Թերեզա Վիլերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Վիլերս
անգլ.՝ Theresa Villiers
Official portrait of Theresa Villiers crop 2.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Բրիստոլի համալսարան, Հիսուսի քոլեջ և Ֆրենսիս Հոլանդի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 5, 1968(1968-03-05)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Լոնդոն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Theresa Anne Villiers
Հայր George Edward Villiers?[1]
Մայր Anne Virginia Threlfall?[1]
Ամուսին Sean Wilken?
 
Կայք՝ theresavilliers.co.uk

Թերեզա Վիլերս (անգլ.՝ Theresa Anne Villiers, մարտի 5, 1968(1968-03-05)[1], Լոնդոն, Մեծ Լոնդոն), բրիտանացի քաղաքական գործիչ, շրջակա միջավայրի նախարար (2019 թվականից)։

Եղել է Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում (2012-2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և քաղաքական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Վիլերսը ծնվել է 1968 թվականի մարտի 5-ին Լոնդոնում, սովորել է Բրիստոլի համալսարանում, Օքսֆորդի համալսարանի Հիսուսի քոլեջի քաղաքացիական իրավունքի բակալավրում։ Եղել է բարիստեր, Քինգս քոլեջում (Լոնդոն) դասավանդել է իրավունք[2]։ Պատկանում է Վիլերս հնագույն արիստոկրատական ազգանունին, որի պատմությունն ունեն մի քանի դքսուհիներ, պերեր և բարոնետներ[3]։

1999 և 2004 թվականներին Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Եվրոպական խորհրդարան, որում եղել է մինչև 2005 թվականի մայիսի 10-ը և մտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (քրիստոնյա դեմոկրատներ) խմբակցության մեջ[4]։

Խորհրդական և Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին և 2010 թվականին Լոնդոնի Չիփինգ Բարնեթի ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Համայնքների պալատ։ 2005-2007 թվականներին՝ Գանձապետարանի ստվերային ավագ քարտուղար, 2007-2010 թվականներին՝ տրանսպորտի ստվերային նախարար։ 2010-2012 թվականներին Թերեզա Վիլերսը եղել է տրանսպորտի կրտսեր նախարար[5]։

2012 թվականի սեպտեմբերի 4-ին Թերեզա Վիլերսը Դևիդ Քեմերոնի կոբինետում նշանակվել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար[6]։

2014 թվականի դեկտեմբերի 23-ին Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարության բելֆաստյան կենտրոնակայանում՝ Stormont House-ում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարությունների, ինչպես նաև հյուսիսիռլանդական հինգ կուսակցությունների ներկայացուցիչների միջև 26-ժամյա բանակցային մարաթոնից հետո ստորագրվել է այսպես կոչված «Սթորմոնտհաուսի համաձայնագիրը» (Stormont House Agreement), որը նպատակ ուներ հյուսիսիռլանդական խնդրի կարգավորման հետագա միջոցներ ձեռնարկել։ Պայմանագիրը նախատեսում էր բյուջետային բարեփոխումների իրականացում և սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներ, ինչպես նաև 150 մլն ֆունտ ստեռլինգ (192 մլն եվրո) հատկացում հյուսիսիռլանդական հակամարտությունում զոհերին և ողջ մնացածներին աջակցելու համար (ժամանակակից անգլերենում այն կոչվում է պարզապես the Troubles - «Սմուտա»), 500 մլն ֆունտ՝ միջհամայնքային մերձեցման նախագծերի (մասնավորապես՝ համատեղ ուսուցման ծրագրերի) աջակցության համար և 700 մլն՝ բյուջետային ոլորտի բարեփոխման և չնախատեսված ծախսերը ծածկելու համար պահուստների ապահովման համար[7]։

