Թխկի հացենատերև
| Թխկի արծաթափայլ | |
Թխկի արծաթափայլ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
| Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
| Ենթաընտանիք | Hippocastanoideae |
| Ցեղ | Թխկի (Acer) |
| Տեսակ | Թխկի արծաթափայլ (A. negundo) |
| Միջազգային անվանում | |
| Acer negundo | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Թխկի հացենատերև (լատիներեն՝ Aceraceae negundo), թխկազգիներ ընտանիքի, թխկի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառ է, 20-25 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Բունը ծուռումուռ է, ոլորված, ծածկված գորշավուն կեղևով։ Երիտասարդ ճյուղերը մազմզուկապատ են, ընձյուղները մերկ, մուգ կանաչ, փայլուն, ծածկված մոմային խավով։ Տերևները կենտ փետրաձև են, կազմված 3-5 (հազվադեպ՝ 7-9) սրածայր տերևիկներից, որոնց ձևը խիստ տարբեր է, 5-13 սմ երկարությամբ և 2,5-7,5 սմ լայնությամբ։ Երկտուն ծառ է, ծաղիկները բացվում են մինչև տերևների երևալը։ Ծաղկաբույլերը առաջանում են տերևաբողբոջների երկու կողմերում գտնվող բողբոջներից և փնջանման են։ Երկթևիկներն ունեն 3,5-4,8 սմ երկարություն, դասավորված են սուր անկյան տակ։ Ծաղկում է մարտին (բարենպաստ պայմանների դեպքում՝ փետրվարի վերջերին), երբեմն՝ ապրիլին։ Պտուղները հասունանում են սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Օնտարիոյից մինչև Ֆլորիդայի հարավային շրջանները և դեպի արևմուտք հասնում է մինչև ժայռոտ լեռները։ Աճում է հովիտներում, գետերի ու լճերի ափերին։ Հայաստանի տարածքում մշակվում է ամենուրեք, սակայն աչքի չի ընկնում երկարակեցությամբ ու դիմացկունությամբ։ Ապրում է 40-50 տարի։ Արագ է աճում։ Խիստ տուժում է անժամանակ և առատ ձյունատեղումներից, քանի որ բնափայտը խիստ փափուկ է և փուխր։ Բազմանում է սերմերով, ընդ որում ամենուրեք առատ ինքնացան է տալիս։ Համեմատաբար բարձր են գնահատվում այս ծառատեսակի պարտիզային ձևերը (խայտաբղետ և սպիտակ տերևավոր)։ Քանի որ առանձնապես աչքի չի ընկնում դեկորատիվ առանձնահատկություններով, ապա կարելի է աճեցնել միայն սահմանափակ քանակությամբ, երբ ավելի բարձրորակ տեսակներ հնարավոր չէ մշակել։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 2—3, 7-11, 12-14, 17-28, 30-32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 133-135։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հացենատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հացենատերև» հոդվածին։ |
| ||||||||||||||