Բերգիանական բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Բերգիանական բուսաբանական այգի
Bergianska 3.jpg
Bergianska 1.jpg
Տեսակբուսաբանական այգի և ճարտարապետական անսամբլ[1]
Կազմված էVictoria greenhouse?, Edvard Andersons greenhouse?, Gustavsborg? և Wittrock tower?
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ՎարչատարածքՖրեսաթի
Հիմնվել է1899[1]
Անվանված էՊետեր Յոնաս Բերգիուս և Բենգտ Բերգիուս
Կոորդինատներ: 59°22′11.000000099207″ հս․ լ. 18°2′46.000000099597″ ավ. ե. / 59.36972222224977713° հս․. լ. 18.04611111113877797° ավ. ե. / 59.36972222224977713; 18.04611111113877797
Բերգիանական բուսաբանական այգիը գտնվում է Շվեդիաում
Բերգիանական բուսաբանական այգի

Բերգիանական բուսաբանական այգի (շվեդ.՝ Bergianska Trädgården), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիսում գտնվող բուսաբանական այգի: Տեղակայված է Շվեդիայի բնական պատմության թանգարանի մոտակայքում և հանդիսանում է Ստոկհոլմի համալսարանի հիմնական կամպուսը: Բուսաբանական այգու տնօրենը հայտնի է որպես Բերգիանական պրոֆեսոր[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգիանական բուսաբանական այգին հիմնադրվել է 1791 թվականին Bergielund այգու տարածքում պատմաբան Բենգտ Բերգիուսի (1723-1784) և նրա եղբոր՝ բուսաբան Պետեր Յունաս Բերգիուսի (1730-1790) կալվածքում, որը գտնվում է Ստոկհոլմի կենտրոնում ժամանակակից Վասաստադենի շրջանի Karlbergsvägen փողոցում: Նրանց մահից հետո կալվածքը հանձնվեց Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիային:

Այգին իր ներկայիս գտնվելու վայրն է տեղափոխվել 1885 թվականին տնօրեն Վեյթ Բրեխեր Վիտտրոկի ղեկավարման ժամանակ, որն էլ այգուն տվել է իր ժամանակակից տեսքը[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գտնվում է Ստոկհոլմի հյուսիսում՝ Ստոկհոլմի համալսարանի և Շվեդիայի բնական պատմության թանգարանի հարևանությամբ: 1980-ական թվականներից բուսաբանական այգու մի մասը պատկանում է Ստոկհոլմի համալսարանին:

Այգում ներկայացված են ավելի քան 7 հազար տարբեր տեսակի բույսեր: 1900 թվականից այգում բացվեց ջրային մերձարևադարձային բույսերի Վիկտորիա ջերմոցը: Այգու տարածքում է գտնվում նաև Էդվարդ Անդերսոնի անվան ջերմոցը: 1991 թվականին այգու հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց «Ճապոնական լճակը»: 2010 թվականից այգում գործում է ճահճային բուսատեսակների ցուցադրությունը:

Բերգիանական պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգիուս եղբայրների կտակի համաձայն բուսաբանական այգու տնօրենները միաժամանակ համարվում են պրոֆեսորներ:

  • 1791- 1818 - Պետեր Ուլոֆ Սվարց
  • 1823- 1856 - Յուհան Էմանուել Վիկստրյոմ
  • 1857- 1879 - Նիլս Յուհան Անդերսոն
  • 1879- 1914 - Վեյթ Բրեխեր Վիտտրոկ
  • 1915- 1944 - Ռոբերտ Էլիաս Ֆրիս
  • 1944- 1965 - Կարլ Ռուդոլֆ Ֆլորին
  • 1970- 1983 - Մոնս Ռյուբերգ
  • 1983- 2001 - Բենգտ Էդվարդ Յունսել
  • 2002 թվականից - Բիրգիտտա Բրեմեր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. «Bergianska trädgården. Bergius Botanic Garden» (շվեդերեն)։ Stockholms universitet։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-23-ին։ Վերցված է 2014-02-23 
  3. «Bergius Botanic Garden» (անգլերեն)։ Stockholm University։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-02-23