Թաունհաուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թաունհաուս (անգլ.՝ townhouse), Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և Եվրոպայի որոշ երկրներում կառուցապատման միջին խտության քաղաքներում և արվարձաններում լայն տարածություն ստացած մի քանի բազմամակարդակ բնակարան ընդգրկող և մեկուսացված մուտքերով սակավահարկ բնակելի տուն։ Սովորաբար թաունհաուսի ամեն բնակարանը ունի փողոցից առանձին մուտք, երբեմն ավտոտնակ և նախապարտեզ։ Չնայած նմանության, պետք է չշփոթել թաունհաուսները և բլոկային տները, քանի որ «թաունհաուս» եզրը կարող է ընդգրկել ինչպես բլոկային, այդպես էլ առանձին կանգնած բնակելի տունը։
Թաունհաուսները առաջացել են Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում։ «Թաունհաուս» բառը ունի անգլիական ծագում և նշանակում է «քաղաքի տուն»։ Ի սկզբանե այդ եզրով էին կոչում ազնվականության ներկայացուցիչների քաղաքային նստավայրերը՝ նման տները կարող էին առանձին կանգնած լինել, սակայն հիմնականում թաունհաուսները շարասյան տեսքով կցված էին մեկը մյուսի փողոցի երկայնքով։ Դրա արդյունքում բավականին դժվար էր տարբերել փոքր ազնվականության համեստ թաունհաուսները և բրիտանական բուրժուազիայի վերնախավի շարքային կառուցապատումը, քանի որ ճարտարապետական առումով դրանք իրենցից նույն բանն էին ներկայացնում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանական բազմաթիվ թաունհաուսներ ստացել են բնակարանների փոքր համալիրների տեսք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թաունհաուս կատեգորիայում։ |
- Cunningham, Peter. Handbook of London Past and Present, London, 1850 (see section 20: "Palaces & Chief Houses of the Nobility & Gentry in the Present Day).
- Daisy, Countess of Fingall. Seventy Years Young. First published 1937 (autobiography of an Irish peer's wife, covering the late nineteenth and early twentieth century).