2015 թվականի մարտի 24-ին Հյուսիս-Իռլանդական գործերի խորհրդարանական կոմիտեն (Northern Ireland affairs select committee) զեկույց է հրապարակել դատարանից թաքնվող Իռլանդիայի հանրապետական բանակի վեց զինյալների համաներման հարցի վերաբերյալ, որոնք մասնակցել են 1980-ական թվականների խոշոր ահաբեկչական գործողություններին (1983 թվականին Harrods bombings-ին և 1987 թվականին Remembrance Day bombing-ին), որը խորհրդարանականների մի մասն անօրինական է համարել։ Այս զեկույցում Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Թերեզա Վիլերսը լսումների ժամանակ կոմիտեին համաներման ենթակա զինյալների անունները չնշելու համար քննադատության է ենթարկվել[8]։

2015 թվականի մայիսի 7-ին տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք Թերեզա Վիլերսին հաղթանակ են բերեցին նրա ավանդական Չիփինգ Բարնեթի օկրուգում՝ ձայների 48,6%-ի արդյունքով՝ մի քանի մրցակիցներից ուժեղագույն լեյբորիստուհի Ամի Թրևետանի (Amy Trevethan) 34,1%-ի դիմաց[9]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է նոր կաբինետ, որտեղ Թերեզա Վիլերսը պահպանել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պաշտոնը[10]։

Վիլերսի առաջնահերթ խնդիրը «Սթորմոնտհաուսի համաձայնագրի» կյանքի կոչումն է, որից դուրս է եկել Իռլանդական Շինն Ֆեյն կուսակցությունը, որը համաձայն չէ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման պայմանների հետ։ Այս կապակցությամբ ծագած քաղաքական դիմակայությունը սպառնում է Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր և գործադիր իշխանության լայնածավալ ճգնաժամով[11]։

2016 թվականի փետրվարի 21-ին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում հայտարարել էր, որ քվեարկելու Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, որպեսզի «վերադարձնի մեր երկրի նկատմամբ վերահսկողությունը, նախապատրաստի մեր օրենքները և վերահսկի մեր սահմանները»։ Այսպիսով, Վիլերսը դարձել Է Քեմերոնի կառավարության հինգ անդամներից մեկը, որոնք աջակցել են «Բրեքսիթին» (նրա դեմ հանդես են եկել 16 նախարարներ)[12]։

2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պորտֆելը բաժին է հասել Ջեյմս Բրոքենշիրին, իսկ Թերեզա Վիլերսը կառավարությունում ոչ մի պաշտոն չի ստացել[13]։

Ջոնսոնը կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կառավարության ձևավորման ժամանակ ստացել է շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարի պորտֆելը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. «Theresa Villiers» (անգլերեն)։ politics.co.uk։ Վերցված է 2015-04-23 
  3. «Theresa Villiers» (անգլերեն)։ Express։ Վերցված է 2015-04-24 
  4. «Theresa Villiers»։ History of parliamentary service (անգլերեն)։ Европейский парламент։ Վերցված է 2015-04-23 
  5. «Theresa Villiers MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2016-02-10 
  6. «Theresa Villiers to be new NI Secretary» (անգլերեն)։ BBC։ 2012-09-04։ Վերցված է 2015-04-24 
  7. «Agreement reached in Northern Ireland talks» (անգլերեն)։ Irish Times։ 2014-12-23։ Վերցված է 2016-02-09 
  8. Henry McDonald (2012-09-04)։ «IRA fugitives granted 'possibly unlawful' amnesty linked to 1980s atrocities» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-04-24 
  9. «Chipping Barnet»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-14 
  10. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-12 
  11. «Theresa Villiers to remain secretary of state for North» (անգլերեն)։ Irish Times։ 2015-05-11։ Վերցված է 2016-02-09 
  12. «Theresa Villiers: Leaving EU is safer option» (անգլերեն)։ BBC։ 2016-02-21։ Վերցված է 2017-05-02 
  13. Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14 
  14. «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն)։ BBC News։ 2019-07-25։ Վերցված է 2019-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]