Թագավորները և կաղամբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորները և կաղամբը
Cabbages and Kings
առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՕ. Հենրի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1904
ՆախորդԹագավորները և կաղամբը (պատմվածաշար)
ՀաջորդՉորս միլիոն (պատմվածաշար)
Հրատարակում(ներ)1904
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1904
 Cabbages and Kings (novel) Վիքիպահեստում

Թագավորները և կաղամբը (անգլ.՝ Cabbages and Kings), ամերիկացի գրող Օ. Հենրիի 1904 թվականին գրած երգիծական վիպակը[1]։ Վեպը գրել է` վերափոխելով սեփական պատմվածքները։

Գործողությունները տեղի են ունենում մտացածին Անչուրիա լատինաամերիկյան փոքր երկրում, որը, ըստ հեղինակի բնութագրի, «բանանային հանրապետություն» է[2] (եզրը հնարել է Օ․ Հենրին)[3]։ Երկրի եկամտի հիմնական աղբյուրը արևադարձային մրգերի արտահանումն է ԱՄՆ։ Հանրապետության բնակչությունը ապրում է անգործ և աղքատ, կառավարությունը թաղված է կաշառակերության մեջ կամ հեղափոխություն է խաղում։ Ամերիկյան շոգենավային ընկերությունը, օգտագործելով իր լծակները, կառավարում է երկիրը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Օ․ Հենրին

Օ․ Հենրին վեպը գրել է 1904 թվականին իր համանուն պատմվածաշարի հիման վրա, որը նույն թվականին հրատարակվել է։ Պատմվածքները հեղինակը գրել է 1896 թվականին Տրուխիլիոյում (Հոնդուրաս) ապրելու տարիներին, երբ նա իր վեպի որոշ հերոսների նման պատսպարվել էր ԱՄՆ արդարադատությունից։ Հոնդուրասը այդ տարիներին փախստական հանցագործներին վերադարձնելու պայմանագիր չուներ ԱՄՆ-ի հետ։

Նա օգտագործել է իր պատմվածաշարից ութ պատմվածք՝ «Փողի տենդ», 1901; «Rouge et Noir», 1901; «Լոտոսն ու շիշը», 1902; «Հազվագյուտ դրոշ», 1902; «Լոտոս և ուղտափուշ», 1903, «Խաղ և գրամոֆոն», 1903, «Երեքնուկ և արմավենի», 1903, «Նկարիչները», 1903։ Այս պատմվածքները մտցնելով խոշոր արձակ ստեղծագործության մեջ, որը Օ․ Հենրիի մոտ եզակի է, հեղինակը դրանք այլևս որպես առանձին ստեղծագործություն չի տպագրել[1]։

Գրքի վրա աշխատելով Օ․ Հենրին պատմվածքների իրադարձությունների վայրն ու դերը փոխել է։ «Փողի տենդ» պատմվածքը չի համապատասխանում նույն անունը կրող 7-րդ գլխի հետ; Վեպի համար ստեղծել է սյուժետային ընդհանուր սխեմա «Ատաղծագործի նախասվածք»-ի և 1-ին, 3-րդ, 4-րդ և 18-րդ գլուխների համար։ Չորս պատմվածք համարյա առանց փոփոխությունների և նույն վերնագրերով մտել են վեպի մեջ («Լոտոսն ու շիշը», «Խաղ և գրամոֆոն», «Երեքնուկ և արմավենի», «Նկարիչները»)։«Լոտոս և ուղտափուշ» պատմվածքը հիմք է ծառայել 5-րդ, 12-րդ և 13-րդ գլուխների համար, «Հազվագյուտ դրոշ»-ը՝ 8-րդ և 9-րդ գլուխների և Rouge et Noir»-ը 15-րդ և 15․1 գլուխների համար։ Իսկ երեք գլուխ՝ «Փողի տենդ»-ը, «Պատվի կոդեքսի մնացորդները»-ը և «Վիտագրաֆասկոպ»-ը գրվել են հատուկ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը մի քանի նովելից է բաղկացած, որոնք ունեն մեծ մասամբ ընդհանուր գործողության վայր (Լատինական Ամերիկա) և ընդհանուր կերպարներ։ Որոշ նովելներ վերջացրած պատմվածքներ են։ Ընդհանուր գիծը նախագահ Միրաֆլորեսի փախուստն է և ինքնասպանությունը, ԱՄՆ դոլլարի անհետանալը և այս ամենի հետ կապված առեղծվածը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղամբի արմավենի

Գիրքը սկսվում է հեղինակի խոսքով՝ «Ատաղձագործի նախասվածք»-ով, որը անմիջական կապ ունի Լուիս Քերոլի Ալիսան Հրաշքների աշխարհում վիպակի հետ, որտեղ «Ծովափիղն ու Ատաղձագործը» վերնագրով բանաստեղծություն կա։ Այնտեղ Ծովափիղն ու Ատաղձագործը ոստրեներին ափ են կանչում միայն նրա համար, որ ուտեն, բայց նախապես խոստանում են, որ պատմելու են կոշիկների, զմուռսի, կաղամբի, թագավորների մասին։ Օ․ Հենրին իր վրա է վերցնում Ատաղձագործի դերը և կատարում նրա խոստումը։ Խոստացած ամեն ինչի մասին նա պատմում է, միայն թագավորների փոխարեն երկրի նախագահներն են, և կաղամբի փոխարեն՝ կաղամբի արմավենիները։

Լոտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում ոչ մեկ անգամ հիշատակվում է լոտոսը և մոռացության տագնապը։ Սա ակնարկ է «Ոդիսական»-ից լոգոֆագերի պատմությանը։ Հեղինակը համեմատում է իր ամերիկացի հերոսներին հայրենիքը լքած և կիսանիրհ գոյություն վարող առասպելական թափառականների հետ, ովքեր փորձել են «մոռացության խոտը»։

Օ․ Հենրին նաև մեջբերում է Ալֆրեդ Թենիսոնի «Լոտոս համտեսածները» պոեմի տողերը, — «Այստեղ, լոտոսի թագավորությունում։ / Այս խաբուսիկ աշխարհում։ / Հանգստանում է քնքոտ խոնջությունում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 О. Генри. Собрание сочинений. Т. 1. М., 2006. С. 536. Примеч. А. Старцева
  2. Կոռնեյ Չուկովսկին ռուսական թարգմանության մեջ օգտագործել է «մրգային հանրապետություն» տարբերակը
  3. O. Henry (1904). Cabbages and Kings. New York: Doubleday, Page & Co. for Review of Reviews Co. էջ 312. «While he was in Honduras, Porter coined the term 'banana republic'»(չաշխատող հղում).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորները և կաղամբը» հոդվածին։