Թխկի ասորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի ասորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի ասորական (A. assyriacum)
Միջազգային անվանում
Acer assyriacum

Թխկի ասորական (լատին․՝ Acer assyriacum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ է, 8-10 մետր բարձրությամբ և 30-40 սմ բնի հաստությամբ։ Երիտասարդ ճյուղերի կեղևը բաց շագանակագույն է։ Տերևները կաշվեկերպ են, եռաբլթակ, 3-5 սմ երկարությամբ, 4-6 սմ լայնությամբ։ Ծաղիկներն անշուք են՝ դեղնականաչավուն։ Երկթևիկները լայն են, կլորավուն սերմերով։ Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանի Հանրապետության սահմաններում հանդիպում է միայն Վայքում և Ջանգեզուրում։ Աճում է չոր, քարքարոտ թեքություններում, նոսրանտառներում, ծովվի մակարդակից մինչև 1600 մետր բարձրությունների վրա։ Տիպիկ չոր կլիմայի բույս է։ Աչքի է ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է բոլոր տեսակի հողերում։ Բավականին ջերմասեր է, բայց դիմանում է մինչև -25 °C-ի սառնամանիքներին։ Չափազանց լուսասեր է։ Արժանի է ուշադրության, որպես հեռանկարային տեսակ՝ հատկապես հանրապետության ցածրադիր գոտու բնակավայրերի կանաչապատման և անտառապատման բնագավառում օգտագործելու համար։ Փայտանյութը շատ ամուր է և ծանր, պիտանի է ատաղձագործական իրեր պատրաստելու համար։ Բազմանում է սերմերով և բնային մացառներով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 9, 17-18, 20ա, 22-28, 31 -32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 130։