Թոմաս Ուիլյամ Հերինգշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ուիլյամ Հերինգշոու
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1858(1858-01-27)
Մահացել էհունիսի 27, 1927(1927-06-27) (69 տարեկան)
ԳերեզմանLakeside Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNorthwestern University Pritzker School of Law?
Մասնագիտությունկենսագիր և լրագրող
 Thomas William Herringshaw Վիքիպահեստում

Թոմաս Ուիլյամ Հերինգշոու (հունվարի 27, 1858(1858-01-27) - հունիսի 27, 1927(1927-06-27)), ամերիկացի լրագրող, հրատարակիչ, ծագումնաբան և կենսագրականների հեղինակ, առավել հայտնի է կենսագրական աշխատանքների խմբագրման և հրատարակման համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն National Library of American Biography-ին տված սեփական համառոտ ակնարկին՝ Հերինգշոուն ծնվել է Լինքոլնշիր քաղաքում, Անգլիա, այնուհետ ընտանիքի հետ տեղափոխվելով Բոսթոնի Լինքոլշիր քաղաքը՝ սկիզբ դնելով Հերոնշոու ընտանիքին։ Նրա մանկությունը անց է կացել Ամերիկայում, որտեղ նա սովորել է Chicago Athenaeum-ում և Չիկագոյի իրավունքի միավորված քոլեջում։ 1875-1879 թվականներին որպես տպագրող աշխատել է Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և Չիկագոյում։ 1879-ին հիմնել և խմբագրել է Farm, Field և Fireside ամսագիրը, իսկ 1880 թվականին հիմնել է համանուն ընկերությունը և հանդիսացել է վերջինիս նախագահը։

Հերինգշոուն, ով իրեն համարում էր «Մուլիերոլոգիա» խորագրով հատորի հեղինակ, 1880 թվականին ամուսնանում է Մերի Լինա Ջոնսի հետ հետ։ Նրանք ապրում էին Չիկագոյի Լինքոլն պարկի մոտակայքում։ Նրանք նաև ունեին մի վիլլա՝ Հերինգշո հոլլը, որը կառուցված էր հատված գրանիտից և գտնվում էրԻլոյնս նահանգի Լեյք շրջանի ամենաբարձր կետում։ Վաճառելով Farm, Field և Fireside-ի իր մասնաբաժինը՝ Հերինգշոուն ստեղծեց Չիկագոյի տպարանը։ 1884 թվականին նա հիմնեց Ամերիկյան հրատարակիչների ասոցիացիան, որոշ ժամանակահատվածում այդ ասոցիացիայի նախագահն էր և օգտագործում էր իր անվան հետ կապված կենսագրական տեղեկատու տարբեր աշխատանքներ հրապարակելու համար։ Նա մահացավ Իլոյնս նահանգի Քուկ շրջանում՝ 69 տարեկան հասակում[1][2]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրվա նշանավոր տղամարդկանց և կանանց կենսագրական ակնարկ, A.B. Gehman Co, 1888
  • Մուլյերոլոգիա կամ Գիտություն կանանց մասին, Home Publishing House, Չիկագո, 1890
  • Բանաստեղծական մեջբերումներ, American Publishers' Company, 1892
  • Ամերիկայի բանաստեղներ, American Publishers' Company, 1894
  • Ամերիկյան կենսագրության Հերինգշոուի հանրագիտարան, 1898
  • Ամերիկյան գրականության գրադարան, American Publishers' Company

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 'Herringshaw, Thomas William', Herringshaw's national library of American biography, 5 vols, American Publishers' Company, 1909–14.
  2. Herringshaw's national library. He also claimed to have authored volumes entitled Home Occupations and Aids to Literary Success and to have edited Charles Warren Spalding's The Spalding Memorial, which his company published in 1897

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուիլյամ Հերինգշոու» հոդվածին։