Թերեզ Կարաչ
Թերեզ Կարաչ հունգ.՝ Karacs Teréz | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1808[1] |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1892[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Békés, Բեքեշ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | մանկավարժ, գրող և ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Ferenc Karacs?, մայր՝ Éva Takács? |
Teréz Karacs Վիքիպահեստում |
Թերեզ Կարաչ (հունգ.՝ Karacs Teréz, ապրիլի 18, 1808[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - հոկտեմբերի 7, 1892[1], Békés, Բեքեշ, Հունգարիա), hունգարացի գրող, հասարակական գործիչ և կրթության բնագավարի գործիչ։ Հունգարիայում վաղ ֆեմինիստական շարժման և Հունգարիայում բարեփոխումների համար շարժման առաջնորդներից մեկը։ Միշկոլցի Իլոնա Զրինի քերականությա դպրոցի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզ Կարաչը ծնվել է 1808 թվականին Բուդապեշտում[2]։ Մայրը` Եվա Տակաչը, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ էր, հայրը` Ֆերենց Կարաչը, ճարտարագետ էր։ Ընտանեկան տունը հաճախ ծառայում էր որպես հանդիպման վայր մտավորականության համար։ Սկզբնական կրթությունը ստացել է Պեշտի դպրոցում, որտեղ նա սովորել է 1814-1819 թվականներին։ Հետո նա ինքնուրույն է սովորել, թեև պետք է հոգ տաներ իր եղբայրների և քույրերի մասին, որոնք հինգն էին։ 1824 թվականին նա տասը ամսով մեկնել է Վիեննա, ինչն էլ ազդել է իր աշխարհայացքի ձևավորման վրա[3]։
Այդ ժամանակ մի քանի հունգարացի կին գրողներից քչերն էին ճանաչում իրենց մասնագիտական կարգավիճակը, սակայն 1922 թվականից Կարաչը հրապարակել է իր բանաստեղծությունները, հանելուկներ, վեպեր և այլ աշխատանքներ, դառնալով հայտնի գործիչ հունգարական գրականության մեջ։ Նա նաև դարձել է հունգարական գրական ամսագրերում ակտիվ թղթակից։ 1838 թվականից մինչև 1844 թվականը նա արիստոկրատական գավառի սեփականատեր էր, այն պահպանելով սեփական միջոցներով։ Այդ ժամանակ էլ հենց դարձել է կանանց իրավունքների համար պայքարող մարտիկ, նմանվելով իր մորը։ Որպես ակտիվ գործիչ, նա պայքարում էր տղաների և աղջիկների` դպրոցում ուսման հավասար իրավունքների համար և պայքարել է այն բանի համար, որ միայնակ կանայք իրավունք ունենան մասնագիտություն ստանալ իրենց ապահովման համար։
1846 թվականին Կարաչը Միշկոլցում հիմնել է իր սեփական դպրոցը աղջիկների համար, որը ղեկավարել է մինչև 1859 թվականը։ Դպրոցում աշխատում էին չորս ուսուցիչ, իսկ ուսուցումը տևում էր երեք տարի։ Այնտեղ դասավանդվում էին հունգարերեն և գերմաներեն, թվաբանական, տնայնագործություն և կար։
1848 թվականի հեղափոխությունից առաջ ակտիվորեն տարածել է հեղափոխական թերթեր։ 1853 թվականին հրատարակել է կարճ ռոմանտիկ պատմությունների ժողովածու։ 1865-1877 թվականներին աշխատել է Բուդապեշտում որպես մասնավոր ուսուցիչ։ Իր հեղինակության շնորհիվ նա հրավիրված է եղել որպես Լուի Ֆիլիպ I-ի թոռան անձնական ուսուցիչ, սակայն հրաժարվել է և ղեկավարել է Միշկոլցի Իլոնա Զրինի քերականության դպրոցը։
1877 թվականին ապրուստի ծախսերը նվազեցնելու համար նա տեղափոխվել է Կիշկունհալաշ և ապրել է հարազատների հետ։ 1880-ական թվականներին որոշ ամսագրեր հրապարակել են նրա հուշերը, որոնք շատ քննադատորեն են ընդունվել։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաչի հիմնադրած քերականության դպրոցը դեռևս գործում է։ 1993 թվականին հրապարակվել է նրա կենսագրությունը։ 1985 թվականին Հունգարիայում մեկ այլ դպրոց անվանվել է Կարաչի անունով` Karacs Teréz Középiskolai Leánykollégium[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France Teréz Karacs (1808-1892) (ֆր.) — 2011.
- ↑ Kft, Antikvarium hu. Szarka Ágota: Karacs Teréz (1808-1892) (Országos Pedagógiai Könyvtár és Múzeum, 1993).
- ↑ Haan, Francisca de; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (2006 թ․ հունվարի 1). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries (անգլերեն). Central European University Press. ISBN 9789637326394.
- ↑ Karacs Teréz Középiskolai Leánykollégium Արխիվացված 2018-06-24 Wayback Machine. Retrieved June 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզ Կարաչ» հոդվածին։ |