Թինա Սինատրա
Թինա Սինատրա անգլ.՝ Tina Sinatra | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1948[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | երգչուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Wes Farrell? |
Ծնողներ | հայր՝ Ֆրենկ Սինատրա[2], մայր՝ Նենսի Սինատրա[2] |
Թինա Սինատրա (հունիսի 20, 1948[1][2], ԱՄՆ), ամերիկացի երգիչ, դերասան, ռեժիսոր և հուշագիր։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստինա Սինատրան ծնվել է 1948 թվականի հունիսի 20-ին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ Նա ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ՝ Նենսի Բարբատո Սինատրայի, ավագ դուստրն էր[3]։ Քույրը՝ Նենսի Սինատրա, եղբայրը՝ Ֆրենկ Սինատրա Կրտսեր։ Ծնողները բաժանվել են երբ նա երեք տարեկան էր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինատրան ընտանիքի բոլոր անդամների հետ առաջին անգամ երևաց 1968 թվականին Սինատրա ընտանիքը մաղթում է Ձեզ Սուրբ Ծնունդ ալբոմի ձայնագրման ժամանակ։ Նա աջակցել է ալբոմի հինգ երգերի՝ այդ թվում նաև Santa Claus Is Coming to Town երգի ձայնագրման աշխատանքներին և քրոջ հետ դուետով հանդես է եկել O Bambino երգով։ Թինան նաև մեկ էպիզոդով նկարահանվել է Դին Մարտինի երեխաների հետ նրա իսկ հեղինակային հեռուստաշոույում[4]։
Սինատրան երբեք չի ցանկացել դառնալ երգիչ ինչպես իր հայրը, բայց 1969 թվականին Գերմանիայում նկարահանվել է Ռոմեո և Ջուլիետ ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որտեղ նա ապրեց մի քանի տարի[4]։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նա վարպետաց դասեր էր ստանում Ջեֆ Քորեյի մոտ, որից հետո նկարահանվեց Ադամ-12, Դա գողացել են ֆիլմերում և Մաքքլաուդ, Մանիքս հեռուստասերիալներում[4]։
Իր հուշերում նա գրում է, որ դերասան դառնալու համար իրեն մի քիչ պակասում էր ինքնավստահություն և փառասիրություն[4]։ Սինատրան մնաց կինոարդյունաբերությունում՝ դառնալով Առնոլդ Սթիֆելի թատերական գործակալը և մի որոշ ժամանակ ներկայացրեց Ռոբերտ Բլեյքին[4]։
1977 թվականին նա ներկայացավ Երևակայական կղզի հեռուստասերիալում, որը պիլոտային դարձավ համանուն սերիալների նկարահանման համար[5][6]։ 1992 թվականին նա CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի հաղորդումների գործադիր տնօրենն էր[7][8]։ 2004 թվականին վերականգնել է 1962 թվականի Մանչուրայի թեկնածուն ֆիլմը, որտեղ նրա հայրը խաղում էր գլխավոր դերում[9][10]։
Սինատրան հրատարակել է Հայրիկիս աղջիկը 2000 թվականին հեղինակային աշխատությունը[11]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականի հունվարի 26-ին Լաս Վեգասում Սինատրան ամուսնացավ երաժիշտ Ուես Ֆարելի հետ[12]։ Նրանք բաժանվեցին 1976 թվականի սեպտեմբերի 3-ին՝ 2,5 տարվա ամուսնական կյանքից հետո[13]։ 1981 թվականի հունվարի 30-ին Սինատրան ամուսնացավ Ռիչարդ Քոհենի հետ։ Երկու տարի անց, 1983 թվականի հունվարի 11-ին նրանք բաժանվեցին[13]։
2015 թվականին նա ձեռնամուխ եղավ Բևեռլի Հիլզ համայնքի շների պարկի կառուցման աշխատանքներին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ Profile, nytimes.com; accessed March 10, 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Tina Sinatra (2000)։ My Father's Daughter: A Memoir։ Simon and Schuster։ էջեր 157–։ ISBN 978-0-7432-0433-0
- ↑ David Mark (սեպտեմբերի 19, 2008)։ Tina Sinatra Lists Bev Hills House։ Variety։ Վերցված է հունիսի 10, 2018
- ↑ Dixon Wheeler W. (փետրվարի 17, 2006)։ Visions of Paradise: Images of Eden in the Cinema։ Rutgers University Press։ ISBN 978-0813537986
- ↑ Rosenberg Howard (նոյեմբերի 6, 1992)։ «'Sinatra': The Gentleman Is a Scamp»։ Los Angeles Times։ Վերցված է հունիսի 10, 2018
- ↑ Shales Tom (նոյեմբերի 8, 1992)։ «FRANKLY, THIS 'SINATRA' SINGS»։ The Washington Post։ Վերցված է հունիսի 10, 2018
- ↑ Hoberman J. (սեպտեմբերի 14, 2003)։ «FILM; A Co-Production Of Sinatra and J.F.K.»։ The New York Times։ Վերցված է հունիսի 10, 2018
- ↑ Schwarzbaum Lisa (հուլիսի 28, 2004)։ The Manchurian Candidate։ Entertainment Weekly։ Վերցված է հունիսի 10, 2018
- ↑ Tina Sinatra, Jeff Coplon (2000)։ My Father's Daughter: A Memoir։ ISBN 978-0-684-87076-2։ OCLC 45008498
- ↑ Nancy Sinatra (1986)։ Frank Sinatra, My Father։ Simon and Schuster։ էջեր 235–։ ISBN 978-0-671-62508-5
- ↑ 13,0 13,1 «Tina Sinatra»։ Internet Movie Database (English)։ Amazon.com։ Վերցված է հուլիսի 15, 2018
- ↑ Lelyveld Nita (դեկտեմբերի 20, 2015)։ «First off-leash dog park approved for Beverly Hills»։ The Los Angeles Times։ Վերցված է սեպտեմբերի 6, 2016։ «Those for and against the dog park started online petitions — the pro one penned by Tina Sinatra, an animal activist and daughter of Frank — and tensions grew as the time for a decision approached.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tina Sinatra Internet Movie Database կայքում
- Հունիսի 20 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Կին հուշագիրներ
- Լոս Անջելեսի գրողներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հուշագիր
- Ամերիկացի կինոռեժիսորներ ըստ նահանգի
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