Թաթուլ Բոլորչյան
Թաթուլ Բոլորչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1931 |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 20, 2014 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1965) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայրենիքի ձայն, Աբովյանի տուն–թանգարան և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Թաթուլ Բոլորչյան Վիքիդարանում |
Թաթուլ Պողոսի Բոլորչյան (1931, ապրիլի 14, գ. Գումբուրդո, Ախալքալաք - 2014, փետրվարի 20[1], Երևան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ 1968 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով[2]։
1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող։ 2003 թվականից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում։
Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի։
Մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2014 թվականի փետրվարի 20-ին, Երևանում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արևի մտերմությունը» (1965)
- «Սաղարթ» (1970)
- «Կիսված գիշեր» (1971)
- «Ամռան լուսաբաց» (1973)
- «Արմատներ» (1980)
- «Արմատներ և աստղեր» (1985, ռուսերեն)
- «Երկնային ծաղիկներ» (1987)
- «Արմատի կանչը» (1997)
- «Ծարավ ջրեր» (2000)
Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորս; «Աչքերիդ մեջ ծովը մեռավ...»; «Ուշանում ես, սեր իմ...»; «Գնացքները վաղուց կայարան են հասել...»; «Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է...»; «Զարմանալի չէ, որ ես արևից...»: «Գարուն», 1967, № 5, էջ 12-13։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթուլ Բոլորչյան Archived 2021-04-21 at the Wayback Machine.
- Թաթուլ Բոլորչյան