Թաղվածը (ֆիլմ)
Թաղվածը անգլ.՝ Buried | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա, թրիլլեր |
Թեմա | ահաբեկչություն |
Թվական | 2010 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 24, 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոդրիգո Քորտես |
Պրոդյուսեր | Ադրիան Գուերրա Պիտեր Սաֆրան |
Սցենարի հեղինակ | Քրիս Սպարլինգ |
Դերակատարներ | Ռայան Ռեյնոլդս |
Օպերատոր | Էդուարդ Գրաու |
Երաժշտություն | Վիկտոր Ռեյես |
Մոնտաժ | Ռոդրիգո Քորտես |
Պատմվածքի վայր | Իրաք |
Նկարահանման վայր | Բարսելոնա և Իսպանիա |
Կինոընկերություն | The Safran Company Versus Entertainment Dark Trick Films[2] |
Տևողություն | 94 րոպե[3] |
Բյուջե | $2 միլիոն<[4] |
Շահույթ | $19.1 միլիոն[5] |
Տեղայնացնող | Lionsgate Warner Bros. |
MPAA վարկանիշ | ![]() |
IMDb | ID 1462758 |
ԿինոՊոիսկ | ID 470656 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=aRQ0oqFBoP4 |
«Թաղվածը» (անգլ.՝ Buried), ռեժիսոր Ռոդրիգո Քորտեսի նկարահանած 2010 թվականի թրիլլեր, որի գլխավոր դերակատարն է Ռայան Ռեյնոլդսը։ Ֆիլմն ամբողջությամբ ընթանում է փակ տարածությունում՝ հողի տակ, փայտե արկղի մեջ, որտեղ գտնվում է գլխավոր հերոսը։ Մնացած այլ սակավաթիվ դերակատարների հետ նա կապվում է միայն բջջային հեռախոսի օգնությամբ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ 2010 թվականի հունվարի 23-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Փոլ Քոնրոյը, ուշքի է գալիս և հայտնաբերում, որ նրան թաղել են դագաղում, որում աստիճանաբար վերջանում է թթվածնի պաշարը։ Իր մոտ նա ունի միայն կրակայրիչ և բջջային հեռախոս։ Նա զանգում է բազմաթիվ ամերիկյան ֆեդերալ ծառայություններ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից։
Հեռախոսազրույցներից պարզ է դառնում, որ Փոլը «CRT» ընկերության հետ պայմանագրով աշխատում է վարորդ Իրաքում։ Նրանք հայտնվել էին շրջափակման մեջ, և համարյա բոլոր ամերիկացիներին գնդակահարել են, իսկ Փոլը կորցրել է գիտակցությունը և այնուհետև հայտնվել դագաղում։ Հանկարծ զանգահարում է արաբական արտասանությամբ խոսող մի մարդ։
Պարզվում է, որ այն ընթացքում, երբ Փոլը եղել է անգիտակից վիճակում, ահաբեկիչները թաղել են նրան և այժմ պահանջում են 2 ժամվա ընթացքում իրենց հաշվին փոխանցել 5 միլիոն ամերիկյան դոլլար։ Փոլը նաև պետք է իր հեռախոսի վրա տեսագրեր իր կարգավիճակը և հայտներ այն ահաբեկիչներին, սակայն նա կապվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ և հայտնում նրանց ահաբեկիչների մասին։
ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվում է վճարել փրկագինը և ասում է, որ նա կապվի ոմն Դեն Բրեների՝ Իրաքում պատանդ ընկնելու դեմ պայքարի ղեկավարի հետ։ Բրեները համաձայնվում է օգնել, բայց նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանա պարզել ահաբեկիչների հեռախոսահամարը և ժամանել վայր։ Փոլը հարցնում է Բրեներին, թե քանի մարդու է նա փրկել իր ծառայության ընթացքում, իսկ Բրեները պատասխանում է, որ ոչ շատերին, սակայն նշում է մի անուն՝ Մարկ Ուայտ։
Ահաբեկիչը Փոլին է ուղարկում մի տեսահոլովակ, որում պատանդին սպանում են այն պատճառով, որ նրա փրկագինը չէին վճարել։ Հուսալքված Քոնրոյը նկարահանում է ինքն իրեն այնպես, ինչպես ասել էր ահաբեկիչը։ Ստանալով հոլովակը՝ ահաբեկիչներն այն տեղադրում են Youtube-ում։ Փոլը զանգում է իր մորը՝ ծերանոց, և հայտնում, որ շատ է սիրում նրան։ Իրեն է զանգում «CRT» ընկերության աշխատակիցը և հայտնում, որ նա հեռացվել է աշխատանքից և նրա առողջության համար իրենք պատասխանատվություն չեն կրում։
