Թեք աշտարակ (Թորուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Թեք աշտարակ
Torun-Leaning-tower-2004-2.jpg
Տեսակաշտարակ և inclined tower?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՏեղագրությունԹորուն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված է13-րդ դար
Ժառանգության կարգավիճակՕբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում

Թեք աշտարակ (լեհ.՝ Krzywa Wieża), միջնադարյան աշտարակ Լեհաստանի Թորուն քաղաքի Հին քաղաքում։ Հայտնի է իր զգալի թեքությամբ՝ ուղղահայաց գծից մոտ մոտ 1.46 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսլայի ափին կանգնած աշտարակը կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ ժամանակ այն համարվել է քաղաքային պատի մի մասը և պաշտպանական նշանակություն է ունեցել։ 18-րդ դարում էականորեն վերակռուցվել է։ Այսպես, նախապես եղած երեք պատերին ավելացվել է չորրորդը։ Փոխվել է նաև նրա նշանակությունը. աշտարակը վերափոխվել է կանանց համար նախատեսված բանտի[1]։

19-րդ դարում աշտարակը կիրառվել է տարբեր նշանակություններով՝ դարբնոց, զինագործ վարպետի կացարան, ուղղակի բնակարան։ 20-րդ դարում այնտեղ գործել են տարբեր կազմակերպություններ, որոնք կապված են եղել մշակույթին, ինչպես նաև սրճարան ու հուշանվերների խանութ[1]։

2008 թվականին կատարվել է աշտարակի վերանորոգում։ Աշխատանքների ընթացքում քիվերին բացահայտվել են որմնանկարներ, որոնք պահպանել են իրենց նախնական գույները[2]։ Վերանորոգման ընթացքում ամբողջովին աշտարակի ինտերիերը։

Ներկայումս աշտարակը գտնվում է Թորունի մշակույթի բաժնի վերահսկողության տակ[3]։ Այն բաց է այցելությունների համար. այցելուները կարող են դուրս գալ դիտահրապարակ, որտեղից Վիսլայի ափի գեղեցիկ տեսարան է բացվում, կարող են նաև ձեռք բերել հուշանվերներ, դնել հուշակնիք[4]։ Փողոցը, որտեղ գտնվում է աշտարակը, կոչվում է Թեք աշտարակի տակ (լեհ.՝ Pod Krzywą Wieżą):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսքը հարավային կողմից

Աշտարակը կառուցված է կարմիր աղյուսից։ Կարմիր աղյուսից է նաև կառուցված քաղաքային պատերի մի մասը։ Սկզբնական շրջանում աշտարակը թեք չի եղել. ժամանակի ընթացքում այն զգալի թեքվել է ուղղահայաց գծից։ Դա տեղի է ունեցել ավազակավային հիմքի պատճառով[1]։ Թեքությունը կազմում է 5° 13' 15", այսինքն 1,46 մ ընդհանուր 15 մ բարձրության պայմաններում[3][5]։ Հետաքրքիր է, որ այն ավելի մեծ է, քան Պիզայի հայտնի աշտարակի թեքությունը, որն ընդամենը 3,97° է[6]։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեք աշտարակի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված։ Առավել տարածում ունեցողներից մեկը պատմում է Տևտոնական օրդենի ասպետի մասին, որի համար ոչ մի սուրբ բան չի եղել, և որն անընդհատ չարագործություններ է արել քաղաքում[7]։ Թորունի բնակիչները վեջապես էլ չեն դիմանում. նրանք ասպետին կապում ու զնդան են նետում։ Ասպետը զնդանում անընդհատ աղոթում է, ներողություն խնդրում գործած չարիքների համար ու խոստանում ուղղվել։ Ի վերջո բուրգոմիստրը խղճում է ասպետին ու քաղաքացիներին պատվիրում բաց թողնել նրան։ Սակայն վերջիններս չէին ցանկանում ասպետին բաց թողնել առանց ապաշխարելու և պահանջում են, որ նույնքան թեք աշտարակ կառուցի, որքան իր մեղքերն են։ Ասպետն անցնում է աշխատանքի, սակայն մեկ ամսվա ընթացքում նրան հաջողվում է կառուցել ընդամենը մեկ մետրից ոչ ավել։ Այսպես նա աշխատում է 15 ամիս և պատրաստում 15-մետրանոց աշտարակ, իսկ թեքության ամեն աստիճանը խորհրդանշում էր նրա մի մեղքը։ Այդ ժամանակից ի վեր Թոսունի բնակիչները աշտարակի միջացով ստուգում են, թե որքան մաքուր է ամեն մեկի խիղճը։ Դրա համար անհրաժեշտ է մեջքով ամուր հպվել աշտարակի պատին, թևերն առաջ պարզել և մնալ այդ դիրքով՝ հաշվելով մինչև տասը։ Աշտարակի խիստ թեքության պատճառով այդ ամենն անելը բավական բարդ է[4]։ Նրանք, ում հաջողվում է դա կատարել, ստանում են վկայագիր, որը հավաստում է նրանց մաքուր խղճի մասին[3]։

