Թամարա Տեր-Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Տեր-Եղիազարյան
Ծնվել էփետրվարի 10, 1908(1908-02-10)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 21, 2005(2005-03-21) (97 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունէլեկտրիկ-ինժեներ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան[1] և «Աշխատանքային արիության համար» մեդալ[2]
ԵրեխաներԱնրի Վարդանով

Թամարա Անդրեևնա Տեր-Եղիազարյան (փետրվարի 10, 1908(1908-02-10), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 21, 2005(2005-03-21), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային էլեկտրիկ-ինժեներ, «Առափնյա տուն» թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն (1989-1998)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Տեր-Եղիազարյանը ծնվել է 1908 թվականի փետրվարի 10-ին (23) Ռուսական կայսրության Բաքվի նահանգի Բաքու քաղաքում։ 1926 թվականին ընդունվել է Մոսկվայի Գ. Վ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտ (ՄԺՏԻ), որն ավարտել է 1931 թվականին՝ ստանալով էլեկտրատեխնիկի որակավորում[3]։

Աշխատել է Մոսէներգոյում և ավիացիոն գործարանում։ Այնուհետև ղեկավարել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության գլխավոր վարչությունը, եղել գլխամասային գրասենյակը պատասխանատու երկրի ավիացիոն գործարանների էլեկտրամատակարարման համար։ Բնակվել է Առափնյա տանը[3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[4]։ Այնուհետև ամուսնացել է Ալեքսանդր Սիդորովի (1906-1983)[5] հետ, ում հետ ապրել է մոտ քառասուն տարի։

Պատերազմից հետո Տեր-Եգիազարյանը Նադեժդա Պեշկովայի հրավերով հասարակական հիմունքներով մասնակցել է Մոսկվայում Ա. Մ. Գորկու թանգարան-բնակարանի ստեղծման աշխատանքներին։ 1950-ականներին նա մի քանի տարի ապրել է Չինաստանում, որտեղ աշխատել է իր ամուսինը։ Թոշակի է անցել 1963 թվականին։ 1989 թվականին մի խումբ էնտուզիաստների հետ տեղծել է Առափնյա տուն թանգարանը և այն ղեկավարել մինչև 1998 թվականի կեսերը[3]։

Համահեղինակների հետ նա մի քանի գրքեր է գրել հայտնի տան բնակիչների մասին[6]։ Տեր-Եղիազարյանը դարձաել է տան գրական ժառանգության հյուրասենյակի ստեղծման նախաձեռնողը և հանդիպումներ ու ստեղծագործական երեկոներ է անցկացրել «Առափնյա տան» հայտնի բնակիչների հետ։

1998 թվականի փետրվարի 23-ին՝ իր 90-ամյակի օրը, նա շնորհակալություն է ստացել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովից[7] հասարակական գործունեության համար։ 2004 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր։

