Թիմուր Միրոշնիչենկո
Թիմուր Միրոշնիչենկո ուկրաիներեն՝ Тімур Мірошниченко | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Կիևի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի Ազգային ավիացիոն համալսարան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, լրագրող և կատակերգու |
Timur Miroshnychenko Վիքիպահեստում |
Թիմուր Վալերիյովիչ Միրոշնիչենկո (ուկրաիներեն՝ Тімур Валерійович Мірошниченко, մարտի 9, 1986, Կիև, Կիևի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինացի հեռուստահաղորդավար, աշխատում է UA:PBC հեռուստաալիքում։ Անի Լորակի հետ եղել է Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի հաղորդավարը, իսկ 2013 թվականին Զլատա Օգնեւիչի հետ վարել է Եվրատեսիլ 2017 երգի մրցույթը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրոշնիչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 9-ին Կիևում։ Ուսանելու տարիներին եղել է ՈՒՀԱ ուսանողական թիմի անդամ[2]։
Նրա հեռուստատեսային կարիերան սկսվել է 2005 թվականին, երբ դարձել է «Մանկական Եվրատեսիլ 2005» երգի մրցույթի ուկրաինացի մեկնաբանը՝ առաջին մանկական Եվրատեսիլը, որը հեռարձակվել է Ուկրաինայում[3]։ 2007 թվականից դարձել է Ուկրաինայի Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնաբանը[4]՝ փոխարինելով Պավլո Շիլկոյին։ Այդ ժամանակվանից մեկնաբանել է բոլոր մրցույթները, բացառությամբ այն մրցույթների, որտեղ եղել է հաղորադավար: Նա նաև վարել է Յակ ցե՞ հաղորդումը («Ինչպե՞ս է դա»)։
Միրոշնիչենկոն հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը Կիևում Զլատա Օգնևիչի հետ[5]։ 2017 թվականի փետրվարի 26-ին հայտարարվել է, որ Միրոշնիչենկոն լինելու է Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի հաղորդավարներից մեկը, մրցույթը անցկացվել է Կիևում։ Հանդես է եղել որպես կանաչ սենյակի հաղորդավար, իսկ գլխավոր հաղորդավարներն եղել են՝ Ալեքսանդր Սկիչկոն և Վլադիմիր Օստապչուկը[6]։ Առաջին անգամն էր, որ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղորդավարները երեք տղամարդիկ էին[6]։
2022 թվականի հոկտեմբերին Միրոշնիչենկոն մրցանակ է հանձնել Լոնդոնում կայացած 27-րդ Ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ[7]։ Վարել է «Փիրուզագույն գորգը» և «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի բացման արարողությունը Լիվերպուլում[8]։ Վարել է մրցույթի մամուլի ասուլիսները Ջերմեյն Ֆոսթերի և Մարիա Վինոգրադովայի հետ միասին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «27 серпня працівників Національної телекомпанії України було відзначено нагрудними знаками "За сумлінну працю"». NTU. 27 August 2010. Վերցված է 27 March 2020-ին.
- ↑ Тимур Мірошниченко: "Мене запрошували практично на усі комерційні канали" (Ukrainian). Teleprostir. 10 May 2012. Վերցված է 19 June 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Тимур Мірошниченко: "Мене запрошували практично на усі комерційні канали" (Ukrainian). Teleprostir. 10 May 2012. Վերցված է 19 June 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Тімур Мірошниченко – український Террі Уоган». NTU. 29 April 2013. Վերցված է 19 June 2013-ին.
- ↑ «Eurovision Song Contest 2022 news by esctoday - Turin Italy».
- ↑ 6,0 6,1 Jordan, Paul (27 February 2017). «Let's hear it for the boys! Meet the hosts of Eurovision 2017». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 27 February 2017-ին.
- ↑ Bashforth, Emily (13 October 2022). «NTAs honours Ukrainian Eurovision host who broadcast from bunker». Metro. Վերցված է 22 February 2023-ին.
- ↑ «Eurovision 2023: Hosts revealed for Liverpool» (English). 2023-02-22. Վերցված է 2023-02-22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Blazewicz, Maciej (2023-04-28). «Eurowizja 2023: Blanka w finale! Co dalej? Fani typują wynik dla "Solo" • Kontrowersje wokół Centrum Prasowego. Mnóstwo zakazów i ograniczenie dostępu do wywiadów • Szwecja wygrywa OGAE Poll 2023! A jak wyglądają wyniki "Naszego Faworyta"?». Dziennik-Eurowizjyny.pl (լեհերեն). Վերցված է 2023-04-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմուր Միրոշնիչենկո» հոդվածին։ |
|