Թելման Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թելման Սուրենի Զուրաբյան
Ծնվել է1934, դեկտեմբերի 7
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1979, նոյեմբերի 3
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Թելման Սուրենի Զուրաբյան (հունվարի 15, 1934(1934-01-15) կամ դեկտեմբերի 7, 1934(1934-12-07), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 1979(1979-11-03), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում[1]), հայ արվեստաբան, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելման Զուրաբյանը ծնվել է Թբիլիսիում, ինժեներ-շինարար Սուրեն Իվանի Զուրաբյանի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը։ Զբաղվել է մայր հայրենիքից դուրս ապրող (մասնավորապես մոսկվայաբնակ) երևելի հայերի գործունեության (Մարիետա Շահինյան, Հ. Բաբաջանյան, Հ. Բաղրամյան, Տ. Պետրոսյան և ուրիշներ) և Հայաստանի հետ նրանց կապերի լուսաբանմամբ։ Հավաքել, մոռացությունից փրկել, ի մի է բերել նաև հանրությանը քիչ ծանոթ հայ, հատկապես «Թիֆլիսյան դպրոցի», արվեստագետների ստեղծագործությունները։ «Երջանկության ալիքները» Թիֆլիսում տարբեր ժամանակներում ապրած նկարիչների, նաև Կարապետ Գրիգորյանցի մասին պատմող արժեքավոր գործ է[2]։

Եղել է ԽՍՀՄ Ժուռնալիստների, ՀԽՍՀ Նկարիչների միությունների անդամ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волны счастья. Зурабян Тельман Суренович, Ереван, Советакан грох, 1981, 296 с.
  • Տարբեր ժամանակների գույներ, 1970։
  • Несмолкаемое эхо, Зурабян Тельман Суренович, Ереван, Айастан, 197, 244 стр. .
  • Անլռելի արձագանք, 1976։
  • Торос Рослин, Зурабян Тельман Суренович , Ереван, Советакан грох, 1978, 344 с.
  • Թորոս Ռոսլին, ռուսերեն՝ 1979, հայերեն՝ 1986:
  • Երջանկության ալիքներ, 1981։
  • Волны счастья: [ Эссе ], Зурабян Тельман Суренович, Баяндур А, [ред.]. Ереван, Сов. грох, 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թելման Զուրաբյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.