Jump to content

Թալալ Իբն Աբդուլազիզ Ալ Սաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալալ Իբն Աբդուլազիզ Ալ Սաուդ
արաբ․՝ طلال بن عبد العزيز آل سعود‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1930(1930-08-15)[1]
ԾննդավայրԷթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2018(2018-12-22)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԱլ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
ԳերեզմանAl Oud cemetery
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և դեսպան
ԱմուսինMona Al Solh?
Ծնողներհայր՝ Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ[2], մայր՝ Munaiyirah?
Զբաղեցրած պաշտոններMinister of Transport? և Minister of Finance?
ԵրեխաներԱլ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ[2], Sara bint Talal bin Abdulaziz Al Saud?, Abdul-Aziz bin Talal bin Abdul-Aziz Al Saud?, Khaled bin Talal bin Abdul Aziz Al Saud? և Turki bin Talal bin Abdul Aziz Al Saud?
 Talal bin Abdulaziz Al Saud Վիքիպահեստում

Թալալ Իբն Աբդուլազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ طلال بن عبد العزيز آل سعود‎‎, օգոստոսի 15, 1930(1930-08-15)[1], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - դեկտեմբերի 22, 2018(2018-12-22)[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), նախկինում նաև կոչում էին Կարմիր արքայազն[3], Սաուդյան արքայական ընտանիքի ավագ անդամ էր։ Նա հայտնի էր իր ազատական դիրքորոշմամբ, ազգային սահմանադրության, օրենքի գերակայության և օրենքի առջև հավասարության ձգտմամբ։ Նա նաև ազատ արքայազներ շարժման առաջնորդն էր։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Թալալը ծնվել էր 1931 թվականի օգոստոսի 15-ին[4]։ Նա Աբդուլազիզ թագավորի տասներկուերորդ զավակն էր[5][6]։ Նրա մայրը հայ էր, Մունիյիր, որի ընտանիքը փախել էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո վերապրած հայոց ցեղասպանությունից[7] Մունիյիրը Ունայզահի Իբն Սաուդ էմիրին ներկայացվել էր 1921 թվականին, երբ նա 12 տարեկան էր, իսկ Իբն Սաուդը՝ 45։ Նա կրոնափոխվել էր իսլամի[7]։ Նրանց առաջին երեխան ծնվեց, երբ նա 15 տարեկան էր։ Որդու անունը Թալալ էր։ Ավանդույթների համաձայն Մունիյիրը հայտնի դարձավ որպես Ումմ Թալալ, "Թալալի մայր"։ Սակայն 1927 թվականին երեքամյա Թալալը մահացավ։ 1931 թվականին ծնվեց Թալալը և Բեդուինների ավանդույթի համաձայն անվանվեց իր հանգուցյալ եղբոր անունով։ Հետագայում Աբդուլազիզը բաժանվեց իր չորրորդ կնոջից և ամուսնացավ Մունիյիրի հետ։ Նա իր ողջ կյանքում մնաց անգրագետ և ընդունեց իսլամ[7]։ Սաուդական Արաբիայում Բրիտանական դիվանագետների կողմից Մունիյիրը հիշատակվել էր որպես Աբդուլազիզի սիրելի կանանցից մեկը։ Նա հայտնի էր իր խելացիությամբ և գեղեցկությամբ[8]։ Նա մահացավ 1991 թվականի դեկտեմբերին[9]։ Թալալը արքայազն Նավաֆի հարազատ եղբայրն էր։ Իրենց կեսեղբոր Սաուդ թագավորի օրոք, իրենց ժառանգությունը վիճարկելու հարցում, նրանք դարձան դառը թշնամիներ[10]։

Զբաղեցրած պաշտոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Թալալը դարձավ ամենահարուստ երիտասարդ իշխաններից մեկը, սակայն նրա գրասենյակը կոռուպցիոն մեծ դժվարություններ կրեց[11] Թալալը Կապի նախարար դարձավ 1952 թվականին, երբ նախարարությունը հիմնվեց[12]։ Այնուհետ Աբդուլազիզ թագավորը ստեղծեց Օդային ուժերի նախարարություն, որպեսզի թռիչքների հետ կապված բոլոր հարցերը տարվեն իր կաբինետից[11] Քանի որ Թալալը և Արքայազն Միշաալը վիճարկում էին թե ով պետք է վերահսկի ազգային ավիաուղիները, Սաուդական Արաբիան ստիպված էր երկու առանձին ավիաուղիներ ունենալ[11]։ Վեճն ավարտվեց, երբ 1955 թվականի ապրիլին Թալալը հրաժաարական տվեց[11]։ Հետագայում, Թալալի հրաժարականից հետո, Կապի նախարարությունը միացավ Ֆինանսների նախարարությանը[11]։ Սա Սաուդ թագավորին հնարավորություն տվեց ազատվել Թալալի փոխարինող գտնելու խնդրից, որը թագավորական ընտանիքում խառնաշփոթ կառաջացներ, ում էլ որ Սաուդ թագավորն ընտրեր[11]։