Իրականում աշտարակը կառուցվել է քաղաքային պատերի հետ և նույն տեսքն է ունեցել, ինչ պատի մյուս աշտարակները։ Թեքումը կատարվել է ավելի ուշ, հնարավոր է արդեն 13-րդ դարում։ Անցյալում որոշ մարդիկ կարծում էին, որ աշտարակի թեքությունը Աստծո պատիժն է Կոպեռնիկոսի «սրբապիղծ բացահայտման» համար, որը ծնունդով Թորունից է եղել։ Այս կարծիքը հասել է մինչև Հռոմ և դարձել հիմնական պատճառներից մեկը, որ Կոպեռնիկոսի ստեղծագործություններն ընդգրկվեն եկեղեցու կողմից արգելված գրքերի ցանկում[8]։

Եվս մեկ լեգենդ է կապված աշտարակի թեքության հետ, որով բացատրվում է քաղաքի անվան առաջացումը։ Մի գեղեցիկ օր Վիսլան, հոսելով Թորունի մոտով, տեսնում է աշտարակը, որին ցանկանում է տիրել, ինչպես տիրում են գետերը։ Վիսլան մոտ է վազում աշտարակին և փորձում նրան պատմել այն մասին, ինչ տեսել ու լսել է օտար ափերում։ Սակայն աշտարակին հոգնեցնում է այդ շատախոսությունը, և գետն ու աշտարակը վիճում են։ Վիսլան սկսում է ավելի մոտ հոսել աշտարակին՝ սպառնալով ջնջել նրան։ Աշտարակը ստիպված շարժվում է քաղաքի կողմը, բայց շուտով հասկանում է, որ այլևս չի կարող երկար կանգնած մնալ։ Այդ ժամանակ նա աղոթում է, որ Վիսլան մոտ չհասնի իրեն, թե չէ ինքը կընկնի։ Դրան ի պատասխան՝ գետն ասում է «Դե՛, ընկի՛ր» (լեհ.՝ To ruń!): Մոտակայքով անցնող առևտրականները մտածում էին, թե որ սքանչելի քաղաքն է իրենց առջև։ Եվ հենց այդ պահին էլ լսվում է գետի ձայնը, և նրանք քարտեզի վրա տեղանքի անունը նշում են այդ կերպ՝ Թորուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «O Krzywej Wieży. Historia» (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05 
  2. «Krzywa Wieża po remoncie - dla urzędników i turystów»։ Wyborcza.pl (լեհերեն)։ 22.07.2008։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2017-09-05 
  3. 3,0 3,1 3,2 «Krzywa Wieża»։ Toruński serwis turystyczny (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05 
  4. 4,0 4,1 «Zwiedzanie. Atrakcje Krzywej Wieży.» (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05 
  5. «Najsłynniejsze krzywe budynki w świecie» (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05 (չաշխատող հղում)
  6. «La torre di Pisa? Non è la più storta. Ecco la classifica dell'Economist»։ PisaToday (իտալերեն)։ Վերցված է 2017-09-05 
  7. «Legendy» (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05 
  8. «Krzywa Wieża»։ Toruń.pl (լեհերեն)։ Վերցված է 2017-09-05