Թավշաթիթեռներ
| Rhopalocera | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||
| Rhopalocera
| ||||||||||
|
Թավշաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատիներեն՝ Ropalocera) ընտանիք։ Վերջին տարիներին դիտարկվում է որպես նիմֆալիդների ընտանիքի ենթաընտանիք։ Հայտնի է 2500, Հայաստանում՝ մոտ 65 տեսակ։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել տարածվածներից են Գալաթեա (Melanarejia galathea), թավշաթիթեռ Գեյյերի (Pseudochazara geyeri), պրիզեիդա (Chazara briseis), թավշաթիթեռ Բիշnֆի (Chazara bishoffi), սևաթիթեռ Լիգեյա (Erebia ligea), Սաադիի տյոնոնիմֆա (Coenonympha saadii) և այլ տեսակներ։ Հանդիպում են ամենուրեք՝ չոր նախալեռնային անապատներում, ալպիական մարգագետիններում, լեռնային անտառներում։ Թռչում են խմբերով, որոնց կազմում կարելի է հանդիպել թավշաթիթեռների տարբեր տեսակներ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին չափի թիթեռներ են՝ հիմնականում շագանակագույն երանգներով գունավորմամբ։ Թևերի ստորին կողմը տարբերվում է վերևինից և ունի պաշտպանական գունավորում։ Թրթուրները զարգանում են վայրի հացազգիների վրա։ Հայաստանում հանդիպող շատ տեսակներ (Բիշոֆի թավշաթիթեռ, Սաադիի տյոնոնիմֆա) Հարավային Անդրկովկասի և հարակից շրջանների բնաշխարհիկներ են, որոշները (Գեյյերի, Կարսի, Զանգեզուրի թավշաթիթեռ)՝ զուտ հայկական բնաշխարհիկներ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշաթիթեռներ» հոդվածին։ |
| ||||||