Թավուտում (մուլտֆիլմ)
Արտաքին տեսք
Թավուտում ռուս.՝ В лесной чаще | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Սցենարիստ | Վերա Չապլինա |
Հնչյունավորում | Յուլյա Յուլսկայա[1] |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1954 |
Թավուտում (ռուս.՝ В лесной чаще), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1954 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Իվանովի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը գորշուկի մասին է, որը չի ցանկանում սովորել սնունդ հայթայթել և փոս փորել։ Եվ մի անգամ, երբ նա ասում է հորը, որ իր մեջքը ցավում է, իսկ իրականում սկսում է խաղալ և մոլորվում է, հասկանում է, թե որքան անհրաժեշտ է գոյատևել կարողանալը։ Չէ՞ որ իր նման փոքր կենդանիների համար անտառում այնքան վտանգներ կան ... Եվ ամենից առաջ` գայլը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Գեորգի Սկրեբիցկի, Վերա Չապլինա
- Բեմադրող ռեժիսոր` Ալեքսանդր Իվանով
- Ռեժիսոր` Լև Պոզդնեև
- Բեմադրող նկարիչներ` Իգոր Զնամենսկի, Վալենտին Լալայանց
- Կոմպոզիտոր` Նիկոլայ Պեյկո
- Օպերատոր` Նիկոլայ Վոինով
- Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
- Տեխնիկական օգնական` Ֆ. Գոլդշտեյն
- Մոնտաժող` Վալենտինա Իվանովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆաինա Եպիֆանովա, Ելիզավետա Կոմովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Ֆյոդորովա, Դմիտրի Բելով, Գրիգորի Կոզլով, Վիկտոր Լիխաչով, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Պեկար
- Բեմադրող նկարիչներ` Դմիտրի Անպիլով, Վերա Ռոջերո, Վերա Վալերիանովա
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուլյա Յուլսկայա` նապաստակ
- Մարիա Վինոգրադովա` Փորսուղիկ
- Վլադիմիր Ռատոմսկի` Հայր փորսուղ
- Յուրի Խրժանովսկի` Բու
- Տատյանա Բարիշևա` Մայր փորսուղ
- Ագար Վլասովա` Արջ
- Ֆիլմը հնչյունավորած դերասանները մուլտֆիլմի լուսագրերում նշված չեն, բայց նկարահանող խմբի հետ թվարկված են «Ֆիլմ-հեքիաթներ. նկարված ֆիլմերի սցենարներ» գրքի (1954)[2] Հավելվածի 243 էջում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954` Կառլովի Վարիի VIII միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն մանկական անիմացիոն ֆիլմ անվանակարգում[4]։
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի վերահնչյունավորում. Տատյանա Կանաևա, Յուլիեն Բալմուսով, Իրինա Մալիկովա, Ալեքսանդր Կոտով, Վիտալի Օվանեսով, Ժաննա Բալաշովա
- Նոր տարբերակի հնչյունային օպերատոր` Ա. Պոնյավին
- 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերաձայնագրվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են տվյալները հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին։ Վերահնչյունավորումը ծայրահեղ բացասական է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծամասնության[5][6], այնպես էլ` մասնագիտական շրջանակների կողմից[7][8]։ Վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը VHS և DVD ձևաչափերով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Խոշոր պլան» կինոմիավորման մուլտֆիլմերի հավաքածու, 1990-ականների սկիզբ, VHS
- «Լավագույն խորհրդայի մուլտֆիլմերը», Studio PRO, 1990-ականներ, VHS
- «Անտառային հեքիաթներ»։ Մաս 3, «Սոյուզմուլտֆիլմ», DVD[9]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Фильмы-сказки: сценарии рисованных фильмов (1954)
- ↑ Приложение с. 243
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 281—282. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ DVD «Лесные сказки». Часть 3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1955. — 248 с. — 90 000 экз. Содержание: В. Чаплина, Г. Скребицкий «В лесной чаще», стр. 133—148.[1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թավուտում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թավուտում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Թավուտում» մուլտֆիլմը youtube-ում
|