Թաջուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թաջուրա
արաբ․՝ جيبوتي‎‎
ֆր.՝ Tadjourah
Tagore.jpg
Կոորդինատներ: 11°47′0″ հս․ լ. 42°53′0″ ավ. ե. / 11.78333° հս․. լ. 42.88333° ավ. ե. / 11.78333; 42.88333
Երկիր Ջիբութի Ջիբութի
ԲԾՄ 0±1 մետր
##Թաջուրա (Ջիբութի)
Red pog.png

Թաջուրա (արաբ․՝ جيبوتي‎‎, ֆր.՝ Tadjourah), արևելաաֆրիկյան Ջիբութի պետության խոշորագույն քաղաքներից մեկն է։ Թանջուրահ երկրամասի վարչական կենտրոնը։

Բնակչությունը՝ 22 868 մարդ (2007 թվականի դրությամբ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջուրա քաղաքի կենտրոնը

Թաջուրա քաղաքը Ջիբութիի հնագույն քաղաքներից մեկն է, ինչպես նաև հնագույնը Աֆրիկայի արևելյան առափնյայի քաղաքների թվում։ Քաղաքի անվանումը (աֆարերեն՝ Tagórri) ստուգաբանորեն ծագում է tágar (tágor, tógor) բառից, ինչը աֆարերենից թարգամանաբար նշանակում է «ջրի համար տիկ այծի կաշվից», մասնավորապես «ջրով լի»[1]:

Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես XII դարում: Համարվում էր աֆարական սուլթանների նստավայր։ Երկար տարիների ընթացքում տարածաշրջանում եղել է ստրկավաճառության կենտրոն։ XIX դարի երկրորդ կեսին հայտնվել է ֆրանսիական վերահսկողության տակ։ 1884 թվականի սեպտեմբերի 21-ին Թաջուրայի սուլթանությունը հայտարարվել է Ֆրանսիայի պրոտեկտորատ, ըստ որի պետք է ենթարկվեր ֆրանսիական նահանգապետին։

Բարենպաստ աշխարհագրական դիրքը ծոցի ափին քաղաքը դարձրել է կարևոր առևտրային նավահանգիստ Եթովպիա տանող ճանապարհին։ Երկար տարիներ նավահանգստով հիմնականում տեղափոխում էին ստրուկներին և փղոսկր: Նաև վաճառում էին հացահատիկ, մեղր, ոսկի և այլ ապրանքներ։

Ֆրանսիական կառավարության 1889 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով ստրկատիրությունը պաշտոնապես արգելվեց[2][3]: XX դարի սկզբին կառուցվեց Ջիբութին և Ադիս Աբեբան իրար կապող երկաթուղային գիծը[4]:

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջուրան համարվում է հայտնի տուրիստական վայր։ Հայտնի է իր սպիտակ գույնով ներկված տներով, ինչի շնորհիվ ստացել է «Սպիտակ քաղաք» անվանումը (ֆր.՝ La ville blanche): Բացի այդ, Թաջուրան հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով լողափերով։ Ջիբութիի հետ կապվում է լաստանավային փոխադրամիջոցով, գործում է նաև օդանավակայան:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջուրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.0
(84.2)
29.2
(84.6)
31.1
(88)
33.1
(91.6)
36.0
(96.8)
39.7
(103.5)
41.7
(107.1)
40.6
(105.1)
37.6
(99.7)
34.0
(93.2)
31.3
(88.3)
29.7
(85.5)
34.42
(93.97)
Միջին օրական °C (°F) 25.6
(78.1)
26.3
(79.3)
27.9
(82.2)
29.7
(85.5)
32.4
(90.3)
35.7
(96.3)
36.4
(97.5)
35.6
(96.1)
34.2
(93.6)
30.3
(86.5)
27.8
(82)
26.2
(79.2)
30.68
(87.22)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
23.3
(73.9)
24.6
(76.3)
26.2
(79.2)
28.7
(83.7)
31.7
(89.1)
31.1
(88)
30.5
(86.9)
30.7
(87.3)
26.5
(79.7)
24.2
(75.6)
22.7
(72.9)
26.87
(80.38)
Տեղումներ մմ (դյույմ) 11
(0.43)
9
(0.35)
16
(0.63)
12
(0.47)
8
(0.31)
1
(0.04)
4
(0.16)
18
(0.71)
8
(0.31)
13
(0.51)
25
(0.98)
20
(0.79)
145
(5.69)
աղբյուր: Climate-Data.org, altitude: 12m[5]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Քաղաք
Իսպանիա Իսպանիա Escudo de España (mazonado).svg Ալմերիա
Եմեն Եմեն Emblem of Yemen.svg Մոհա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Didier Morin, "Tadjoura," in Dictionnaire historique afar (1288-1982). France: 2004, p. 250.
  2. Pankhurst, p. 103.
  3. Pankhurst, p. 123.
  4. Pankhurst, pp. 304-334.
  5. «Climate: Tadjoura - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013