Ահաբեկիչը զանգում է Փոլին և հրամայում, որ նա կտրի իր մի մատը և այդ տեսահոլովակը ուղարկի իրեն։ Փոլը ստիպված դիմում է նաև այս արարքին։ Նա որոշ ժամանակով կորցնում է գիտակցությունը և ուշքի է գալիս այն ժամանակ, երբ զանգում է Դենը և հայտնում, որ նրանք արդեն մոտ են, քանի որ խուզարկուն կարողացել է ճշտել թաղման վայրը։ Փոլն իր կնոջ և որդու համար տեսահոլովակ է պատրաստում։ Նրան է զանգում իր կինը, և նա ասում է, որ նրան շուտով կազատեն։
Զանգում է Դենը, Փոլը հեռախոսով ուշադիր լսում է, թե ինչպես են փորում հողը, սակայն վերջում պարզ է դառնում, որ հողի տակից հանում են ոչ թե իրեն, այլ Մարկ Ուայտին։ Տեսախցիկը ամբողջությամբ պատվում է ավազով։ Տիրում է լռություն, որում լսվում է Դենի ձայնը. «Կներես Փոլ»։ Ֆիլմի վերջում ցուցադրվում է մի հատված, որտեղ դագաղի վրա երևում է Դենի նշած Մարկ Ուայտի անունը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռայան Ռեյնոլդս - Փոլ Քոնրոյ
- Սթիվեն Տոբոլովսկի - Ալան Դեյվենպորտ (հեռախոսի ձայն)
- Սամանտա Մետիս - Լինդա Քոնրոյ (հեռախոսի ձայն)
- Ռոբերտ Պատերսոն - Դեն Բրեներ (հեռախոսի ձայն)
- Իվանա Մինյո - Պամելա Լուտի (հեռախոսի ձայն)
Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Բարսելոնայում 17 օրվա ընթացքում[6]։ Ֆիլմի նկարահանման համար օգտագործվել է 7 դագաղ[7]։
«Թաղվածը» ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի ընդհանուր 130 մեկնաբանություններ (որոնցից 85% դրական)[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 29 կարծիքների վրա հիմնված 65 միավոր (100 միավորից)[9]։ Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը այս ֆիլմը գնահատել է 3.5 աստղ 4 հնարավորից[10]։ Variety ամսագիրը նշում է, որ այս ֆիլմն իրենից հիշեցնում է «Անհետացում» ֆիլմը[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nelson, Rob (հունվարի 26, 2010)։ «Buried Review»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2010
- ↑ «Company Information»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հոկտեմբերի 18, 2010
- ↑ «Buried rated 15 by the BBFC»։ British Board of Film Classification։ Վերցված է սեպտեմբերի 14, 2010
- ↑ «Ryan Reynolds interviewed by Jian Ghomeshi on Q»։ CBC.ca։ 2010-09-28։ Վերցված է 2010-09-29
- ↑ «Buried»։ Box Office Mojo
- ↑ «The Directors: Rodrigo Cortés builds suspense in 'Buried'»։ articles.latimes.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2010
- ↑ Buried - Trivia - IMDb
- ↑ «Buried Reviews»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2011-01-08
- ↑ «Buried Reviews»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-16
- ↑ Ebert, Roger (2010-11-16). Buried :: rogerebert.com :: Reviews. Retrieved 2010-11-16.
- ↑ Variety Reviews - Buried - Film Reviews - - Review by Rob Nelson
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2018-08-17 at the Wayback Machine.
- «Թաղվածը » ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «Թաղվածը » ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թաղվածը » ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Թաղվածը » ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Թաղվածը » ֆիլմը Metacritic կայքում