Եղել է մեծահարուստ վաճառականի ընտանիքից, որը ստացել է գերազանց կրթություն։ Պեկինում քննությունները հանձնելուց առաջ նրան բացահայտել են անազնիվ արարքի մեջ (նա ընկերոջ հետ կաշառել է քննություն իրականացնողներից մեկի ծառային՝ հարցերի բովանդակությունը պարզելու համար), վերադարձել է հայրենիք և հրաժարվել կարիերայից։ Նրա կյանքը դարձել էր հանրաճանաչ պատմությունների առարկա։ Հեղինակ է բնապատկերների, տնային և պալատական կյանքից տեսարանների։
Թան Ինի ստեղծագործական գործունեության հետ կապում են ժեն-ու ժանրային-թեմատիկ ուղղության զարգացման այնպիսի կարևոր փուլ, ինչպիսին է «գեղեցկուհիներ» (շի-նյույ) կտավի ստեղծումը, և այս ուղղության երկու հիմնական ոճական տարբերակների հաստատումը՝ «դասական» և «ռոմանտիկ»։ Երկու դեպքում էլ պատկերված էին կամ միայնակ կանայք, կամ, ավելի հաճախ, կանանց մասնակցությամբ տեսարաններ, որոնք, որպես կանոն, սկիզբ էին առնում դիցաբանություններից,լեգենդներից կամ գրական սյուժեներից։ Շի-նյուի «դասական» տարբերակում մանրակրկիտ մշակվել են կոմպոզիցիայի բոլոր դետալները, ներառյալ կերպարների արտաքին տեսքը։
Թան Ինի ամենահայտնի ստեղծագործություններից է ճանաչվել «Շու թագավորություն տիրակալի պալատի պարուհիները», մյուս անվանումը՝ «Չորս գեղեցկուհի»։ Այն պատկերում է հարուստ հանդերձանքով մի խումբ կանգնած աղջիկների, որոնք ցուցադրում են վաղ դարաշրջանների պալատական հագուստը[3]։