Ֆինանսների և Ժողովրդական տնտեսության նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Սաուդ թագավորը Թալալին նշանակեց ֆինանսների և ժողովրդական տնտեսության նախարար[13]։ Նա պաշտոնավարեց մինչև նրա Ազատ իշխաններ շարժման նախաձեռնությունը[14]։ Արքայազն Թալալի հեռացման մեկ այլ պատճառ էր այն, որ նա The other reason for the removal of Prince Talal is that he proposed in September 1961 թվականի սեպտեմբերին առաջարկեց Սաուդյան Արաբիայում սահմանադրություն ընդունել։ Սակայն Սաուդ թագավորը քաղաքական համակարգը փոխելու մտադրություն կամ ծրագիր չուներ։ Ուստի նա ստիպեց Թաթալին հեռանալ կառավարության կազմից[15]։ Պաշտոնում նրան փոխարինեց նրա եղբայր Նավվաֆը[13]։

Վիճաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ իշխանների շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի կողմից Թալալի պալատների հետախուզումից հետո, երբ նա արտասահմանում էր, նա 1962 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում մամուլի ասուլիս տվեց։ Նրա հայտարարությունները մեծ աղմուկ բարձրացրին, քանզի նա բացահայտորեն քննադատեց և հարձակվեց Սաուդյան ռեժիմի վրա։ Արդյունքում նրա Սաուդյան Արաբիայի անձնագիրն առգրավվեց, նրա ունեցվածքը բռնագրավվեց և նրա կողմնակիցները Սաուդյան Արաբիայում ձերբակալվեցին։ Շուտով Հյուսիսային Յեմենի քաղաքացիական շարժումը սկսվեց, և մի շաբաթ անց, Սաուդյան Արաբիայի ավիաուղիների չորս անձնակազմ անցան Եգիպտոս։ Արքայազն Թալալը որդեգրեց 'Ազատ իշխաններ' անունը և 1962 թվականի օգոստոսի 19-ին Կահիրեի ռադիոյի ուղիղ եթերում ներկայացրեց իր առաջադեմ հայացքները։ Հետագայում նա իր երկու եղբայրների՝ Ֆավազ իբն Աբդուլազիզ Ալ Սաուդի և Բադր իբն Աբդուլազիզի[16] և զարմիկներից մեկի՝ իշխան Սաադի հետ սկսեցին Սաուդյան Արաբիայի ազատագրական ճակատի անունից հայտարարություններ տարածել։ Չորս տարի անց, որի ընթացքում Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի կողմից Ազատ Իշխաններին հսկայական ֆինանսական առաջարկներ արվեցին, վերջիններս նորից վերամիավորվեցին արքայական ընտանիքի հետ[15]։

Նրա վերադարձը Սաուդյան Արաբիա և վերականգնումը հնարավոր դարձավ նրա մոր՝ Մանիյիրի, միջնորդությամբ։ Աքսորում նրա ընտանիքը նրան չէր աջակցում և նույնիսկ քննադատում էր նրան Եգիպտոսի այդ ժամանակվա նախագահ Գամալ Աբդել Նասերի, Սաուդյան Արաբիայի գլխավոր թշնամու, հանդեպ նրա խորը համակրանքի համար։ 1963 թվականի սեպտեմբերի 8-ի The Sunday Telegraph-ը հաղորդեց, որ Թալալի մայրը, Մանիյիրը որդուն ասել է որ նա անմիտ է գործում, մինչդեռ նրա քույր Մադավին շարունակում էր պնդել, որ նա տուն վերադառնա։ Մի քանի օր անց իշխան Թալալը վերադարձավ Սաուդյան Արաբիա։ Թագավոր Ֆայսալը հայտարարեց, որ չի ներում իշխն Թալալին, սակայն իր մորը գաղտնի հավաստիացրել էր, որ Թալալի հաշիվները կվերականգնվեն և նա ապահով կարող է տուն վերադառնալ[8]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, իշխան Թալալը բողոքարկեց "պոտենցիալ մեծ խառնաշփոթ առաջացնող" հայտարարությունը, որ պետության գործերը պետք է որոշեն կառավարիչները և կրոնական մտավորականները[17]։ Նա բացահայտորեն իր աջակցությունը հայտարարեց 2001 թվականին Սաուդյան Արաբիայում ընտրովի խորհրդարանի հիմնադրմանը[18]։ 2007 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց քաղաքական կուսակցություն ձևավորելու իր մտադրության մասին, երկրի ազատականացմանն ուղղված իր նպատակներ առաջ տանելու համար[19]։

