Ֆրենկ Սինատրա Կրտսեր
| Ֆրենկ Սինատրա Կրտսեր | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 10, 1944[1][2][3] |
| Ծննդավայր | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
| Մահացել է | մարտի 16, 2016[5][1][6][…] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
| Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր, կոմպոզիտոր, դերասան և երաժիշտ |
| Ծնողներ | հայր՝ Ֆրենկ Սինատրա[2][7], մայր՝ Նենսի Սինատրա[2] |
| Երեխաներ | Michael Francis Sinatra?[2] |
Ֆրենսիս Ուայն «Ֆրենկ» Սինատրա ( անգլ.՝ Francis Wayne "Frank" Sinatra, հունվարի 10, 1944[1][2][3], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - մարտի 16, 2016[5][1][6][…], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի որպես ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրա կրտսեր անունով, երգահան, դիրիժոր և դերասան։
Երգիչ և դերասան Ֆրանկ Սինատրայի և նրա առաջին կնոջ ՝ Նենսի Բարբատո Սինատրայի որդին,երգչուհի և դերասանուհի Նենսի Սինատրայի կրտսեր եղբայրը և հեռուստատեսային պրոդյուսեր Թինա Սինատրայի ավագ եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենսիս Ուայն Սինատրան ծնվել է 1944 թվականի հունվարի 10-ին, Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում, աշխարհի ամենատարածված երգիչներից մեկի ՝ Ֆրենկ Սինատրայի ընտանիքում:Կրտսեր Սինատրան, որը տեխնիկապես "կրտսեր" չէր, սակայն, այնուամենայնիվ, հայտնի էր որպես Ֆրենկ կրտսեր, իր ողջ կյանքի ընթացքում, գրեթե չի տեսել իր հորը, որը մշտապես ճամփորդում էր կամ աշխատում էր կինոյում:Վաղ տարիքից նա երազում էր դաշնակահար և կոմպոզիտոր դառնալ:Նրա հայրը ցանկանում էր Ֆրենսիսին անվանել Ֆրանկլին Դ. Ռուզվելտի պատվին,ով իր ծննդյան ժամանակ նախագահ էր դարձել։
Առևանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինատրան առևանգվել է 19 տարեկան հասակում, 1963 թվականի դեկտեմբերի 8-ին[8]։ Նրան ազատ են արձակել երկու օր հետո,երբ հայրը վճարել է առևանգողների կողմից պահանջվող 240,000 ԱՄՆ դոլար փրկագինը:Բարի Քինանը, Ջոնի Իրվինը և Ջո Ամսլերը շուտով բռնվել են և պատասխանատվության են ենթարկվել:Նրանց դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման ՝ առևանգման համար : Ավելի ուշ, Քինանը հանցագործության կատարման պահին ճանաչվեց անմեղսունակ, և, հետևաբար, նրա պատասխանատվություն չի կրում[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիքում Սինատրան ելույթ էր ունենում տեղի ակումբներում:19 տարեկանում նա դարձավ Սեմ Դոնահուի նվագախմբի վոկալիստը[9]։ Նա նաև զգալի ժամանակ անցկացրեց Դյուկ Էլինգտոնի հետ ՝ ուսումնասիրելով երաժշտական բիզնեսը[10]։
Սինատրան իր վաղ կարիերայի մեծ մասն անցել է ճանապարհին:1968 թվականին նա այցելել էր 47 նահանգ և 30 երկիր, հյուր էր հայտնվել մի քանի հեռուստատեսային շոուներում[11], այդ թվում ՝ Քույրերի և եղբայրների կատակերգության ժամ-ի երկու դրվագներից ՝ քրոջ ՝ Նենսիի հետ, և իր խմբի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինատրան ամուսնացել է Սինտիա Մաքմուրիի հետ 1998 թվականի հոկտեմբերի 18-ին, նրանք բաժանվել են 2000 թվականի հունվարի 7-ին։ Նրանք ունեին մեկ որդի ՝ Մայքլ Սինատրան, ծնվել է 1987 թվականի մարտի 1-ին, նա հետագայում դառնում է քոլեջի պրոֆեսոր, ով 2012 թվականի դրությամբ, ապրում էր Ճապոնիայում[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016-ի մարտի 16-ին, Սինատրա ընտանիքը հանդես եկավ հայտարարությամբ «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը հայտնեց,որ Սինատրան մահացել է սրտի կաթվածից ՝ 72 տարեկան հասակում Դեյտոնա լողափում, Ֆլորիդա մեկնելիս[13][14]։
Սինատրան մահացավ, բայց աստղը ՝ Լիրա Ռա, շարունակում է փայլել բարձր երկնքում որը` անվանափոխվեց 1984 թվականի դեկտեմբերին ՝ Ֆրենկ Սինատրա կրտսերի անունով[15]։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինատրան գրել է մի քանի երգ, այդ թվում.
- «Համեմունք»
- «Հավատացեք ինձ»
- «Սև գիշեր»
- «Ի՞նչ ես մտածել»
- «Missy»
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդ սեր վաճառքի համար (1965)
- Սինատրա ընտանիքը մաղթում է ձեզ Սուրբ Ծնունդ (1968)
- Համեմունք (1971)
- Նրա ճանապարհը: (1972)
- Լավ է (1977)
- Ինչպես հիշում եմ (1996)
- Այդ դեմքը: (2006)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Կերպար |
|---|---|---|---|
| 2006—2016 | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Ֆրենկ Սենատրա |
| 1987 | Կոդի անունը:Զեբրա | Code Name: Zebra | Կոզլո |
| 1979—1988 | Անսպասելի հեքիաթներ | Tales of the Unexpected | Կոտտեր |
| 2003 | Հոլիվուդյան սպանություն | Hollywood Homicide | Մարտին Ուիլեր |
| 1979—1987 | Սիրո նավակ | The Love Boat | Պրեսթոն Մադդոքս |
| 2007 | Ամեն ինչ կամ ոչինչ | Everything or Nothing | Ժուրի |
| 2009 | ...Եվ Զանգիր ինձ առավոտյան | ...And Call Me in the Morning | Ֆրենկ կրտսեր |
| 2000—2001 | Լողափի որդին | Son of the Beach | Տխրահռչակ մատը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #136500536 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 http://www.wptz.com/news/frank-sinatra-jr-dies-in-daytona-beach/38553056
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 «The kidnapping of Frank Sinatra Jr. – The Snatch – Crime Library on». Trutv.com. 1963 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ The Other Frank Sinatra, Nat Hentoff, published in The Wall Street Journal, September 1, 2009, p. D5
- ↑ The Other Frank Sinatra — «… [Дюк Эллингтон] взял меня под свое крыло.»
- ↑ «Frank Sinatra Jr». IMDb.com. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ Duerden, Nick (2012 թ․ օգոստոսի 31). «Frank Sinatra Jr: 'I was living in his shadow[[:Կաղապար:'-]]». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Frank Sinatra Jr. dies at 72». CBS News. 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Sinatra Family: Frank Sinatra Jr. Has Died». ABC News.com. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Home | Library of Congress». The Library of Congress (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 10 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 2016 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երաժիշտներ