֆրանսիա։ Նա պիտի կրկներ այս ճամփորդությունը տասնհինգ տարի հետո իր հեռուստատեսային «Գեր մարդը Ֆրանսիայում» շարքի համար։
«Գեր մարդն աշխատավայրում» և նրա առաջին «Գեր մարդը խոհանոցում» հեռուստատեսային շարքը տարբերվում էին այլ շարքերի ոճից։ Առաջինը ցույց էր տալիս Վերնոնին գործարաններում աշխատող մարդկանց հետ խոսելիս, իսկ վերջինը խոհարարական հաղորդում էր, որը նկարահանվել էր նրա սեփական խոհանողում Մասվել Հիլում, և յուրաքանչյուր թողարկում նվիրված էր տարբեր երկրների ազգային խոհանոցներին։
Ռադիո շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեր մարդը հեծանիվի վրա (1979)[8]
- Գեր մարդն Իտալիայում (1980)
- Գեր մարդը Հռոմեական ճանապարհին (1983)
- Գեր մարդն աշխատավայրում (1983)
Հեռուստատեսային շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեր մարդը խոհանոցում (BBC, 1985–6, two series)
- Գեր մարդը գնում է Նորս (Channel 4, 1987)
- Գեր մարդն Արգենտինայում (Channel 4, 1990)
- Գեր մարդը գնում է Կայուն (Channel 4, 1991)
- Գեր մարդը գնում է Արևմուտք (Meridian, 1993)
- Գեր մարդը Ֆրանսիայում (BBC, 1994)
- Գեր մարդը Վիլթսում (Meridian, 1995)
- Գեր մարդը Քենթում (Meridian, 1996)
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեր մարդը հեծանիվի վրա. Ֆրանսիայի բացահայտումը (1981) 0-7181-2072-8
- Գեր մարդը Հռոմեական ճանապարհին (1983) 0-7181-2349-2
- Գեր մարդը խոհանոցում (1986) 0-563-20462-1
- Գեր մարդն Արգենտինայում (1990) 0-7181-3450-8
- Գեր մարդը Ֆրանսիայում (1994) 0-563-37051-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Tom Vernon»։ The Times։ 18 September 2013
- ↑ «Tom Vernon: Fat Man on a Bicycle dies»։ The BBC։ 18 September 2013
- ↑ «Tom Vernon»։ The Telegraph։ 26 September 2013
- ↑ «Obituary: Tom Vernon, broadcaster»։ The Scotsman։ 26 September 2013։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 2 March 2021
- ↑ Whitton Liam (7 July 2015)։ «A 'Clash of Symbols': 50 years on from the design that carried Humanism around the world»։ HumanistLife։ British Humanist Association։ Վերցված է 17 August 2015
- ↑ «BHA mourns death of former employee Tom Vernon»։ British Humanist Association։ 9 September 2013։ Վերցված է 17 August 2015
- ↑ «Tom Vernon»։ The Telegraph։ September 2013։ Վերցված է 16 January 2017
- ↑ Alsmeyer Marie Bennett (1995-04-01)։ Six Years After D-Day: Cycling through Europe։ University of North Texas Press։ էջեր 2–։ ISBN 9780929398822։ Վերցված է 12 August 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Վերնոն Internet Movie Database կայքում
|