Թադևոս Աղեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Աղեկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1913[1][2] Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 16, 2006 (92 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Բնակության վայր(եր) | Սանկտ Պետերբուրգ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ, համալսարանի դասախոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Astronomical Institute?, Սանկտ Պետերբուրգի համալսարան[1][2] և Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[3], աստղաֆիզիկա[3], mathematical method?[3] և երկնային մեխանիկա[3] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ (1938)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1958) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Հայտնի աշակերտներ | Վիկտոր Օրլով |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Tateos Artemievich Agekyan Վիքիպահեստում |
Թադևոս Արտեմի Աղեկյան, (ռուս.՝ Татеос Артемьевич Агекян, մայիսի 12, 1913[1][2], Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 16, 2006, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային աստղագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թ. մայիսի 12-ին, Բաթումում։ 1938 թ. ավարտել է Լենինգրադի համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին դասավանդել է միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով)։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով[4]։ Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և 1946 թվականից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն։ 1947 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958 թվականին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ 1961 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Վախճանվել է 2006 թ. հունվարի 15-ին Լենինգրադում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին։ Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում։
Աղեկյանն աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի («Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար», «Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար»), «Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի» և այլ աշխատությունների հեղինակ է։ Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ[4]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտության զարգացման մեջ մեծ ներդրման համար Աղեկյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը (աստերոիդը)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղեր, Գալակտիկաներ, Մետագալակտիկա, Ե., 1971
- Динамика поохождений звезд сквозь пылевые облака, ДАН СССР, № 3, 1950
- Распледеление истинных конфигураций тройных звезд, Аст. журнал. № 32, 1955
- Третий интеграл движения и поле скоростей для квазиньютоновкоого потенциала, Вестник ЛТУ, № 7, 1973
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 https://armenpress.am/arm/news/718592/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Աղեկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Աղեկյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 2006 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ռուսահայ աստղագետներ
- Ռուսահայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