Թերեզա Կոմոդինի Կաչիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Կոմոդինի Կաչիա
 
Կուսակցություն՝ Ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 23, 1973(1973-02-23) (51 տարեկան)
Ծննդավայր Ատտարդ, Հյուսիսային շրջան, Մալթա, Մալթա
Քաղաքացիություն  Մալթա

Թերեզա Կոմոդինի Կաչիա (մալթ.՝ Therese Comodini Cachia, փետրվարի 23, 1973(1973-02-23), Ատտարդ, Հյուսիսային շրջան, Մալթա, Մալթա), մալթացի իրավաբան և քաղաքական գործիչ, ինչպես նաև Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոդինի Կաչիան ծնվել է 1973 թվականի փետրվարի 23-ին։ Սովորել է Մալթայի համալսարանում, որտեղ ստացել է երկու բարձրագույն կրթություն։ Գիտական աստիճան ստացել է 1997 թվականին, իսկ դոկտորի կոչումը մարդու իրավունքների ոլորտում՝ 2012 թվականին[1]։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Կոմոդինի Կաչիան մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է մարդու իրավունքների ոլորտում։ 1997 թվականից տարբեր մակարդակներում ներկայացնում է մարդու իրավունքների ոտնահարման զոհերին Մալթայի բարձրագույն դատարաններում, ինչպես նաև Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նրա հաճախորդների թվում էին անհատներ, բիզնեսներ, պետական կառույցներ և օրենսդիր մարմիններ[2]։

Իր իրավաբանական կարիերայի ընթացքում նա ծառայել է որպես իրավախորհրդատու Մալթայի մի քանի ոչ կառավարական կազմակերպություններում, այդ թվում են՝ Մալթայի սկաուտական ասոցիացիան, Մալթայի կանանց կազմակերպությունների համադաշնությունը և Մալթայի հոգեկան առողջության ասոցիացիան։

2008-2010 թվականներին խորհրդաատվություն է իրականացրել Հավասարության ազգային հանձնաժողովին եվրոպական իրավահավասարության մասին օրենքի և հրահանգների բնույթի վերաբերյալ, աջակցել է խտրականության դեպքերի հետաքննությանը և աջակցել մի շարք այլ հետազոտական նախագծերի։

Կոմոդինի Կաչիան ներկայումս Մարդու իրավունքներ է դասավանդում Մալթայի համալսարանում։ Նաև համակարգում է Մարդու իրավունքների և ժողովրդավարացման մագիստրոսների վերապատրաստումը համալսարանում[1]։ Նա նախկինում աշխատել է որպես հրավիրյալ դասախոս Ուտրեխտի համալսարանում և Օդերի Ֆրանկֆուրտի Վիադրինայի Եվրոպական համալսարանում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոդինի Կաչիան Մալթայի Ազգայնական կուսակցության (մալթ.՝ Partit Nazzjonalista) անդամ է և ակտիվորեն ներգրավված է եղել այս կուսակցության մեջ։ Այն հաճախ դիտվում է որպես արժանապատիվ աշխատանքի օրինակ մի պատգամավորական խմբի համար, որը նպաստել է մի շարք պաշտոններում, ներառյալ Մալթայի Սահմանադրության փոփոխությունները[2]։ Նա առաջին անգամ առաջադրվել է քաղաքական պաշտոնի համար Մալթայի խորհրդարանի համընդհանուր ընտրություններում 2013 թվականի մարտին։

2013 թվականին նա նշանակվել է կուսակցության կանոնադրության և կուսակցական կառույցների վերանայման հանձնաժողովի անդամ։ Նա նաև Ռիչարդ Մուսկատի հետ նշանակվել է թեկնածուների ֆորումի համանախագահ[3]։

Նախքան Եվրախորհրդարանում ընտրվելը, Կոմոդինի Կացիան օգնեց ներկայացնել Ազգայնական կուսակցությանը Մալթայի ընտրական հանձնաժողովի դեմ սահմանադրական գործում՝ 2013 թվականի ընդհանուր ընտրություններում ձայների հաշվարկի անհավասարության պատճառով[4]։ Ձայների հաշվարկի սխալը դատարանում վիճարկելուց հետո նա երկար ու մանրամասն դատավարության ընթացքում օգնել է կուսակցության փաստաբանին։

2014 թվականի մայիսին Կոմոդինի Կաչիան ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ 2014 թվականին Մալթայում կայացած Եվրոպական ընտրություններում Ազգայնական կուսակցությունը հավաքեց ժողովրդական քվեների 40%-ից մի փոքր ավելին և զբաղեցրեց Մալթայի վեց եվրոպական տեղերից երեքը։ Սա առաջին դեպքն էր, երբ կուսակցությունը կարողացավ ավելի քան երկու տեղ գրավել Եվրախորհրդարանում՝ երրորդ տեղը զբաղեցրել է Կոմոդինի Կաչիան[5]։ Որպես պատգամավոր՝ նա եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։

Կոմոդինի Կաչիան եղել է Եվրախորհրդարանում երեք հանձնաժողովների և պատվիրակությունների անդամ։ Նա եղել է Իրավական հարցերի հանձնաժողովի, Պաղեստինի օրենսդրական խորհրդի կապի պատվիրակության և Միջերկրածովյան միության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ։ Իրավական հանձնաժողովում նա աշխատել է որպես հեղինակային իրավունքի գծով խորհրդարանական զեկուցող[6]։ Բացի այդ, նա եղել է Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, մշակույթի և կրթության կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կապերի պատվիրակության անդամ[7][8]։

