Թեդի Ռիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդի Ռիներ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Teddy Riner
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա[2]
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 7, 1989(1989-04-07)[3][4][5] (35 տարեկան)
Ծննդավայր՝Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա
204 սանտիմետր
Քաշ՝138 կիլոգրամ

Թեդի Պիեռ-Մարի Ռիներ ( /ˈrnər/,ֆրանսերեն: . ապրիլի 7, 1989(1989-04-07)[3][4][5], Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա), ֆրանսիացի ձյուդոիստ։ Առաջին և առայժմ միակ ձյուդոիստն է (տղամարդ, թե կին), ով նվաճել է աշխարհի առաջնության տասնմեկ և օլիմպիական երեք ոսկե մեդալ (երկու անհատական, մեկ թիմային)։ Նա նաև հինգ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում։ Սկզբում եղել է Լևալուա Սպորտինգ մարզական ակումբի անդամ, 2017 թվականի օգոստոսին անդամագրվել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբին։

Հանդես է գալիս 100 կիլոգրամից բարձր՝ 100 կգ+ քաշային կարգում։ Ձյուդոյի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Երեք անգամ հռչակվել է Ֆրանսիայի Տարվա մարզիկ (2012, 2016, 2017 թթ.): Սկսած 2010 թվականից՝ ինը տարի շարունակ ոչ մի պարտություն չի կրել և անընդմեջ հաղթանակներ է տարել ընդհանուր առմամբ 157 գոտեմարտերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդին ծնվել է 1989 թվականի ապրիլի 7-ին Պուանտ-ա-Պիտր քաղաքի մոտ գտնվող Լե Աբիմ բնակավայրում՝ Գվադելուպայում, որը ֆրանսիական կղզեշրջան է Կարիբյան ծովում։ Նա մեծացել, հասակ է առել Փարիզում։ Ծնողների առաջարկով ընդունվել է տեղի մարզական ակումբ, խաղացել ֆուտբոլ, թենիս և բասկետբոլ, թեև, ինչպես ինքն է հետագայում խոստովանել, նախընտրում էր ձյուդոն, «որովհետև դա անհատական մարզաձև է, և այդտեղ պայքարի մեջ ես եմ, միայն ես»։

Ռիներն ունի 2,04 մետր հասակ, կշռում է 130 կիլոգրամ։ Նրան անվանում են «Թեդդի Արջուկ», կամ «Մեծ Թեդ»[6]։

Օլիմպիական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի 2010 թ. առաջնությունում
Օլիմպիադան Քաշային կարգը Գրաված տեղը
Պեկին 2008 ծանր քաշ 3rd
Լոնդոն 2012 ծանր քաշ 1st
Ռիո դե Ժանեյրո 2016 ծանր քաշ 1st
Տոկիո 2020 ծանր քաշ 3rd

Պարգևներ և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 Վաստակի ազգային շքանշանի սպա[7][8]
  • 2011 RTL չեմպիոնների չեմպիոն – Այս ամենամյա սպորտային մրցանակը հիմնվել է 2008 թվականին և շնորհվում է RTL ֆրանսիական առևտրային ռադիոցանցի կողմից։ Նախորդ հաղթողներն էին Ալեն Բեռնարը (2008), Սեբաստիեն Լեբը (2009) և Քրիստոֆ Լեմետրը (2010)։
  • 2012 L'Équipe Չեմպիոնների չեմպիոն (Ֆրանսիայի տղամարդկանց կատեգորիա)
  • 2013 Պատվո լեգեոն շքանշանի ասպետ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. 5,0 5,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  6. «Teddy Riner». The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Légifrance|base=JORF|numéro=VJSX1634849D|texte=Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination.
  8. Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination Արխիվացված 2017-12-22 Wayback Machine(ֆր.)
  9. «Décret portant promotion». legifrance.gouv.fr. Վերցված է 12 septembre 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Նիկոլա Կարաբատիչ
Ֆլորան Մանոդու
Ֆրանսիայի Տարվա մարզիկ
2012
2016, 2017
Հաջորդող՝
Թոնի Փարքեր
Քևին Մայեր
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Լորա Ֆլեսել-Կոլովից
Դրոշակակիր for {{{2}}} Ֆրանսիա
Ռիո դե Ժանեյրո 2016
Հաջորդող՝
Կլարիսա Ագբենենու
Սամիր Աիտ Սաիդ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդի Ռիներ» հոդվածին։