Թի Ար Դան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Թի Ար Դան
T. R. Dunn
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Թեոդոր Ռուզվելտ «Թի Ար» Դան
Theodore Roosevelt "T. R." Dunn
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1955 (64 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,93 մ
Քաշ 87 կգ
համալսարան Ալաբամա (1973—1977)
Դրաֆթի տարի 1977 / ռաունդ` 2 / ընտր.` 41-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերա սկիզբ 1977 թվական
Կարիերա ավարտ 1990 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 993
  • Միավորներ՝ 5033 (5,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4371 (4,4 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1631 (1,6 փ/խ)
  • Խլումներ՝ 1316 (1,3 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 252 (0,3 բ/խ)

Թեոդոր Ռուզվելտ «Թի Ար» Դան (անգլ.՝ Theodore Roosevelt "T. R." Dunn, փետրվարի 1, 1955(1955-02-01), Բիրմինգհեմ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Ալաբամայի համալսարանում։ 1977 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի կողմից՝ 41-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս» և «Ֆինիքս Սանս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 14 մրցաշրջան։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության հավաքականի կազմում (1983-1985)[1]։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 993 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5033 միավոր (5,1 մ/խ), կատարել 4371 անդրադարձ, 1631 փոխանցում, 1316 խլում և 252 բլոկշոտ[2]։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանը կարիերայի ավարտից հետո աշխատել է «Շառլոթ Հորնեթս», «Դենվեր Նագեթս», «Ալաբամա Քրիմսոն Թայդ» (NCAA), «Սակրամենտո Քինգս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Բացի այդ աշխատել է նաև «Շառլոթ Սթինգս» ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։ Աշխատել է որպես «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի գլխավոր մարզիչ Ռիկ Ադելմանի օգնական[3], որի հետ պայմանագիր է կնքել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին։ 2014 թվականի սեպտեմբերին վերադարձել է «Հյուսթոն Ռոքեթս»՝ դառնալով Քևին Մակհեյլի օգնականը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]