Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտ
լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis
The Soviet Union 1971 CPA 3985 stamp (Ernests Birznieks-Upītis (1871-1960), Latvian Writer).jpg
Ծնվել է ապրիլի 6, 1871(1871-04-06)[1]
Ծննդավայր Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է դեկտեմբերի 30, 1960(1960-12-30) (89 տարեկանում)
Մասնագիտություն գրող
Լեզու լատվիերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Flag of Latvia.svg Լատվիա
Պարգևներ Լենինի շքանշան և Երեք աստղերի շքանշան

Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտ (լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis, ապրիլի 6, 1871(1871-04-06)[1], Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1960(1960-12-30)), լատվիացի խորհրդային գրող: Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտը ծնվել է 1871 թվականի ապրիլի 6-ին, Թեոդոր Բիրզնիեկի ընտանիքում։ 1887-1889 թվականներին սովորել է Տուկումսկի քաղաքային դպրոցում, այնուհետև դասավանդման համար հանձնել է քննություն։ Ազգային ուսուցիչը շատ է շրջել Լատվիայում, Ռուսաստանում և իր ստեղծագործություններում հմտորեն և մեծ սիրով ներկայացրել է աշխատավոր մարդկանց կյանքը։ Շարունակելով լատիշ գրող Ռուդոլֆ Բաումանիսի ստեղծած իրատեսական վեպի ավանդույթը՝ Բիրզնիեկ-Ուպիտը իր պատմվածքներում ներկայացնում է իրեն շրջապատող իրականության ճշմարիտ ու իրատեսական արտացոլումը։ Նրա լավագույն պատմությունները նվիրված են գյուղացիությանը։ Մեծ վարպետությամբ նա ներկայացնում է աղքատ բանվորների, գյուղացիների, աշխատավորների ամբողջական պատկերը։ Իր ստեղծագործություններում նա մեղադրում է գործող կարգերը։ Նրա հերոսը փոքր, աչքի չընկնող, շահագործվող ու ճնշվող բանվորն է[2]: Հատկապես ուժեղ են 1905 թվականի հեղափոխությանը նվիրված Բիրզնիեկ-Ուպիտի ստեղծագործությունները, որտեղ նա հմտորեն ներկայացնում է հեղափոխության ժամանակ լատվացի գյուղացիության ողբերգությունը։ Պատանիների համար գրված իր ստեղծագործություններում (հեքիաթներ, պատմվածքներ) Բիրզնիեկ-Ուպիտը ընթերցողին սովորեցնում է սիրել բնությունը, մարդուն, իր ժողովրդին։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1960 թվականի դեկտեմբերի 30-ին։ Թաղված է Յուրմալայի Լիելուպսկոե գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուպիտի պատմվածքները» (1900 թ.)
  • «Առավոտից» (1912 թ.)
  • «Գորշ քարի պատմվածքները» (1914 թ.)
  • «Կովկասյան լեռներում» (1924 թ.)
  • «Կովկասյան պատմվածքներ» (1927 թ.)
  • «Նինայի հեքիաթները» (հ. 1-2, 1922-1924 թթ.)
  • «Մեր ընկերները» (1925 թ.)
  • «Պաստարինի օրագիրը» (1922 թ.)
  • «Պաստարինը դպրոցում» (1923 թ.)
  • «Պաստարինը կյանքում» (1924 թ.)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեք աստղ» IV աստիճանի շքանշան (1927 թ.)
  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947 թ.)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թվականին գրողի հայրենիքում բացվել է նրա տուն-թանգարանը[3]
  • 1971 թվականին թողարկվել է Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտին նվիրված ԽՍՀՄ նամականիշ
  • Տուկումսկի առաջին տարրական դպրոցը կոչվում է Էրնեստ Բիրզնիեկ-Ուպիտի անունով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 193. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #127193170 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  3. «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985 г.