Թերեզա Էկբլոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերեզա Էկբլոմ
Lovisa Theresia Ekblom - from Svenskt Porträttgalleri XX.png
Ի ծնեանգլ.՝ Therese Jansson[1]
Ծնվել էմայիսի 27, 1867(1867-05-27) կամ 1867[2][1][3]
Վախճանվել է1941[2][1][3][…]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[4]
ԿրթությունԳեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց[5]
Մասնագիտությունարվեստների գործիչ, գիտական պատկերազարդող, ծաղիկներ պատկերազարդող և լուսանկարիչ
ԱմուսինԱքսել Էկբլոմ
Therese Ekblom Վիքիպահեստում

Թերեզա Էկբլոմ (շվեդ.՝ Thérèse Ekblom, մայիսի 27, 1867(1867-05-27) կամ 1867[2][1][3] - 1941[2][1][3][…]), շվեդ նկարիչ, բուսաբանական նկարազարդումների վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Էկբլոմը, ծննդյամբ` Յանսոն, սերել է նկարիչների ընտանիքից: Նրա մայրն ու հայրը բեմական նկարիչներ էին Շվեդիայի թագավորական օպերայում[6]: 1895 թվականին նա ամուսնացավ նկարիչ Աքսել Էկբլոմի հետ, ում հետ ծանոթացել էր Ստոկհոլմի արվեստի ակադեմիայում[7]: Աքսել Էկբլոմը 1876 թվականից աշխատում էր որպես նկարազարդ Շվեդիայի բնական պատմության թանգարանում, այդ գործին միացավ նաև Թերեզան: Ամուսինները ստեղծեցին նկարազարդումներ լայն բնագավառների համար՝ այդ թվում բուսաբանական և կենդանաբանական այգիները[6]:

Ամուսնությունից առաջ Թերեզան և Աքսելն իրենց արվեստը համատեղում էին Արվեստի ակադեմիայում և Բերգիանական բուսաբանական այգում որպես բուսաբանական պատկերազարդողներ: Այդ ժամանակ այգու տնօրենը Վեյթ Բրեխեր Վիտտրոկն էր: Նրան մշտապես անհրաժեշտ էին բարձրորակ բուսաբանական պատկերազարդումների այն տեսակները, որոնց վրա աշխատում էին: Այդ աշխատանքները կատարում էին Թերեզան և Աքսելը՝ ստեղծելով մեծ քանակությամբ տարբեր բուսատեսակների էսքիզներ: Էսքիզների հսկայական քանակի անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված էր Վիտտրոկի վարկածներից մեկի սխալով: Ուշադրություն դարձնելով վայրի մանուշակների տեսակների փոփոխականությանը` Վիտտրոկն առաջարկեց նոր տեսակներն օգտագործել նկարազարդումների համար` իր վարկածը ամրապնդելու նպատակով (ինչը հետագայում չհաստատվեց)[7]:

Աքսելն ու Թերեզան ունեին հինգ երեխա՝ երեք աղջիկ և երկու տղա: Աղջիկների անուններն արտացոլում էին իրենց ծնողների սերը ծաղիկների նկատմամբ. մեծը ստացել էր Վիոլա (այսինքն՝ «մանուշակ») անունը, միջնեկը՝ Կարինա Լիննեա, ամենակրտսերին ցանկանում էր տալ «Ակլեյա» անունը («ջրհավաք»), բայց քահանան հրաժարվեց մկրտել իրեն և փոքրիկին անվանեցին Թորբորգ Ֆլորա[7]:

20-րդ դարի սկզբին Թերեզա Էկբլոմը համագործակցում էր շվեդ երկրաբան և բույսերի հնէաբան Ալֆրեդ Գաբրիել Նատգորստի հետ, որը նրանց համար պատրաստում էր ինչպես մատիտի ուրվանկարներ, այնպես էլ լուսանկարներ[6]:

Աքսել Էկբլոմը մահացել է 1914 թվականին, իսկ Թերեզա Էկբլոմը` 1941 թվականին: Ամուսինների կողմից Վեյթ Վիտտրոկի համար ստեղծված հազարավոր ջրաներկ նկարներ այժմ գտնվում են Բերգիուս հիմնադրամի հավաքածուում[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friðgeir Grímsson, Leifur A. Símonarson, Thomas Denk, Reinhard Zetter. Art Meets Science – The Unpublished Drawings by Carl Hedelin and Thérèse Ekblom // Late Cainozoic Floras of Iceland: 15 Million Years of Vegetation and Climate History in the Northern Atlantic. — 2011. — P. 723—824.
  • Osborn, Herbert. (1924). "Neotropical Homoptera of the Carnegie Museum." Illustrated by Thérèse Ekblom. In Annals of the Carnegie Museum. Vol. 15. pp. 383–462.[3]
  • Sjöstedt, Yngve. (1917). "Results of Dr. E. Mjöberg's Swedish scientific expeditions to Australia 1910-1913. 16 Odonaten." Illustrated by Thérèse Ekblom. In Arkiv för zoologi. Vol. 11. pp. 1–44.
  • Drake, Carl J., and Margaret Eva Poor Hurd. (1937). "The South American Tingitidae (Hemiptera) described by Stål." Illustrated by Thérèse Ekblom. In Memoirs of the Carnegie Museum, Vol. 11, Issue 5, pp. 301–314.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]