Թերեզա Կոմոդինի Կաչիա, Մալթա, 2017 թվականի մարտի 29

Եվրախորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո Կոմոդինի Կաչիան ստանձնել է լրացուցիչ ղեկավար դերեր իր երկրում։ 2014 թվականի հոկտեմբերին ազգայնական կուսակցության և այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Սայմոն Բուսուտիլը նրան նշանակեց Մալթայում կուսակցության քաղաքական ֆորումների համակարգող, իսկ 2015 թվականի հունվարին կուսակցությունը նրան նշանակել է կրթության և աշխատանքի ստվերային նախարար[9]։

2017 թվականին Կոմոդինի Կաչիան մասնակցել է համընդհանուր ընտրություններին և 22-րդ հաշվարկից հետո 4244 ձայնով պատգամավոր է ընտրվել ութերորդ ընտրատարածքում։ Սկզբում նա հրաժարվեց իր մանդատից[10], բայց հետո չեղյալ հայտարարեց իր որոշումը և հայտարարեց, որ կհեռանա Եվրախորհրդարանի պատգամավորի պաշտոնից և կզբաղեցնի իր տեղը որպես երկրի խորհրդարանի անդամ[11]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոդինի Կաչիան մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ իր հետազոտություններն ու զեկույցները ներկայացրել է (առավելագույնը Մալթայում) եվրոպական շատ կառույցներին, աջակցել է Եվրամիության տարբեր հրապարակումներին անչափահասների թրաֆիքինգի, ռասիզմի, այլատյացության, խտրականության, տվյալների պաշտպանության, հոգեկան առողջության, անօրինական ներգաղթի և հայրենադարձության վերաբերյալ[12], զեկույցներ է ներկայացրել աշխատավայրում ռասայական, հավատքի կամ սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության մասին, հոդվածներ է հրապարակել Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի Մարդու իրավունքների ամսագրում[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Թերեզա Կոմոդինի Կաչիան արժանացել է Միջազգային երիտասարդական պալատի «Տասը նշանավոր երիտասարդներ» ամենամյա մրցանակին երկու տարբեր անվանակարգերում՝ համաշխարհային խաղաղության և մարդու իրավունքների, ինչպես նաև քաղաքական, իրավական և կառավարական հարցերի բնագավառում[14]։

2016 թվականի մարտին «Պառլամենտ» ամսագիրը Կոմոդինի Կաչիային ճանաչել է տարվա լավագույն պատգամավոր կորպորատիվ կառավարման ոլորտում[15]։ Այս նրա առաջինն մրցանակն էր Բրյուսելում, և ամսագիրը նշում էր, որ «Կոմոդինի Կաչիան բարձր գնահատականի է արժանացել այն ոգևորությամբ և կրքով, որը նա բերում է իր աշխատանքին։ Նա նվիրված է Մալթայի քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը ԵՄ քաղաքականության մշակմանը»[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ամուսինը՝ Վլադիմիր Կոմոդինի, դուստր՝ Լաուրա, բնակվում են Մալթայի Սիգիևի քաղաքում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Dr Therese Comodini Cachia». Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  2. 2,0 2,1 «Updated: Opposition presents Constitutional amendment against sexual orientation discrimination». Times of Malta. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  3. David Debono (2013 թ․ հունիսի 25). «Se jitwaqqaf forum tal-kandidati u eks deputati tal-PN». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  4. Waylon Johnston (2013 թ․ ապրիլի 16). «'AG should not be part of election court case'». Times of Malta. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Comodini Cachia snatches third seat for the PN in historic vote for women». Times of Malta. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  6. Chris Spillane (2016 թ․ նոյեմբերի 22). «Maltese presidency's digital ambitions slammed by local MEP». Politico Europe. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Therese Comodini Cachia». www.europarl.europa.eu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  8. «MEP Therese Comodini Cachia» (PDF). IDF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  9. «MEPs chosen as shadow ministers say EP work will not be jeopardized». The Malta Independent. 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  10. Matthew Vella (2017 թ․ հունիսի 6). «Comodini Cachia chooses Brussels… new MP to relinquish seat». Malta Today. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  11. Matthew Vella (2017 թ․ հունիսի 8). «[WATCH] Comodini Cachia flip-flops to resign as MEP and take up Maltese seat». Malta Today. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  12. «Legal Study on Homophobia and Discrimination on Grounds of Sexual Orientation and Gender Identity» (PDF). Fundamental Rights Agency. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  13. Leo F. Zwaak; Therese Cachia The European Court of Human Rights: A Success Story?(անգլ.) : journal. — Washington College of Law, 2004. — Т. 13. — № 3.
  14. «Therese Comodini Cachia». www.theresecomodinicachia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  15. «Comodini Cachia, Metsola and Dalli honoured at prestigious MEP awards». The Malta Independent. 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  16. «Winners | MEP Awards» (PDF). www.mepawards.eu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  17. «Therese Comodini Cachia». WEF. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Կոմոդինի Կաչիա» հոդվածին։