Թանգարան բաց երկնքի տակ (Նիդերլանդներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգարան բաց երկնքի տակ
Տեսակազգային թանգարան և բացօթյա թանգարան
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԱրնհեմ[1]
Ղեկավարության նստավայրԱրնհեմ, Նիդերլանդներ[2][3]
ՀասցեHoeferlaan 4[3]6816 SGHoeferlaan? (4)
Հիմնադրվել է1912
Այցելուներ524 188 մարդ
ՏնօրենTeus Eenkhoorn?
Կայքopenluchtmuseum.nl/?taal=en(անգլ.), openluchtmuseum.nl/?taal=de(գերմ.) և openluchtmuseum.nl(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան բաց երկնքի տակ Նիդերլանդներում (հոլ.՝ Nederlands Openluchtmuseum), թանգարան բաց երկնքի տակ, որը գտնվում է Արնհեմում` հնադարյան տների, ֆերմաների, գործարանների հետ, որոնք բերված են Նիդերլանդների տարբեր մասերից։ Սա ազգային թանգարան է, որը կենտրոնացած է սովորական մարդկանց կյանքը պատկերող մշակույթի վրա։ Դա կապված է հոլանդական պատմության առանցքային ասպեկտների հետ, ներառյալ Հոլանդական Արևելյան հնդկական ընկերությունը և Միշել դե Ռուիթերը, ինչպես նաև` Առաջին համաշխարհային պատերազմը, ստրկությունը և մանկական աշխատանքը։ Թանգարանը հիմնվել է 1912 թվականի ապրիլի 24-ին և բացվել հասարակության համար 1918 թվականի հուլիսից։ Վերջին դարի ընթացքում Նիդեռլանդների բաց երկնքի տակ թանգարանը զարգացել է և դարձել է երկրի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկը։ Ամեն տարի թանգարանն ունենում է ավելի քան 555,000 այցելու։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին զբաղեցնում է 44 հա տարածք և ներառում է շինություններ տարբեր պատմական ժամանակաշրջանների և վայրերից։ Կան շուրջ 40 պատմական շինություններ, որոնք կարելի է տեսնել ներսից, ինչպես նաև` կա պատմական տրամվայ, որով կարելի է շրջել այգով։ Պատմական տներում և ֆերմաներում կարող են հանդիպել աշխատողներ կամ կամավորներ, որոնք կարող են պատմել այցելուներին տան կամ դրա պատմության մասին։ Թանգարանում կա նաև պատմական հագուստի և զարդերի հավաքածու։ Նոր փակ ցուցասրահը կառուցվել է 1999-2000 թվականներին։ 2005 թվականին թանգարանը դարձել է Եվրոպական տարվա թանգարանի մրցանակի դափնեկիր[4]։

Թանգարանում կան պատմական վերակառուցումներ, որոնք ցուցադրում են հին կենսակերպը։ Ցուցադրման մեջ են մտնում թղթի արտադրությունը, կտավատի սերմի արտադրությունը և գարեջրի եփելը։

Թանգարանում տրամվայի գիծը բացվել է 1996 թվականին։ Գիծն ունի 1750 մ երկարություն, ստանդարտ չափ։ Այն ունի դասական էլեկտրական տրամվայներ Ամստերդամից, Արնհեմից, Ռոտերդամից և Հաագայից։ Թանգարանային գծի հպարտությունը GETA 76-ի 1929 թվականի կրկնօրինակն է, որը կառուցվել է թանգարանի կողմից[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://erfgoedgelderland.nl/voor-leden/ledenlijst/
  3. 3,0 3,1 https://whichmuseum.nl/museum/nederlands-openluchtmuseum-arnhem-399
  4. «Museum Pipped». The Journal. 2005 թ․ մայիսի 10. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  5. «Tram». Nederlands Openluchtmuseum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան բաց երկնքի տակ (Նիդերլանդներ)» հոդվածին։