2009 թվականին Թալալը հայտարարեց "Աբդուլահ թագավորը կառավարիչն է։ Եթե նա կամենա, ապա դա կարվի։"[20] Ինչևէ, 2009 թվականի մարտին նա թագավոր Աբդուլահից պարզաբանում պահանջեց Նայեֆ իշխանին վարչապետի երկրորդ տեղակալ նշանակելու վերաբերյալ[21]։ Նա հրապարակայնորեն հարցադրում արեց, արդյոք Նայեֆ իշխանն է նշանակվելու Կրոնպրինց[21] Փաստացի, 2011 թվականի հոկտեմբերին Նայեֆ իշխանը Կրոնպրինց կոչվեց, իր եղբոր՝ իշխան Սուլթանի, մահից հետո։ Թալալը Հավատարմության խորհրդի անդամ էր 2007 թվականից։ 2011 թվականի նոյեմբերին նա խորհրդից հրաժարական տվեց, ըստ երևույթի բողոքելով իշխան Նայեֆին թագաժառանգ հռչակելուն։ 2012 թվականի ապրիլին նա հայտարարեց, որ "արդարության ձեռքը" պետք է հասնի Սաուդյան Արաբիայում բոլոր կոռումպացվածներին և կոչ արեց Հակա-Կոռուպցիոն մարմնին հասնել յուրաքանչյուրին անկախ կարգավիճակից[22]։ 2012 թվականի հունիսին Al Quds Al Arabi-ին տված իր հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ Սալման իշխանին թագաժառանգ հռչակելու ժամանակ Հավատարմության խորհրդի չեն խորհրդակցել և որ խորհուրդը դարձել է ոչ արդյունավետ[23]։ Նա նաև կոչ է արել Սաուդյան Արաբիան հռչակել սահմանադրական միապետություն[23]։

Տարբեր պաշտոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թալալ իբն Աբդուլ-Ազիզի կիսանդրին Ժնևում, Շվեյցարիա

Թալալ իշխանը ՄԱԿ-ի (AGFUND) արաբական երկրների զարգացման Gulf ծրագրի նախագահն էր, որը նպաստում էր Միջին Արևելքի սոցիալտնտեսական զարգացմանը[24][25]։ Որպես AGFUND-ի մաս, նա ղեկավարում էր Արաբական ՀԿ-ների ցանցի հոգաբարձուների խորհուրդը[26] և հիմնադրեց Արաբական բաց համալսարանը[25] AGFUND-ի միջոցով նա նաև աջակցում էր կանանց ուսուցմանը[27]։ AGFUND-ի միջոցով նա էական ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել UNICEF-ին և UNICEF-ը 1980 թվականին նրան հայտարարել է հատուկ ներկայացուցիչ[28]։ 2002 թվականին նա դարձավ UNESCO-ի ջրային ռեսուրսների հատուկ ներկայացուցիչը, խթանելու անվտանգ ջրի մշակումը[29]։

Նա Մանկության և Զարգացման արաբական խորհրդի նախագահն էր[30]։ Նա նաև օգնեց ստեղծել Մենթոր Հիմնադրամ և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ էր[31] Նա համահիմնադրեց միջազգային հումանիտար խնդիրների անկախ հանձնաժողով[31]։ Նա նաև Պաստեր ինստիտուտի զարգացման համար լիգայի առաջատար անդամ էր[31] ինչպես նաև ընտանիքի և համայնքի բժշկության Սաուդյան միության պատվավոր նախագահը[32]։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ռիզ Խանի, "Թալալ իշխանը իր հետքաղաքական տարիներն անցկացրեց զբաղվելով հասարակական գործունեությամբ, 'Կարմիր իշխան' անցյալում թողնելով, հայտնի դարձավ որպես 'Երեխաների իշխան',UNICEF-ի հետ, ՄԱԿ-ի երեխաների Հիմնադրամի հետ իր աշխատանքի համար։"[33]:39

