Թշնամու թիկունքում 2: Գրոհող ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թշնամու թիկունքում 2: Գրոհող ջոկատ
ՄշակողDigitalmindsoft?
Հրատարակիչ
Սերիայի մասMen of War?
Թողարկման թվականփետրվարի 25, 2011
ՊլատֆորմներՎինդոուզ
Վերջին տարբերակ2.05.15
Ժանրմարտավարություն իրական ժամանակում և ստրատեգիական խաղ իրական ժամանակում
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRBESRB T
ԿրիչDVD-R DL?, թվային բաշխում, Steam և GOG.com
Կառավարումստեղնաշար
Պաշտոնական կայքdigitalmindsoft.eu

Թշնամու թիկունքում 2: Գրոհող ջոկատ (անգլ.՝ Men of War: Assault Squad), RTS ժանրի համակարգչային խաղ, մշակվել է Digitalmindsoft ընկերության կողմից և 2011 թվականի փետրվարի 25-ին ներկայացրել է 1С ընկերությունը: Հանդիսանում է «Թշնամու թիկունքում 2» խաղի ինքնուրույն լրացումը:

Խաղային պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը ունի հինգ փուլ՝ Սովետական միության փուլ, Գերմանական փուլ, Ամերիկյան փուլ, Բրիտանական փուլ և Ճապոնական փուլ: Խաղը խաղացողին հնարավորություն է տալիս միայն ծանոթանալ խաղային պրոցեսի հետ և չունի սյուժե: Ամեն փուլ ունի 5 առաջադրանք դրանցից երեքառաջադրանքում խաղացողը գրոհում է թշնամական դիրքերը, մեկ առաջադրանք իր մեջ պարունակում է քո դիրքերի պաշտպանություն, ապա հակահարված և ևս մեկ առաջադրանքում խաղացողը պետք է թչ մեծ ջոկատով կատարի թիկունքային մարտական գործողույթուններ: Ամերիկյան փուլը ունի ավելացված հանձնարարությունը, որը խաղային վարժանք է և ծանոթացնում է խաղացողին խաղային պրոցեսի յուրահատկություններին: Բացի դրանից ավելի ուշ խաղում ավելացել է ևս երկու լրացուցիչ առաջարդանք «Սուրբ ծնունդ» և «Բարբիքյու»առաջադրանքները: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց եզակի մարտական միավորը (հետևակը, զրահատեխնիկան), նաև հատուկ կարողություններ ավիահարված, հրետանային հարված և այլն:

Խաղի ընթացքում խաղացողից պահանջվում է ղեկավարել մարտական ջոկատները և տեխնիկան, որոնք կարելի է մարտադաշտ բերել պաշտպանության միավորներով: Միավորները կարելի է ստանալ գրավելով և պաշտպանելով հսկիչ կետերը: Նոր դիրքերի գրավումը հնարավորություն է տալիս ավելի լավ մարտական միավորներ և հատուկ կարողություններ մարտադաշտ բերել: Միայնակ խաղի հիմնական թիրախն է գրավել քարտեզի վրա գտնվող բոլոր կարևոր դիրքերը[1]:

Խաղը մնացած այս ժանրի խաղերից տարբերվում է պաշտպանական սիստեմով, ամեն մարտական միավորի մոտ եղած գույքով, ձեռքի ուղիղ կառավարման հնարավորությամբ, համակարգի մոդուլային վնասով:

Խաղում գոյություն ունի քարտեզի խմբագիր: Դա օգտվողին թույլ է տալիս նոր քարտեզի տեսքով կառուցել մեծաթիվ մոդիֆիկացիաներ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]