Թելֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելֆորդ
Telford
Telford town centre -England.JPG
Քաղաքի կենտրոնը
Կոորդինատներ: 52°40′45″ հս․ լ. 2°26′51″ ամ. ե. / 52.67917° հս․. լ. 2.44750° ավ. ե. / 52.67917; 2.44750
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Շրջան Արևմտյան Մեդլենս
Համայնք Շիրոպշիր
Բնակչություն 162 300 մարդ (2009)
Ժամային գոտի UTC+0
Հեռախոսային կոդ 01952
Փոստային ինդեքսներ TF1, TF2, TF3, TF4, TF5 և TF7
Պաշտոնական կայք telford.gov.uk
##Թելֆորդ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
United Kingdom NUTS location map.svg

Թելֆորդ (անգլ.՝ Telford[ˈtɛlfɚd]), քաղաք Մեծ Բրիտանիայում, Շիրոպշիր կոմսության ամենամեծ բնակչությամբ վայրը, ունիտար միավորման կենտրոնը կազմում են Թելֆորդը և Րեկինը։ Անվանումը ի պատիվ 18-19-րդ դարերի հայտնի ինժեներ Թոմաս Թելֆորդի կոչվել է Թելֆորդ։ Բնակչությունը՝ 162 300 մարդ (2009

Հնում քաղաքի մոտով անցնում էր Ուոլդ-սթրիթի ճանապարհը։ Դեռ միջին դարերից այս շրջանում սկսվեց ածխի և երկաթի արդյունաբերություն։ 1963 հունվարի 16-ից հիմնադրվեց Dawley New Town-ը, որի գծագրությամբ և շինարարական աշխատանքներով զբաղվում էր Dawley New Town Development Corporation-ը։ 1968 թվականին քաղաքի տարածքը լայնացվեց, իսկ քաղաքը վերանվանվեց Թելֆորդ։ Քաղաքում ակտիվ ներգաղթում էին օտարերկրացիներ, առաջին հերթին նրանք, ովքեր աշխատում էին բարձր տեխնոլոգիայի ոլորտներում՝ Unimation (ռոբոտաշինություն), Nikon, Hitachi, Ricoh, Electronic Data Systems, Fujitsu, Capgemini։ Չնայած դրան 1983 թվականին անաշխատունակները կազմում էին 22,3 %(բնակչության 100 հազարը) ։ Քաղաքում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենախոշոր առևտրակենտրոններից մեկը (առևտրական շինությունների մակերեսը՝ 100 000քառակուսի մետր)։

Քաղաքում գործում է Թելֆորդի մշակույթի և տեխնոլոգիայի քոլեջըև Վուլվերհեմպտոնի համալսարանի մասնաճյուղը։ 18-րդ դարի Այրոն-Բրիջ ինդուստրիալ հեղափոխության հուշարձանը, որը ներառված է Մեծ Բրիտանիայի Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում, տվյալ ժամանակ գտնվում է քաղաքի արվարձաններում։ Թելֆորդը կազմում է առանձին ընտրությունների համայնք, որը Ստորին Պալատ ուղարկում է մեկ պատգամավոր, չնայած որ մի քանի արվարձաններ մտնում են հարևան ընտրական համայնքներ։ 1997 թվականին Թելֆորդում կազմվեց առանձին ընտրական համայնք, այդ ժամանակ Թելֆորդից ընտրվում էին միայն լեյբորիստները։

Թելֆորդի կամուրջը

Քաղաքում գործում է Թելֆորդ Յունայթեդ ֆուտբոլային թիմ, որը ներկայանում է Հարավային Կոնֆերանսում։ 2007 թվականից քաղաքը անցկացնում է մրցարշավ սնուկեր սպորտաձևում։