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Թալալ իշխանն ամուսնացել է չորս անգամ։ Առաջին անգամ նա ամուսնացել է Ումմ Ֆայսալի հետ, որը Ֆայսալի մայրն է։ Հետագայում նա բաժանվեց նրանից։

Հետագայում նա ամուսնացավ արքայադուստր Մոնա Ալ-Սոլհի, Լիբանանի առաջին վարչապետ Ռիադ Ալ Սոլհի աղջկա հետ[3][34]։ Նրանց երեխաներն են իշխան Ալ-Վալիդ իբն Թաթալը[34], իշխան Խալեդ իբն Թաթալը և իշխանուհի Ռիիման[33] Ամուսնությունը փլուզվեց 1962 թվականին, նրանք առանձին էին բնակվում մինչև 1968 թվականի նրանց բաժանումը[33]։ Թաթալը 1976 թվականին Ռիյադում վարձել էր Հյուստոնի համալսարանից պրոֆեսոր և մանկավարժ իր դստեր Ռիիմային, որը 18 տարեկան էր, անգլերեն, հոգեբանություն և արևմտյան քաղաքակրթություն սովորեցնելու համար[35]։

Նրա երրորդ կինը Մուդի բին Աբդուլ Մոսեն Ալագարին էր։ Նա Տուրկիի և Սառայի մայրն էր։ Հետագայում նրանք բաժանվեցին։ Վերջում նա ամուսնացավ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Տուրկի իբն Խալեդ Ալ Սուդարիի աղջկա՝ Մագդայի հետ[36]։

Թալալ իշխանը տասնհինգ երեխա է ունեցել, ինը որդի և վեց դուստր։ Նրա որդիներն են՝ Prince Talal had fifteen children, nine sons and six daughters. Ֆայսալը (մահացել է 1991-ին), Ալ Վալիիդը, Խալեդը, Տուրկին, Աբդուլազիզը, Աբդուլ Ռահմանը, Մանսուրը, Մուհամեդը և Մաշուրը։ Նրա դուստրներն են Ռիիման, Սառան, Նուրան, Ալ Յոհարահը, Հիբալտալահը և Մահան։ Նրա դուստր Սառան, իր անվտանգությունից ելնելով, 2012 թվականի հուլիսի 7-ին Միացյալ Թագավորությունից քաղաքական ապաստան էր խնդրել[37]։

