Թիմուր Ժամալետդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմուր Ժամալետդինով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1997(1997-05-21)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան[2]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2003-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)[3]
2014-2017 Ռուսաստան ԲԿՄԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ 30 (4)
2019—մ.հ.  Լեհաստան Լեխ 8 (1)
Ազգային հավաքական
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (1)
2017—մ.հ. Ռուսաստան Ռուսաստանի (մինչև 21) 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16 փետրվարի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 նոյեմբերի, 2017

Թիմուր Աբդուրաշիտովիչ Ժամալետդինով (մայիսի 21, 1997(1997-05-21)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս ֆուտբոլիստ, Լեհաստանի «Լեխ» ակումբի հարձակվող, ուր վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ԲԿՄԱ-ից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2014/15 մրցաշրջանի սկզբում սկսել է պարբերաար հանդես գալ ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա խփել է 10 գոլ «բանակայինների» երկրորդ կազմում։

2016/17 մրցաշրջանում սկսել է մասնակցել գլխավոր թիմի մարզումներին և խաղերին։ ԲԿՄԱ-ի կազմում նրա նորամուտը Ռուսաստանի առաջնությունում կայացել է 2017 թվականի ապրիլի 9-ին «Կրասնոդարի» դեմ խաղում, որի 89-րդ րոպեին փոխարինել է Ալեքսեյ Իոնովին[4]։

2017/18 մրցաշրջանում «Ամկարի» դեմ արտագնա խաղում (1:0) խփել է իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջնի տուրում խփել է «Բենֆիկայի» դեմ խաղի հաղթական գոլը (2:1)[5]։ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին «Ուֆայի» դեմ արտագնա խաղում ձևակերպել է առաջին դուբլը չափահասների մակարդակում և օգնել է իր թիմին հաղթել 3:0 հաշվով։

«Լեխ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին ԲԿՄԱ-ն պայմանավորվել է լեհական «Լեխի» հետ, որ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես գա այդ ակումբում[6]։ Ակումբում իր նորամուտը կատարել է Դոնեցկի «Շախտյորի» դեմ տնային խաղում (0:3)[7]։ Լեհաստանի առաջնությունում նորամուտը կատարել է փետրվարի 8-ին «Զագլեմբի» դեմ տնային խաղում (1:2)՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 86-րդ րոպեին[8]։

Մարտի 20-ին Լեհաստանի առաջնության փլեյ-օֆֆի՝ [«[Յագելոնիա ՖԱ|Յագելոնիայի]]» դեմ խաղում (3:3) խփել է նորամուտային գոլը թիմի կազմում։ «Լեգիայի» դեմ հաջորդ խաղում (1:0) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։ Խաղից հետո՝ մարզումների ժամանակ, ստացել է սրունքաթաթի վնասվածք, ինչի պատճառով բաց է թողել հետագա խաղերը։ Մրցաշրջանի արդյունքում անցկացրել է 7 խաղ և խփել 1 գոլ։ 2019 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ «Լեխը» երկարաձգել է վարձավճարային պայմանագրի ժամկետը 2019/2020 մրցաշրջանի համար։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում և խփել երկու գոլ։ Մեծ մրցակցության պատճառով չի ընդգրկվել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմուրի ծնողները ծնունդով Դաղստանի Հանրապետությունից են։ Մայրը ծնվել է Մախաչկալայում, հայրը՝ Խասավյուրտում[3]։ Մայրն աշխատել է որպես դաստիարակչուհի մանկապարտեզում։ Հայրն ունի մթերային խանութների ոչ մեծ բիզնես[10]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվական հուլիսի 20-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Սուպերգավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան ԲԿՄԱ Պրեմիեր Լիգա 2016/17 4 0 1 0 0 0 0 0 5 0
2017/18 14 1 0 0 0 0 6 1 20 2
2018/19 12 3 1 0 1 0 2 0 16 3
Ընդհանուր 30 4 2 0 1 0 8 1 41 5
Լեհաստան Լեխ Էկստրակլասսա 2018/19 7 1 0 0 0 0 0 0 7 1
2019/20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 8 1 0 0 0 0 0 0 8 1
Ամբողջ կարիերա 38 5 2 0 1 0 8 1 49 6

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. 3,0 3,1 Тимур Жамалетдинов: Когда есть коллектив, не страшен никакой соперник
  4. «Отчёт о матче «Краснодар» — ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  5. Гол дагестанского футболиста принес ЦСКА победу в Лиге чемпионов
  6. ПФК ЦСКА и Лех договорились об аренде Жамалетдинова
  7. «Тимур Жамалетдинов дебютировал за польский «Лех» в товарищеском матче против донецкого «Шахтёра»» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  8. Lech Poznan - Zaglebie Lubin
  9. Евгений Бушманов: «Сейчас в молодежной сборной на позицию Жамалетдинова есть более достойные футболисты»
  10. «Жамалетдинов: «Матч ТВ» спутал меня с Жемалетдиновым». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]