1992 թվականին Ռուսաստանի մշակույթի նախարարության որոշմամբ հաստատությանը շնորհվել է «Ժողովրդական թանգարան» պատվավոր կոչում։ 1996 թվականին թանգարանը դրամաշնորհ է ստացել Սորոսի հիմնադրամից՝ թանգարանի նյութատեխնիկական հագեցվածությունը բարելավելու համար։ 1998 թվականի ամռանը նրա ստեղծած «Առափնյա տուն» թանգարանը ստացել է Մոսկվայի քաղաքային թանգարանի կարգավիճակ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Տեր-Եղիազարյանը մահացել է 2005 թվականի մարտի 21-ին, Մոսկվայում[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ եղբայր՝ Մուշեղ Անդրեասովիչ Տեր-Եղիազարյանց, հեղափոխական շարժման անդամ, խորհրդային կուսակցական աշխատող, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ[8]։
  • Առաջին ամուսին՝ Սուրեն Վարդանով, ինստիտուտի համակուրսեցի։
  • Որդի՝ Անրի Սուրենովիչ Վարդանով (1931-2019), խորհրդային և ռուս գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կինոգետ, հեռուստատեսային քննադատ[9]։
  • Երկրորդ ամուսին՝ Ալեքսանդր Գրիգորևիչ Սիդորով (1906-1983), ԽՍՀՄ Մթերումների նախարարության գլխավոր վարչության պետ[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Из истории «Дома на набережной». Подъезд № 25 / Сост. Т. Тер-Егиазарян, М. Орлова, Т. Васильева. — М.: Компания «Спутник+», 1999. — 51, [1] с., ил[8].
  • Трифонов Ю. Дом на набережной: Повести и рассказы. — М.: Детская литература, 2001. — 334 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1560693275/?backurl=%2Fheroes%2F%3Flast_name%3D%D0%95%D0%B3%D0%B8%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%D1%8F%D0%BD%26first_name%3D%D0%A2%D0%B0%D0%BC%D0%B0%D1%80%D0%B0%26middle_name%3D%D0%90%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0%26data_vibitiya_period%3Don%26group%3Dall%26types%3Dpamyat_commander%3Anagrady_nagrad_doc%3Anagrady_uchet_kartoteka%3Anagrady_ubilein_kartoteka%3Apdv_kart_in%3Apdv_kart_in_inostranec%3Apamyat_voenkomat%3Apotery_vpp%3Apamyat_zsp_parts%3Akld_ran%3Akld_bolezn%3Akld_polit%3Akld_upk%3Akld_vmf%3Apotery_doneseniya_o_poteryah%3Apotery_gospitali%3Apotery_utochenie_poter%3Apotery_spiski_zahoroneniy%3Apotery_voennoplen%3Apotery_iskluchenie_iz_spiskov%3Apotery_kartoteki%3Apotery_rvk_extra%3Apotery_isp_extra%3Asame_doroga%26page%3D1%26grouppersons%3D1&&static_hash=457145d169790e3533fd423f9c0c4887v4
  2. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1560654710/?backurl=%2Fheroes%2F%3Flast_name%3D%D0%95%D0%B3%D0%B8%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%D1%8F%D0%BD%26first_name%3D%D0%A2%D0%B0%D0%BC%D0%B0%D1%80%D0%B0%26middle_name%3D%D0%90%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0%26data_vibitiya_period%3Don%26group%3Dall%26types%3Dpamyat_commander%3Anagrady_nagrad_doc%3Anagrady_uchet_kartoteka%3Anagrady_ubilein_kartoteka%3Apdv_kart_in%3Apdv_kart_in_inostranec%3Apamyat_voenkomat%3Apotery_vpp%3Apamyat_zsp_parts%3Akld_ran%3Akld_bolezn%3Akld_polit%3Akld_upk%3Akld_vmf%3Apotery_doneseniya_o_poteryah%3Apotery_gospitali%3Apotery_utochenie_poter%3Apotery_spiski_zahoroneniy%3Apotery_voennoplen%3Apotery_iskluchenie_iz_spiskov%3Apotery_kartoteki%3Apotery_rvk_extra%3Apotery_isp_extra%3Asame_doroga%26page%3D1%26grouppersons%3D1&&static_hash=457145d169790e3533fd423f9c0c4887v4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 АРМЯНЕ ДОМА НА НАБЕРЕЖНОЙ
  4. Награда Тамары Тер-Егиазарян
  5. 5,0 5,1 Тер-Егиазарян Тамара Андреевна из Дома на Набережной
  6. Окнами на Кремль Из истории «Дома на набережной» Взлеты, интриги, трагедии в верхушке сов. элиты
  7. Дом на Набережной: прошлое не умирает // Аргументы и факты. 2003. 21 августа.
  8. 8,0 8,1 Тер-Егиазарян Тамара Андреевна(չաշխատող հղում)
  9. «ОТЕЧЕСТВЕННАЯ КИНОВЕДЧЕСКАЯ ПРОБЛЕМАТИКА 60-Х ГГ. ХХ В.» (ռուսերեն). Аналитика культурологии. 2011 թ․ հուլիսի 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]