Թանգարան բաց երկնքի տակ (Նիդերլանդներ)
Թանգարան բաց երկնքի տակ | |
|---|---|
| Տեսակ | ազգային թանգարան և բացօթյա թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Արնհեմ[1] |
| Վայր | Արնհեմ |
| Ղեկավարության նստավայր | Արնհեմ, Նիդերլանդներ[2][3] |
| Հասցե | Hoeferlaan 4[3]6816 SGHoeferlaan? (4) |
| Հիմնադրվել է | 1912 |
| Այցելուներ | 524 188 մարդ |
| Տնօրեն | Teus Eenkhoorn? |
| 52°0′33.98″N 5°54′23.00″E / 52.0094389°N 5.9063889°E | |
| Կայք | openluchtmuseum.nl/?taal=en(անգլ.), openluchtmuseum.nl/?taal=de(գերմ.) և openluchtmuseum.nl(նիդեր.) |
![]() | |
![]() | |
Թանգարան բաց երկնքի տակ Նիդերլանդներում (հոլ.՝ Nederlands Openluchtmuseum), թանգարան բաց երկնքի տակ, որը գտնվում է Արնհեմում` հնադարյան տների, ֆերմաների, գործարանների հետ, որոնք բերված են Նիդերլանդների տարբեր մասերից։ Սա ազգային թանգարան է, որը կենտրոնացած է սովորական մարդկանց կյանքը պատկերող մշակույթի վրա։ Դա կապված է հոլանդական պատմության առանցքային ասպեկտների հետ, ներառյալ Հոլանդական Արևելյան հնդկական ընկերությունը և Միշել դե Ռուիթերը, ինչպես նաև` Առաջին համաշխարհային պատերազմը, ստրկությունը և մանկական աշխատանքը։ Թանգարանը հիմնվել է 1912 թվականի ապրիլի 24-ին և բացվել հասարակության համար 1918 թվականի հուլիսից։ Վերջին դարի ընթացքում Նիդեռլանդների բաց երկնքի տակ թանգարանը զարգացել է և դարձել է երկրի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկը։ Ամեն տարի թանգարանն ունենում է ավելի քան 555,000 այցելու։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին զբաղեցնում է 44 հա տարածք և ներառում է շինություններ տարբեր պատմական ժամանակաշրջանների և վայրերից։ Կան շուրջ 40 պատմական շինություններ, որոնք կարելի է տեսնել ներսից, ինչպես նաև` կա պատմական տրամվայ, որով կարելի է շրջել այգով։ Պատմական տներում և ֆերմաներում կարող են հանդիպել աշխատողներ կամ կամավորներ, որոնք կարող են պատմել այցելուներին տան կամ դրա պատմության մասին։ Թանգարանում կա նաև պատմական հագուստի և զարդերի հավաքածու։ Նոր փակ ցուցասրահը կառուցվել է 1999-2000 թվականներին։ 2005 թվականին թանգարանը դարձել է Եվրոպական տարվա թանգարանի մրցանակի դափնեկիր[4]։
Թանգարանում կան պատմական վերակառուցումներ, որոնք ցուցադրում են հին կենսակերպը։ Ցուցադրման մեջ են մտնում թղթի արտադրությունը, կտավատի սերմի արտադրությունը և գարեջրի եփելը։
Թանգարանում տրամվայի գիծը բացվել է 1996 թվականին։ Գիծն ունի 1750 մ երկարություն, ստանդարտ չափ։ Այն ունի դասական էլեկտրական տրամվայներ Ամստերդամից, Արնհեմից, Ռոտերդամից և Հաագայից։ Թանգարանային գծի հպարտությունը GETA 76-ի 1929 թվականի կրկնօրինակն է, որը կառուցվել է թանգարանի կողմից[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թղթի ջրաղաց
- Տրամվայ
- Առաջին համաշխարհային պատերազմից Գերմանիայի հետ անցնող սահմանը, Մահվան լարի մի մասը
- Ագարակ
- Ամստերդամյան երկու տուն Արնհեմի թանգարանում
- Տներ Զաան շրջանից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://erfgoedgelderland.nl/voor-leden/ledenlijst/
- 1 2 https://whichmuseum.nl/museum/nederlands-openluchtmuseum-arnhem-399
- ↑ «Museum Pipped». The Journal. 2005 թ․ մայիսի 10. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Tram». Nederlands Openluchtmuseum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայքը (նիդեր.)
- Թանգարանի կայքը (անգլ.)
- Mecanoo Architecten information
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան բաց երկնքի տակ (Նիդերլանդներ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||

