Ֆլորան Մանոդու
Ֆլորան Մանոդու ֆր.՝ Florent Manaudou | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1990[1][2][3][…] (33 տարեկան) |
Ծննդավայր | Վիյորբան[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lycée de la plaine de l'Ain? |
Մասնագիտություն | լողորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | florentmanaudou.com |
![]() |
Ֆլորան Մանոդու (ֆր.՝ Florent Manaudou, նոյեմբերի 12, 1990[1][2][3][…], Վիյորբան[4][5]), ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի 50 մետր ազատ լող օլիմպիական սպորտաձևի չեմպիոն, աշխարհի առաջնության 7-ակի և Եվրոպայի առաջնության 9-ակի չեմպիոն։ Ֆլորանը լողի օլիմպիական չեմպիոն Լոռ Մանոդուի կրտսեր եղբայրն է։ 50 մետր կարճ տարածության և մեջքով լողի 50 մետր տարածության աշխարհի ռեկորդսմեն։ Ունիվերսալ է, հանդես է գալիս լողի բոլոր սպորտաձևերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորանը լողով սկսել է զբաղվել իր ավագ եղբոր՝ Նիկոլի անմիջական ղեկավարությամբ։ Ավելի ուշ, նա սկսել է մարզվել Մարսելի լողորդական ակումբում։ 2007 թվականին մարզիկը դարձել է Ֆրանսիայի 50 մետր տարածության ազատ ոճի երիտասարդական առաջնությունը։ 2009 թվականին Ֆլորանը ծառայության է անցել Ֆրանսիայի ցամաքային ուժերի հրետանային զորքերում։
Երեք տարի հարաբերությունների մեջ է եղել Ֆանի Սքալիի հետ։ Սիրային հարաբերություններ է ունեցել նաև Էմբր Բեյքերի հետ։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Շանհայում տեղի ունեցած ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ, Ֆլորանը մասնակցել է միայն մեկ անհատական մրցման՝ 50 մետր բատերֆլայ։ Եզրափակչում ֆրանսիացին վերջնագծին հասել է հինգերորդը՝ 50 մետրանոց լողավազանը անցնելով 23,49 վայրկյանում։ Այն շատ ավելի ցածր ցուցանիշ է եղել ի համեմատություն նախալողի (23,31 վ) և կիսաեզրափակչի (23,32 վ) ժամանակ ցուցաբերած արդյունքի։ Ֆլորանը մասնակցել է նաև 4×100 մ կոմբինացված մրցմանը, որտեղ իր շրջանը նա հաղթահարել է բատերֆլայով։ Սակայն ֆրանսիական թիմը չի կարողացել հայտնվել եզրափակչում՝ 3.36,21 արդյունքով։
Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի ընտրության ժամանակ Մանոդոն, լողի 50 մետրանոց մարզաձևի ժամանակ, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ամորի Լևոյին։ Չնայած Ֆլորանը Օլիմպիադայում հայտնվել է միայն 10-րդ ցուցանիշով (21,95 վ)։ Հենց նա էլ արդյունքում նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը։ Նա դարձել է առաջին ֆրանսիացին, որը հաղթահարել է այդ հեղինակավոր տարածությունը[7]։ Եզրափակչում լողալով 7-րդ ջրուղիով՝ Ֆլորանը անցել է ամերիկացի Քալեն Ջոնսին և Պեկինի օլիմպիական խաղերի ֆավորիտ, բրազիլացի Սեզար Սիելուին՝ գրանցելով հաջող ժամանակ (21,34 վ)[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.sports-reference.com/olympics/athletes/ma/florent-manaudou-1.html
- ↑ 2,0 2,1 http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/athletes/91f64e0b-d286-405c-9085-737e3a0cd8c5
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nj.com/olympics/index.ssf/2012/08/london_olympics_cullen_jones_f_1.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.astro.com/astro-databank/Manaudou,_Florent
- ↑ http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/sports/swimming/events/mens-50m-freestyle
- ↑ «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Final»։ Sports Reference LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-09-21
- ↑ «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Round One»։ Sports Reference LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-09-21
- ↑ «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Semi-Finals»։ Sports Reference LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Флоран Маноду – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի լողորդներ
- 1992 ծնունդներ
- Օլիմպիական չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