Մաքսիմ Գորկու տուն-թանգարան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Գորկու տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան, տեսարժան վայր և պատմական շենք-թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրRyabushinsky House?
Հիմնադրվել է1902
Կայքmuseum.ru/M402
Քարտեզ
Քարտեզ

Մաքսիմ Գորկու տուն թանգարան (ռուս.՝ Музе́й-кварти́ра Макси́ма Го́рького), հուշահամալիր թանգարան Մոսկվայում` նվիրված ռուս գրող, արձակագիր և դրամատուրգ Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովի կյանքին և ստեղծագործությանը, որը հայտնի է Մաքսիմ Գորկի գրական կեղծանունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գորկի, Մ. Պեշկով, Ն. Պեշկովա, թոռնուհիներ՝ Մարֆա և Դարյա Պեշկովաներ, 1928

1902 թվականին ռուս ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի կողմից մոդեռն ոճով կառուցված շենքը սկզբում պատկանել է միլիոնատեր Սերգեյ Ռյաբուշինսկուն։ Շինարարությունը սկսվել է, երբ Ռյաբուշինսկին 26 տարեկան էր։ Այս տանը նա ընտանիքով ապրել է մինչև 1917 թվականի հեղափոխությունը, երբ ամբողջ ընտանիքը ենթարկվել է հալածանքների և փրկվել արտագաղթելով։ 1917 թվականից հետո առանձնատունն անցավ քաղաքապետարանի տիրապետության ներքո և այնտեղ հերթով տեղակայվեցին Պետական հրատարակչությունը, Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական ընկերությունը, Հոգեվերլուծության ինստիտուտը և մանկապարտեզը։ 1932 թվականին Գորկին վերջնականապես տեղափոխվում է ԽՍՀՄ, որտեղ մինչ այդ լինում էր տարեկան մի քանի շաբաթ, դրանից հետո նրան այլևս արտասահման գնալ չթույլատրեցին։ Ռյաբուշինսկու նախկին առանձնատունը, ինչպես նաև Գորկայի և Ղրիմի ամառանոցները ԽՍՀՄ Կառավարության կողմից հատկացվեցին Գորկուն և նրա ընտանիքին՝ որպես կեցավայր։ Հենց այստեղ էլ նա անցկացրեց կյանքի մնացած տարիները մինչև իր մահը՝ 1936 թվականը։ 1965 թվականին շենքին պաշտոնապես տրվեց թանգարանի կարգավիճակ[1]։

Գորկու մահից հետո նրա որդու այրին՝ «Տիմոշան» (Նադեժդա Ալեքսեևնա Պեշկովա) մնաց բնակվելու առանձնատանը մինչև 1965 թվականը, որից վերջին 20 տարիներն իր նախաձեռնությամբ նա նվիրեց Գորկու թանգարանի ստեղծմանը

Ներքին և արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հինգ հուշահասենյակներ` գրադարան, աշխատասենյակ, ննջարան, ճաշասենյակ և ընդունարան, պահպանվել են Գորկու անձնական իրերը, կահավորանքը։ Թանգարանը պահպանել է Գորկու եզակի հարուստ գրադարանը, որն օգտագործվում է գիտական հետազոտություններում[2]։

Մաքսիմ Գորկին բնակվում էր շենքի առաջին հարկում, երկրորդ հարկում բնակվում էր նրա ընտանիքը՝ որդին Մաքսիմ Ալեքսեյևիչը, կնոջ Նադեժդա Ալեքսեևնայի և թոռների Դարյայի ու Մարֆայի հետ։ Այն ժամանակ, երբ Ռյաբուշինսկիները լքեցին տունը և այն անցավ քաղաքապետարանի տիրապետության ներքո, այդ ժամանակվա կահույքի որոշ առարկաներ և լուսավորության սարքեր, որոնք պատրաստվել էին Շեխտելի էսքիզներով, կորել են, քանդվել է օդափոխության համակարգը և կարարական մարմարից պատրաստված եզակի բուխարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом-музей М.Горького». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  2. Дом-музей Музей-квартира А. М. Горького

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]