Էքին Քոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքին Քոչ
Ծնվել էհունիսի 21, 1992(1992-06-21)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԱնթալիա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Էքին Քոչ (թուրքերեն՝ Ekin Koç, հունիսի 21, 1992(1992-06-21)[1], Անթալիա, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Քոչը ներկայումս սովորում է Ստամբուլի Բիլգի համալսարանի բիզնես կառավարման բաժնում։ Բացի այդ, սովորում է նաև կրթության սոցիոլոգիայի բաժնում։ Ավարտել է «35 ու կես» արվեստի կենտրոնը, որտեղ սովորել է Ալթան Գյորդումի և Վահիդե Փերչինի դասարաններում[2]։

Էքին Քոչը իր առաջին դերը ստացել է «Ես կհայտնեմ քեզ մի գաղտնիք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Թիլքի անունով զորեղ ուժ ունեցող գողի դերում[3]։ Այս դերով նա հայտնի է դարձել թուրքական հասարակության մեջ[2][3]։ Ավելի ուշ, նա նկարահանվել է «Իմ անունն է Գյուլթեփե» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Սեյֆի Յաշարի դերը[4]։

Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Քոչը եղել է «Այն ամենը, ինչ մնացել է քեզ ինձնից» ֆիլմը, որտեղ մարմնավորել է Օզգյուր Արըջայի դերը։ Այդ դերի համար նա հաղթել է «Այհան Իշըքի անվան հատուկ մրցանակ»[2][5]։ Նա խաղացել է նաև Մեհմեդի դերը բրիտանական "Ալին և Նինո" ֆիլմում, որը նկարահանվել է Քուրբան Սայիդի համանուն վեպի հիման վրա[6][7]։ Նրա ամենահայտնի դերը եղել է Ահմեդ I սուլթանի դերը, որը նա մարմնավորել է «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություն
2016 Ալին և Նինո Մեհմեդ
2015 Այն ամենը, ինչ մնացել է քեզ ինձնից
Հեռուստասերիալներ
Տարի Վերնագիր Դեր Սերիաների քանակ
2017− Կյանքի գաղտնիքներ Բուրաք Օզեր
2015–2016 Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան Ահմեդ I սուլթան, Օսմանյան կայսրության 14-րդ սուլթան 25
2014 Իմ անունն է Գյուլթեփե Սեյֆի Շաշար 8
2013–2014 Ես քեզ կպատմեմ մի գաղտնիք Թիլքի-Քըվանչ Գյունդոգդու 29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «EKİN KOÇ | Official Website». ekinkoc.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 «Ekin Koç: Mesleğimle ilgili her şeyi deşmek, öğrenmek istiyorum - Ranini.tv». ranini.tv. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Ekin Koç röportajda Benim Adım Gültepe’yi anlattı NetGazetesi.Net». netgazetesi.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Neslihan Atagül ile Ekin Koç yeni filmlerini anlattı». hurriyet.com.tr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Kazıtılmış saçları ve burma bıyıklarıyla Halit Ergenç!». milliyet.com.tr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. «'Ali & Nino': Sundance Review - Hollywood Reporter». hollywoodreporter.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Global Agency: big launch of Magnificent Century Kosem - Contenido | Prensario Internacional». prensario.net. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]