Թիմոթեսուբանիի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիմոթեսուբանիի վանք
վրացերեն՝ ტიმოთესუბნის მონასტერი
Timotesubani Monastery.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, վանք և եկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲորժոմի մունիցիպալիտետ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված11-րդ դար

Թիմոթեսուբանի (վրաց.՝ ტიმოთესუბანი), պաշտոնական՝ Սուրբ կույս Աստվածածնի վերափոխման եկեղեցի, միջնադարյան վրաց ուղղափառ վանական համալիր, գտնվում է Բորժոմի կիրճի համանուն գյուղի մոտ, Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 18 կմ հեռավորության վրա, Գուջարուլա գետի աջ ափին։ Այն պատկանում է Բորժոմա-Բակուրյան թեմին։

Տաճարը կառուցվել է հին վանքի փլատակների վրա այդ վայրերի տիրակալ, սուրբ նահատակ, Վրաստանի ազգային հերոս իշխան Շալվա Թորելի-Ախալցիխելիի կողմից։ Շինարարության սկիզբը թվագրվում է 1195 թվականին և ավարտվել է 1215 թվականին։

Վանքի տարածքում մինչ օրս պահպանվել են բնակելի և տնտեսական կառույցների ավերակները։ Վանքի տարածքի մուտքն իրենից ներկայացնում է կարմիր աղյուսից կառուցված կամարային երկարավուն շինություն։ Նրա վրա, ենթադրաբար, կառուցված է եղել զանգակատուն, իսկ կողքերին գտնվել են երկհարկանի շինություններ, որոնք ծառայում էին որպես վանական համալիրի կենտրոնական մաս։

Հյուսիսային սանդղավանդում գտնվում է Սուրբ Վարվառայի միանավ բազիլիկը, իսկ տաճարից դեպի հյուսիս-արևելք՝ քարակերտ գերեզմանատան մնացորդները։

Կենտրոնական եկեղեցին անվանվել է ի պատիվ Սուրբ կույս Մարիամ աստվածածնի և հանդիսանում է վրացական մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկը։ Այն կառուցված է բաց վարդագույն, այսպես կոչված, վրացական աղյուսից և հանդիսանում է կենտրոնական զանգակատան շինությունը։ Տաճարի բարձրությունը 28 մ է, լայնությունը՝ 19, երկարությունը՝ 11 մ։ Հյուսիսային պատի վրայի պատուհանները կառուցվել և նկարազարդվել են դեռևս շինարարության ժամանակ։ Շինության ներքին մասը էքստենսիվորեն որմնանկարներով են պատվել 1220-ականներից ոչ ուշ։ Թիմոթեսուբանիի որմնանկարները ցուցադրում են դրանց պատկերագրական ծրագրերի կենսուրախությունը և բարդությունը[1]։ Տաճարի գմբեթի տրամագծի երկայնքով տեղադրված են բաց կապույտ կերամիկական կտորներ։ Տաճարի նկարազարդումը հանդիսանում է այդ դարաշրջանի ամենաբարդ նկարազարդումներից մեկը։ Տաճարը նկարազարդվել է 1205-1215 թվականներին։ Որմնանկարների մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ 2000-2006 թվականներին կատարվել են դրանց մաքրման և պահպանման աշխատանքներ։

Տաճարից դեպի հարավ-արևելք իրականացվում են նոր վանական համալիրի շինարարության աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eastmond, Antony (1998), Royal Imagery in Medieval Georgia, p. 211. Penn State Press, 0-271-01628-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Привалова Е.А. Роспись Тимотесубани. Тбилиси. Мецниереба. 1980 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]