Իշխան Թալալ իբն Աբդուլ Ալ Սաուդը մահացել է 22 December 2018 թվականի դեկտեմբերի 22-ին[38]։ Նրա որդի իշխան Աբդուլ Ազիզ իբն Թալալը թվիթերում գրել է․ "Իշխան Թալալ իբն Աբդուլ Ազիզը շաբաթ օրը մահացավ։ Թող աստված նրան ների և դրախտ պարգևի"[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Vijay Prashad (2007). The Darker Nations- A Biography of the Short-Lived Third World. LeftWord Books. էջ 275. ISBN 978-81-87496-66-3. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «The International Who's Who : Royal Families». The International Who's Who (անգլերեն). Routledge Taylor & Francis Group. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  5. Taheri, Amir (2012). «Saudi Arabia: Change Begins within the Family». The Journal of the National Committee on American Foreign Policy. 34 (3): 138–143. doi:10.1080/10803920.2012.686725.
  6. Gornail, Jonathan (2013 թ․ մարտի 8). «Newsmaker: Prince Al Waleed bin Talal bin Abdulaziz Al Saud». The National. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 Rossant, John (2002 թ․ մարտի 19). «The return of Saudi Arabia's red prince». Online Asia Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  8. 8,0 8,1 Stenslie, Stig (2011). «Power Behind the Veil: Princesses of House of Saud». Journal of Arabian Studies: Arabia, the Gulf, and the Red Sea. 1 (1): 69–79. doi:10.1080/21534764.2011.576050.
  9. Sabri Sharaf (2001). The House of Saud in Commerce: A Study of Royal Entrepreneurship in Saudi Arabia. Sharaf Sabri. էջ 126. ISBN 978-81-901254-0-6. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  10. Kechichian, Joseph A. (2001). Succession in Saudi Arabia. New York: Palgrave. էջ 28. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 S. Hertog (2011 թ․ փետրվարի 23). Princes Brokers and Bureaucrats Z. Cornell University Press. էջ 46. ISBN 978-0-8014-5753-1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  12. «Brief History». Ministry of Communications and Information Technology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  13. 13,0 13,1 Yitzhak Oron, Ed. Middle East Record Volume 2, 1961. The Moshe Dayan Center. էջ 419. GGKEY:4Q1FXYK79X8. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  14. Qasem, Islam Yasin (2010 թ․ փետրվարի 16). «Neo-rentier theory: The case of Saudi Arabia (1950-2000)» (PDF). Leiden University. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  15. 15,0 15,1 Nehme, Michel G. (1994 թ․ հոկտեմբեր). «Saudi Arabia 1950-80: Between Nationalism and Religion». Middle Eastern Studies. 30 (4): 930–943. doi:10.1080/00263209408701030. JSTOR 4283682.
  16. Henderson, Simon (1994). «After King Fahd» (PDF). Washington Institute. Արխիվացված է օրիգինալից (Policy Paper) 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  17. Bronson, Rachel (2005). «Rethinking Religion: The Legacy of the U.S.-Saudi Relationship» (PDF). The Washington Quarterly. 28 (4): 121–137. doi:10.1162/0163660054798672.
  18. Eur (2002 թ․ նոյեմբերի 22). The Middle East and North Africa 2003. Taylor & Francis. էջ 952. ISBN 978-1-85743-132-2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «Saudi Arabia's Ailing Gerontocracy». David Ottoway. 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  20. Allam, Abeer (2010 թ․ սեպտեմբերի 30). «The House of Saud: rulers of modern Saudi Arabia». Financial Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  21. 21,0 21,1 Karam, Souhail (2009 թ․ մարտի 28). «Saudi prince questions king's deputy appointment». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  22. Admon, Y. (2012 թ․ ապրիլի 4). «First Signs of Protest by Sunnis in Saudi Arabia». MEMRI. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  23. 23,0 23,1 «Saudi Allegiance council ineffective: Saudi prince Talal». Islam Times. 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  24. «AGFUND contributes in the relief effort for the stranded on the Libyan border». AGFUND. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  25. 25,0 25,1 «Arab Open University». Arab Open University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  26. «Civil Society Development». AGFUND. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  27. «Prince Talal heads the meetings of the trustees of CAWTAR and the "Five Sisters" committee in Tunisia». AGFUND. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  28. «Partnership with AGFUND». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  29. «UNESCO Special Envoy for Water». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  30. «ACCD's President». Arab Council for Childhood and Development. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  31. 31,0 31,1 31,2 «HRH Prince Talal Bin Abdulaziz Al Saud». The Mentor Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  32. «Prince Talal bin Abdulaziz to Patronize Medical Conference». Saudi Press Agency. 2010 թ․ փետրվարի 3. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  33. 33,0 33,1 33,2 Khan, Riz. Alwaleed: Businessman, Billionaire, Prince. New York: William Morrow, 2005. pp. 17-19. Print. [1]
  34. 34,0 34,1 Henderson, Simon (2010 թ․ օգոստոսի 27). «The Billionaire Prince». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. «Arab prince brought college to daughter». The Milwaukee Sentinel. 1976 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  36. «Profiles». Saudi Gazette. 2009 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  37. «Saudi Arabia's Princess Sara claims asylum in the UK». The Telegraph. 2012 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  38. «Saudi Prince Talal bin Abdulaziz passes away aged 87». Al Arabiya (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  39. طلال, عبدالعزيز بن (2018 թ․ դեկտեմբերի 22). «انتقل الى رحمة الله الامير طلال بن عبدالعزيز غفر الله له واسكنه فسيح جناته اليوم السبت، وسيتقبل ابناءه العزاء "للرجال والنساء" بالفاخرية، ايام الاحد، الاثنين والثلاثاء من بعد صلاة المغرب حتى صلاة العشاءرحمه الله واسكنه فسيح جناته {انا لله وانا اليه راجعون}٠١١٤٤٢٢١١١ للاستفسار». @AAzizTalal (արաբերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.