Թոմաս (Լանքասթերի 2-րդ կոմս)
| Թոմաս | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1278[1] |
| Մահացել է | մարտի 22, 1322[2][1] |
| Մահվան վայր | Պոնտեֆրակտ, Անգլիայի թագավորություն[1] |
| Գերեզման | Pontefract |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Alice de Lacy, 3rd Countess of Lincoln? |
| Ծնողներ | հայր՝ Edmund Crouchback?[3], մայր՝ Blanche of Artois?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | Lord High Steward? |
Թոմաս, Լանքասթերի 2-րդ կոմս (անգլ.՝ Thomas, Earl of Leicester and Lancaster. մոտ 1278[1] - մարտի 22, 1322[2][1], Պոնտեֆրակտ, Անգլիայի թագավորություն[1]), անգլիացի ազնվական։ Պլանտագենետների հարստության անդամ, եղել է իր առաջին զարմիկի՝ Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի դեմ դուրս եկած բարոնների առաջնորդներից մեկը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը Էդմունդ Կուզիկի և Բլանշե Արտուայի ավագ որդին է։ Էդմունդը Անգլիայի թագավոր Հենրի III-ի որդին է[4]։
Նրա ամուսնությունը Ալիս դը Լասիի հետ անհաջող էր։ Նրանք միասին երեխա չունեցան, չնայած Թոմասը արտամուսնական կապերից ունեցավ երկու որդի՝ Ջոն և Թոմաս անուններով[5]։ 1317 թվականին Ալիսը զրկվեց իր հորական Կանֆորդից և Դորսեթից Սուրեի կոմս Ջոն Վարենի ասպետ Ռիչարդ դը Մարտինի կողմից։ Այս միջադեպը բերեց բախման Սուրեի և Լանկեստերի միջև, և Լանկեստերը նվաճեց Սուրեի երկու ամրոց։ Դրանից հետո միջամտեց Էդուարդ թագավորը և երկու կոմսերը հաշտվեցին։
Թոմասը շարունակում էր պահել երկու հզոր կոմսություններ Լինքոլնը և Սելիսբերին։ Սա նախատեսված էր նրա ամուսնության պայմանագրով։ Իր աներոջ մահից հետո կոմսություններն անցնում էին նրան և ոչ նրա կնոջը։
Դառնալով չափահաս, նա դարձավ Լանկշիրի շերիֆ, սակայն մյուս տասը տարին անցկացրեց Էդուարդի I-ի հետ Շոլտանդիայի մարտերում՝ թողնելով ներքին գործերը իր օգնականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Maddicott J. R. Thomas of Lancaster, second earl of Lancaster, second earl of Leicester, and earl of Lincoln (c.1278–1322) // Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ Maddicott, 2008
- ↑ Warner, Kathryn (2018). Blood Roses (1st ed.). Stroud, Gloucestershire: The History Press. էջ 120.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս (Լանքասթերի 2-րդ կոմս)» հոդվածին։ |
| ||||||||||