Santa Claus Is Coming to Town

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Santa Claus Is Coming to Town»
Perry Como?, Burl Ives?, Ջասթին Բիբեր, The Four Seasons? և The Miracles?ի երգը
ԺանրՍուրբծննդյան երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակHaven Gillespie?
ԿոմպոզիտորJohn Frederick Coots?
Պրոդյուսերչկա

Սանտա Կլաուսը գնում է քաղաք (ռուս.՝ В город едет Санта-Клаус), Ֆրեդ Կուտսի ամանորյա երգ, բառերը՝ Հեյվեն Գիլլեսպի, գրված 1934 թվականին։ Ամենատարածված ամանորյա հիթերից մեկը ԱՄՆ-ում[1]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի լիրիկական հերոսը պատմում է, որ վերադառնալով Կաթնային Ճանապարհից, լինում է Սանտա-Կլաուսի արհեստանոցում, և նա ասում է իր սեփական ծրագրերի մասին: Պարզվում է, որ նա գիտի մեզանից յուրաքանչյուրի մասին, և հիմա, երբ նա շուտով կհայտնվի քաղաքում բազում երեխաների համար լիքը խաղալիքներով ու նվերներով, ավելի լավ է չլացեք և չնեղանաք, այլ լինեք լավը և շտապեք իրեն նամակ ուղարկել[2]:

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերի հեղինակը բանաստեղծ Հեյվեն Գիլլեսպին է: Ըստ Գիլլեսպիի զարմիկի հիշողությունների՝ 1934 թվականին, նրան է դիմում հրատատարակիչ Լեո Հեյստը, և պահանջում Գիլլեսպիին, որպեսզի գրի ամանորյա երգ: Գիլլեսպին հենց նոր էր թաղել իր եղբայր Իրվինին և ընդհանրապես տրամադրված չէր գրելու մանկական երգեր, բայց Հեյստը ավելի քան հաստատակամ էր, ինչպես ինքն էր կարծում, Հեյվենն ուներ «լավ լեքսիկոն» մանկական երգերի համար: Գիլլեսպին շարադրեց երգի խոսքերը մետրոյի վագոնում 15 րոպե հետո այն բանից, երբ դուրս եկավ Հեյստի գրասենյակից: Նրա խոսքերին երաժշտությունն ավելացրեց կոմպոզիտոր Ֆրեդ Կոուտսը, ավելի ուշ միասին ստեղծեցին ևս մեկ հիթ՝ You Go to My Head[3]։

Santa Claus Is Coming to Town երգը ձայնագրվել է Ջորջ Հոլլի նվագախումբի կողմից (Սոննա Շույլերի մենակատարմամբ) և թողարկվել է Bluebird Records[4] -ի պիտակով: Այն առաջին անգամ հնչեց «Էդդի Կանտորի ամանորյա շոու» ռադիոհաղորդման եթերում և անմիջապես ստացավ մեծ հանրաճանաչություն: Մեկ օրում նրա նոտաներից վաճառվում էր 25 հազար հավաքածու[3]:

Հետագա կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Santa Claus Is Coming to Town երգը կատարել են շատ հայտնի երգիչներ և երաժիշտներ։ Գոյություն ունի երգի ավելի քան 150 տարբեր կատարումներ, այդ թվում նաև The Beach Boys, Lynyrd Skynyrd, The Jackson 5, Destiny's Child, Green Day[5] խմբերի և այնպիսի երգիչների, ինչպիսիք են Ջասթին Բիբերը[6] և Անդրեա Բոչելլին[7]։ Առավել հաջողվածներից են․ The Four Seasons (1962, 23-րդ տեղը The Billboard Hot 100[8] հիթ-շքերթում) խմբի, Բրյուս Սպրինգստինի (1985, գլխավորեց այդ տարվա ամանորյա երաժշտական վաճառքները[4]) և Լուիս Միգելի (2006, Santa Claus Llego a La Ciudad զբաղեցրեց 26-րդ տեղը Latin Pop Airplay հիթ-շքերթում [9]) վերադաշնակումները։ Ամերիկական կոմպոզիտորների, պոետների և հրատարակիչների միության հրատարակված XXI դարի առաջին 5 տարիների վիճակագրության ընթացքում Santa Claus Is Coming to Town զբաղենում է թվով ընդհանուր 4-րդ տեղը՝ ԱՄՆ-ում ձմեռվա տոների հեռարձակումներից[1].

Որպես հայտնի ամանորյա երաժշտություն Santa Claus Is Coming to Town-ը հաճախ է լսվում ֆիլմերում և սերիալների դրվագներում՝ ամանորին և այդպիսի թեմաներում, որոնցից են․ «Տանը մենակ», «Սանտա կլաուսի պայմանագիր», «Հրաշք 34-րդ փողոցում», «Բևեռային ճեպընթաց», «Դիմանալ Սուրբ Ծննդին», «Ֆրեդ Կլաուս», «Չորս Սուրբ Ծնունդ» և «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»։ Նա անվանում տվեց 1970 թվականի համանուն մուլտֆիլմին (ձայնագրված Ֆրեդ Ասթերի և Միկի Ռունիի կողմից)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ASCAP Announces Top 25 Holiday Songs»։ The American Society of Composers, Authors and Publishers։ November 27, 2006։ Վերցված է 2013-12-05 
  2. Santa Claus Is Coming to Town: слова (անգլ.) на сайте Allmusic
  3. 3,0 3,1 «Haven Gillespie»։ Songwriters Hall of Fame։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-03-ին։ Վերցված է 2013-12-05 
  4. 4,0 4,1 Cary Ginell.։ «Deck The Charts - The Top Hit Christmas Songs»։ Music Reports։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-12-05 
  5. Eriq Gardner. (December 21, 2011)։ «'Santa Claus is Comin' To Town' Is Latest Song Embroiled in Termination Rights Litigation»։ Billboard։ Վերցված է 2013-12-05 
  6. Eli Glasner. (December 6, 2011)։ «Santa Claus is coming...to pop and lock with Bieber»։ CBC։ Վերցված է 2013-12-05 
  7. Santa Claus Is Coming to Town(անգլ.) Allmusic կայքում
  8. The Four Seasons: награды (անգլ.) на сайте Allmusic
  9. Луис Мигель: награды (անգլ.) на сайте Allmusic
  10. Хейвен Гиллеспи (անգլ.) Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]